ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում բացվեց Գևորգ Մշեցու աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում բացվեց Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օրվան նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին նկարիչ Գևորգ Մշեցու նկարներն ու քանդակները: Ցուցահանդեսի նպատակն է հնարավորություն ընձեռել խորացնելու մշակութային բազմազանության արժեքների ընկալումը:

Ցուցահանդեսի ժամանակ Գևորգ Մշեցին ասաց. «Ավելի քան տասը տարի ես համագործակցում եմ ՄԱԿ -ի հետ և գնահատում եմ նրանց աջակցությունը: Այն ինձ քաջալերում և խրախուսում է արվեստի միջոցով տարբեր ազգերի միջև ստեղծել փոխըմբռնում, հանդուրժողականություն և երկխոսություն»:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը մայիսի 21-ը հռչակել է Հանուն երկխոսության և զարգացման մշակութային բազմազանության համաշխարհային օր և ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2001թ. Մշակութային բազմազանության մասին համընդհանուր հռչակագիրն ու վերջինիս իրագործման Գործողությունների ծրագիրը: Հայաստանը ՄԱԿ-ի անդամ պետությունների շարքում մասնակցում է այդ Գործողությունների ծրագրի իրագործմանը:

Ցուցահանդեսը բաց կլինի ՄԱԿ-ի գրասենյակում մինչև մայիսի 31-ը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---