Սոս Սարգսյանը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ձիթենու ճյուղ» մեդալով

Սոս Սարգսյանը պարգևատրվել է Հայ-Ռուսական համալսարանի «Ձիթենու ճյուղ» մեդալով

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական իստիտուտի խորհրդի նախագահ Սոս Սարգսյանը պարգևատրվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ձիթենու ճյուղ» մեդալով: Ինչպես հաղորդում է ՀՌՄ մամլո ծառայությունը, մեդալը շնորհվել է «Արվեստին անմնացորդ նվիրումի, թատրոնում և կինոյում ստեղծած անկրկնելի պայծառ կերպարների, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի զարգացման գործում անձնական ակնառու ավանդի և կայուն քաղաքացիական դիրքորոշման համար»: «Հեշտ չէ նվաճել Նահապետի կոչումը, հեշտ չէ կրել այդ նահապետության ծանր բեռը: Դա այն բեռն է, որը անմիջապես կապված է մեր ժողովրդի բեռի հետ և, որը մեծագույն արժանապատվությամբ կրում է Սոս Սարգսյանը արդեն շատ ու շատ երկար տասնամյակներ և շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդ սերունդը իսկապես ոչ միայն ճանաչում է, այլ նաև սիրում է Սոս Սարգսյանին` մեծանուն դերասանին, մեծանուն արտիստին և մեծանուն քաղաքացուն»,- ասել է ՀՌՀ ռեկտոր Արմեն Դարբինյանը:

«Ես շատ եմ շփվում մեր երիտասարդության հետ և տեսնում եմ, որ այսօրվա երիտասարդները հիմնականում փայլուն մարդիկ են, որոնց հետ ես մեծ հույսեր եմ կապում,- իր հերթին ասել է Սոս Սարգսյանը: - Կարծում եմ, որ մեր գլխավոր խնդիրն այն է, որ երտասարդությունը խորապես ոչ միայն հասկանա, այլ նաև զգա, որ այս փոքրիկ երկիրը իրենն է, այլ ոչ թե ուրիշինը: Այս երկրում չկա մի խնդիր, որը ինձ չվերաբերվի, ամեն ինչի համար ես ինձ մեղավոր եմ զգում, ամեն հաղթանակին` մասկանից: Մենք չենք կարող անտարբեր լինել, չենք կարող չսիրել այս երկիրը, չհարգել մեր պատմությունը»: «Պահանջատիրությունը, տիրոջ զգացումը առ երկիր, առ հայրենի հող, առ պետություն այսօր արդեն չափազանց մեծ նշանակություն ունեցող արժեք է, որը մենք մշտապես պետք է գիտակցենք և նույնպես անվանի դերասանի և քաղաքացու օրինակով կրենք», - նշել է Արմեն Դարբինյանը:

Միջոցառման ընթացթում տեղի ունեցավ Սոս Սարգսյանի «Լակոտ» գրքի շնորհանդեսը: Ներկաներին նաև ցուցադրվեց անվանի դերասանին նոիրված տեսաֆիլմը` նկարահանած ՀՌՀ դասախոս Վահագն Զաքարյանի կողմից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---