Շուշան Պետրոսյանը գտնում է, որ Հայաստանի ներկայացուցիչները չպետք է մեկնեն Բաքու՝ «Եվրատեսիլ 2012»-ի 16 մայիսի 2011 - 15:57 AMT PanARMENIAN.Net - «Որպես հայ, և որպես մայր ես դեմ եմ, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչը մասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին»,-ասել է երգչուհի Շուշան Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Ըստ նրա, ավելի վաղ նա ցանկություն էր հայտնել, որ հաջորդ տարի մրցույթին մասնակցի Dorians ռոք-խումբը, սակայն, երբ պարզ դարձավ, որ մրցույթն Ադրբեջանում է լինելու, այդ ցանկությունը կորավ: Անդրադառնալով ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետի հաղթանակին «Running Scared» երգով, ապա Պետրոսյանն ասել է, որ նա ասելիք չունի այդ հանգամանքի վերաբերյալ: Սակայն, նա նաև տարօրինակ է համարում նրանց հաղթանակը, քանի որ բոլոր բուքմեկերները նախապատվությունը տալիս էին Ֆրանսիային: Ընդ որում, Շուշան Պետրոսյանը նշեց նաև, որ մրցույթի շրջանակներում նրան ամենից առավել դուր են եկել Ֆրանսիայի ու Իտալիայի ներկայացուցիչների ելույթները: «Լավ համար ուներ նաև Թուրքիան, սակայն, նա եզրափակիչ չանցավ»,-նշել է նա: Ըստ նրա, երգչուհին քննադատել է այն ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք ապատեղեկատվություն են տարածել վերջերս նրա մամլո ասուլիսում արված հայտարարությունների վերաբերյալ: Մասնավորապես, Պետրոսյանն անդրադարձել է այն հրապարակումներին, որտեղ ասվում է, թե նա, իբր, «Եվրատեսիլ-2010»- մասնակից Եվա Ռիվասին համեմատել է արտասահմանյան ծամոնի հետ: «Հրապարակումներից շատերը չեն համապատասխանում իրականությանը, ես կարծում եմ, որ մամլո ասուլիսին ներկա գտնված լրագրողները պետք է ինչ-որ կերպ արձագանքեն դրան»,-ասել է նա: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես է եկել 4-րդ համարի տակ: Էմմին մրցույթում ներկայացրել է «Boom-Boom» երգը: Երգչուհու ելույթից առաջ շատ հայ արտիստներ հավատում էին, որ «Boom-Boom» երգը մտնելու է մրցույթի լավագույն հնգյակ: Հայաստանը բողոք չի ներկայացրել Հեռարձակողների եվրոպական միությանը՝ EBU-ին «Եվրատեսիլ-2011»-ի առաջին կիսաեզրափակչի ոչ պատշաճ կազմակերպման վերաբերյալ, որի արդյունքում բազում եվրոպացի հեռուստադիտողներ չեն կարողացել մասնակցել SMS քվեարկությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ հերքելով որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել EBU-ին: Մինչդեռ մրցույթի համար երգի ընտրությունը մեծ աղմուկ բարձրացրեց Հայաստանում, քանի որ երկրպագուների մի մասը գտնում էր, որ Boom-Boom երգը ընտրվել է անազնիվ ճանապարհով, քանի որ բոլոր կայքերում, սոցցանցերում առաջատարը АYO երգն էր (երգի հեղինակ՝ ԴերՀովա-Հարութ Տեր-Հովակիմյան): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |