«Կայացում» ֆիլմով Մոսկվայում մեկնարկեց հայկական վավերագրական ֆիլմերի առաջին փառատոնը

«Կայացում» ֆիլմով Մոսկվայում  մեկնարկեց հայկական վավերագրական ֆիլմերի առաջին փառատոնը

PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին «Ռոլան» կինոթատրոնում Գրիգորի Հարությունյանի «Կայացում» ֆիլմի ցուցադրումով Մոսկվայում մեկնարկել է հայկական վավերագրական ֆիլմերի առաջին փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունն ու Ռուասաստանի հայերի միությունը: Կազմակերպիչների նպատակն է փառատոնային ծրագրի շրջանակներում հայակական վավերագրական կինոն ներկայացնել Հայաստանի սահմաններից դուրս, ծանոթացնել հայ եւ ռուս հանդիսատեսին հայկական վավերագրության ժամանակակից նմուշներին:

Մոսկովյան փառատոնի ընթացքում ցուցադրվելու են հայ ռեժիսորների շուրջ մեկ տասնայկ ֆիլմեր, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպիսի դժվարությամբ է Հայաստանը ոտքի կանգնել Ղարաբաղյան պատերազմից, Սպիտալի և Լենինականի երկրաժարժից հետո և շրջափակման մեջ գտնվելով:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---