«Կիլիկիա» գործարանի տնօրենը պատրաստ է աջակցել Մինասի որմնանկարների վերականգմանը![]() ![]() PanARMENIAN.Net - Մինասի որմնանկարների վերականգման համար ևս մեկ աջակից է գտնվել: Ինպես խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Կիլիկիա» գործարանի տնօրեն Աշոտ Բաղդասարյանը առաջարկել է իր մասնակցությունը Մինասի որմնանկարների վերականգման գործում: «Ներկայումս Շիրակի մարզում գտնվում է 14 որմանկար, որոնցից հինգը պատկանում են Մինասի վրձնին: Բոլոր այդ որմնանկարները վերկանգման կարիք ունեն: Մենք նախկինում էլ հայտարարել ենք, ու հիմա էլ ասում ենք, որ բաց ենք բոլոր առաջարկությունների համար»,- ասաց նախարարը: Հասմիկ Պողոսյանը հաղորդեց, որ անցած շաբաթ նա այցելել է Գյումրի և հանդիպել Գյումրիի հանրային խորհրդի անդամների հետ` քննարկելու Մինասի որմնանկարների վերականգման հետ կապված հարցեր: Նախարարը նշեց, որ ՀԽ-ի անդամները առաջարկել են ստորագրել հռչակագիր Մշակույթի նախարարության հետ, որով կապահովվի գյումրեցիների մասնակցությունը այս հարցով որոշումներ կայացնելու գործընթացին: Կառավարության 2010 թ-ի որոշմամբ «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի, Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի և «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» ՓԲԸ-ի շենքերում գտնվող «Երկանք» և «Թել են մանում» որմնանկարները որոշվեց տեղափոխել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Որմնանկարներից մեկը պետք է գտնվի մեկնման, մյուսը՝ նախագահական սրահներում: Տեղափոխման և վերականգնման մասին որոշումը հաստատվելու մասին լուրը գյումրեցի մի շարք մշակույթի գործիչների մոտ վրդովմունք առաջցրեց: Նրանք գտնում են, որ դա կառավարության կողմից քաղաքականություն է՝ ուղղված Գյումրիից մշակութային արժեքները տանելուն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |