Հայաստանում ԱՄՆ դեսպանը հյուրընկալում է ԱՄՆ դեսպանատան արվեստի աշխատանքների հավաքածուի ցուցադրությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպանը հյուրընկալում է ԱՄՆ դեսպանատան արվեստի աշխատանքների հավաքածուի ցուցադրությունը

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հյուրընկալեց ԱՄՆ դեսպանատան արվեստի աշխատանքների մշտական հավաքածուի շրջայցը, որին մասնակցեցին մասնագիտական տարբեր ոլորտներ ներկայացնող հյուրեր, այդ թվում` նկարիչներ, արվեստագետներ, թանգարանների տնօրեններ, պաշտոնյաներ, և այլք:

ԱՄՆ դեսպանատան արվեստի մշտական հավաքածուն, որի թեման է «Հովվերգական բնություն», տրամադրվել է ԱՄՆ պետքարտուղարության «Արվեստը դեսպանատներում» ծրագրի կողմից 2005 թվականին, երբ դեսպանատունը տեղափոխվեց նոր տարածք: Հավաքածուն բաղկացած է 42 ժամանակակից արվեստի գործիչների 68 աշխատանքներից:

«Մենք կազմակերպեցինք այս շրջայցը, քանի որ կարծում ենք, որ արվեստի գործերի հավաքածուն ավելին է, քան զուտ դեկոր: Այս գործերը մեր մշակութային քաղաքականության մասն են կազմում: Այս աշխատանքների հեղինակները հայ, ամերիկացի և ամերիկահայ արվեստագետներ են: Այդ առումով նրանց աշխատանքները նշանավորում են երկու երկրների մշակութային աշխույժ կյանքը, ինչպես նաև այդ մշակույթների համակցությունը»,- իր խոսքում նշեց դեսպան Յովանովիչը, հաղորդում է դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---