«Կարին» երգի-պարի համույթը հրավիրում է միասին տոնելու մայիսի 28-ը

«Կարին» երգի-պարի համույթը հրավիրում է միասին տոնելու մայիսի 28-ը

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Երևանի Կասկադին հարող հրապարակում տեղի է ունենալու

«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի ազգային պարերի բաց դասընթացը: Ավանդական դարձած ամենամսյա «Մեր պարերը եվ մենք» խորագրը կրող դասընթացը այս անգամ նվիրվում է Հայաստանի առաջին հանրապետության օրվան, ինչպես նաև «Կարինի» հաղթանակին Իսպանիայում կայացած աշխարհի ազգային պարերի փառատոնում:

«Կարին» ավանդական երգի և պարի համույթը այս միջոցառմամբ կոչ է անում բոլորին վերագտնել հայ ազգային պարը և կերտել իրական ազգային դիմագիծը, ինչպես նաև վերադառնալ ազգային ոգուն:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---