Վանաձորի «Հորովել» երգի և պարի անսամբլը Երևանում համերգով նշեց իր հիմնադրման 40-ամյակը

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Վանաձորի «Հորովել» երգի և պարի անսամբլի համերգը` նվիրված համույթի հիմնադրման 40-ամյա հոբելյանին: Համերգին ներկա էր վարչապետը` տիկնոջ` Գոհար Սարգսյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ:

«Հորովել» համույթը համերգներով հանդես է եկել Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, մասնակցել է միջազգային փառատոնների Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Իտալիայում և այլ երկրներում:

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, համերգն անցկացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---