«Թափառում» առաջին հայկական ռոք օպերայի 40 տոկոսը արված է համակարգչային գրաֆիկայով31 մայիսի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայանալու է «Թափառում» առաջին հայկական ռոք օպերայի պրեմիերան, որը հիմնված է Մուշեղ Գալշոյանի «Մեռնիլը որքան դժվար է» պատմվածքի վրա, սակայն այն ամբողջովին պատմվածքի էկրանավորումը չէ: Ինչպես նշեց Ֆիլմի կոմպոզիտոր, պրյոդյուսեր և լիբրետիստ Արամ Սուքիասյանը, ֆիլմը նկաահանվել է ամբողջովին Հայաստանում, 53 օրում: Ֆիլմի 40 տոկոսում օդտագործված է համակարգչային գրաֆիկա: Ստեղծագործությունը գրվել է 2004 թ-ին: Ֆիլմը նկարահանվել է «ԱՍՔ» մշակութային կենտրոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից: Ազգային կինոկենտրոնը ֆիլմի համար տրամադրել է 80 մլն դրամ, իսկ «ԱՍՔ»-ի տրամադրած գումարի չափը չի հրապարակվում: Ջեյմս Արամյանը` ֆիլմի գլխավոր կերպարը, վթարի ենթարկվելով տեղափոխվում է հիվանդանոց: Բժիշկները տեսնելով նրա մոտալուտ մահը նրա ուղեղը տեղափոխում և պատվաստում են այլազգի մի հիվանդի: Ջեյմսի հոգին չի ընդունվում երկնքում Գաբրիել Հրեշտակապետի և Միքայել զորապետի կողմից, պատճառաբանելով` մեռյալի անհասկանալի, թերի լինելը և հետ է ուղարկվում երկիր: Արամյանի հոգին մասնակցում է իր մարմնի հուղարկավորությանը և վերադառնալով` ոգևորված նորից փորձում է մտնել «երկնային արքայություն»: Զավեշտական տրագիկոմիկ տեսարանները հաջորդում են միմյանց և նա մնում է երկնքի ու երկրի խաչմերուկում` դժգոհելով իր թափառական բախտից: Երկու տառապյալները, ովքեր գիտության զոհերն են դառնում, սկսում են երկրի և երկնքի միջև ինքնագործունեությամբ զբաղվել, հետևաբար սրբերին գժտության հրահրել: Ֆիլմի Բեմադրող ռեժիսորը և գլխավոր դերակատարը Արշալույս Հարությունյանն է: Ֆիլմում երգերը հնչելու են Արմեն Ադամյանի, Սարգիս Մանուկյանի, Արման Էլբերտի, Անահիտ Շարյանի և այլոց կատարմամբ: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |