The king’s singers խումբը խոստանում է մյուս անգամ հանդես գալ հայկական երաժշտությամբ

The king’s singers խումբը խոստանում է մյուս անգամ հանդես գալ հայկական երաժշտությամբ

PanARMENIAN.Net - Այս այցը մեծ խթան կհանդիսանա, որպեսզի նրանք մյուս անգամ հանդես գան Հայաստանում հայկական երգացանկով: «Մենք միշտ նոր երաժշտական համարներ ենք ընդգրկում մեր երգացանկում»: Խումբը իր գրավականը համարում է այն, որ նրանց ձայնը անհնար է շփոթել որևէ այլ խմբի հետ: Հայաստանին ամենամոտը եղել են Երուսաղեմում և այնտեղ ծանոթացել հայ եկեղեցական երաժշտության հետ: Խումբը այժմ ծանոթանում է հայ հոգևոր երաժշտության հետ:

«Երևանյան հեռանկարների» շրջանակներում խումբը կներկայացնի հազվագյուտ հարուստ ծրագիր. համերգի առաջին բաժնում կհնչեն միջնադարյան և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ երկրորդ մասում` կներկայացվեն հանրահայտ The Beatles, Queen խմբերի սիրված երգերը յուրահատուկ մատուցմամբ: Խումբը ամեն համերգի հանդես է գալիս տարբեր երգացանկով: «Մենք ժամանակ չունենք շատ շրջելու Երևանով, սակայն մենք հույս ունենք կրկին Հայաստան գալ»,- ասաց խմբի անդամներից մեկը:

The king’s singers խումբը հիմնվել է 1968թ-ին, որի անդամները Քեմբրիջի համալսարանի թագավորական քոլեջի ուսանողներն էին: 42 տարիների ընթացքում փոխել է 22 երգիչ, վերջին կատարողը հայտնվել է կես տարի առաջ: Նրանց երգացանկի մեջ մտնում են բոլոր ժամանակաշրջաններիի մեղեդիները, ինչպես նաև ազգային երաժշտություն, սակայն նրանց սիրած երաշտությունն է միջնադարյան ռադրիգալները: Այն հանդիսանում է Անգլիայի թագավորական ընտանիքի միջոցառումների հյուրը: Խումբն իր պատմության ընթացքում կատարել է ավելի քան 150 ձայնագրություններ, կատարել դասական կոմպոզիտորների ավելի քան 200 ստեղծագործություններ, իսկ 2009 թ-ին արժանացել «Գրեմմի» մրցանակի: Հանդես են գալիս առանց նվագակցության:

5  03.06.11 - The King's Singers-ի և խմբի երևանյան համերգի կազմակերպիչների մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---