Խաչատրյանի անվան մրցույթի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին կոմպոզիտորի հիշատակին 6 հունիսի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծ կոմպոզիտորին, այցելելով Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, որտեղ հանգչում է կոմպոզիտորի աճյունը: Մասնակիցներին միացել էր ԱՊՀ-Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, հայ ականավոր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանը և Ալեքսանդր Հարությունյանը, ինչպես նաև կոմպոզիտորի տաղանդի երկրպագուները: Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կայանալու է Հունիսի 6-13-ը Երևանում: Այս տարի Երևան են ժամանելու 36 երաժիշտ 11 երկրներից: Մրցույթին մասնակցում են Հայաստանից, ԱՊՀ երկրներից, Եվրոպայից, ԱՄն-ից, Կանադայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իսպանիայից, Վրաստանից, Չինաստանից, Կորեայի Հանրապետությունից և Դոմինիկյան Հանրապետությունից: Դաշնակահարների մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը, իսկ կոմպոզիտորների մրցույթի ժյուրիի նախագահն է լինելու Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության տեսության ամբիոնի վարիչ և պրոֆեսոր Ռոբերտ Ամիրխանյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |