Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրավիրվել է XIII Եվրասիական հեռուստաֆորումին 14 հուլիսի 2011 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի նախագահ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վալերի Ռուզինը Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը հրավիրել է XIII Եվրասիական հեռուստաֆորումին: «Կարծում եմ, որ բոլորին հետաքրքիր կլինի, եթե ձեր փառատոնը ներկայանա Մոսկվայում ողջ Եվրասիական պրոֆեսիոնալ մեդիահանրությանը»,- ասել է Ռուզինը: Նման առաջարկով Ռուզինը հանդես է եկել Երևան-Մոսկվա-Աստանա-Կիև հեռուստակամրջի ընթացքում` նվիրված հերթական XIII Եվրասիական հեռուստաֆորումին: Իր հերթին Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը հայտարարել է, որ կինոփառատոնի կազմակերպիչները կապվելու են Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի հետ` հետագա քայլերը քննարկելու համար: Այս տարի փառատոնի պատվավոր հյուրն է անվանի ֆրանսիացի դերասանուհի Ֆանի Արդանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնվել է Երևանում 2004թ-ին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն են` փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նշանաբանը ստեղծման պահից ի վեր «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ» է, որն ընտրված է Հայաստանի և աշխարհի միջև մշակութային կապերի եւ երկխոսության հաստատման ու խրախուսման նպատակով։ Փառատոնին ֆիլմերը ներկայացվում են երեք հիմնական մրցութային անվանակարգերում՝ խաղարկային, վավերագրական և հայկական համայնապատկեր։ Յուրաքանչյուր մրցութային կարգում շնորհվում է մեկ «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակ և մեկ հատուկ մրցանակ: Փառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգը հատուկ համահայկական մրցութային բաժին է, որին կարող են մասնակցել ծագումով հայ կինոբեմադրիչները ցանկացած տևողության խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերով: Փառատնն ունի նաև արտամրցութային ծրագիր, որի բաժինները տարբեր տարիների փոփոխություններ են կրում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |