Վերականգնող Ճարտարապետների ասոցիացիա. Գանձասարի պարիսպն իր նախկին տեսքը կստանա

Վերականգնող Ճարտարապետների ասոցիացիա. Գանձասարի պարիսպն իր նախկին տեսքը կստանա

PanARMENIAN.Net - «Գանձասարի վանքի վերականգնումը բարերարից ավելի քիչ միջոցներ կպահանջեր, եթե իրականացվեր օրենքի շրջանակներում, եթե նա դիմեր Վերականգնող Ճարտարապետների ասոցիացիային»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը: Ըստ նրա, ասոցիացիան դեռևս 1989թ. մշակել էր Գանձասարի վանքի վերականգնման նախագիծը, սակայն այն այդպես էլ մնաց արխիվներում:

Նա նշել է, որ ասոցիացիան հրավիրում է վերականգնման նախաձեռնող Լևոն Հայրապետյանին խորհրդակցություններ սկսելու Գանձասարի վանքի վերականգնման շուրջ: «Եթե նա մեզ դիմեր, 5 անգամ կտնտեսեր ծախսած գումարը և կկարողանար հատկացնել այդ միջոցները այլ հուշարձանների վերականգնմանը»,-ասել է Սողոմոնյանը:

Իր հերթին ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը ասել է, որ դեռ ուշ չէ փրկել Գանձասարը: Ըստ նրա, կան տեղեկություններ, որ պարսպի երեսպատումը դադարեցված է, սալիկները կապամոնտաժվեն, և կվերակագնվի պարսպի սկզբնական տեսքը: «Սակայն, դա դեռ խոսակցություններ են, երբ սալիկները կքանդվեն, կհամարենք, որ դա հաղթանակ է և կմտածենք հետագա գործողությունների մասին»,-ասել է նա՝ հավելելով, որ պատմական հուշարձանների վերականգնման գործում նորարարությունն անընդունելի է:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net –ին ԼՂՀ կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը, դեռ 2011թ. մայիսին նամակ էր ստացվել ՀԱԵ Արցախի թեմից, որտեղ որպես ֆինանսավորող հովանավոր նշվել էր Լևոն Հայրապետյանի անունը: Ըստ Սարգսյանի, վարչությունն այն ժամանակ թույլ չտվեց երեսպատման աշխատանքներ կատարել, քանի որ դա կաղավաղեր Գանձասարի պատմական տեսքը:

Եթե իրավիճակը չշտկվի, Գանձասարը չի կարողանա ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցուցակում:

Գանձասարի պարիսպի երեսպատումը մեծ աղմուկ է բարձրացրել Facebook-ում և հայ բլոգերների շրջանում, դժգոհության ալիք բարձրացրել արվեստասերների շրջանում: Facebook-ում կազմակերպված հարցման արդյունքում այսօրվա դրությամբ երեսպատմանը դեմ է արտահայտվել 2142 մարդ և միայն 42 օգտվող «կողմ է» քվեարկել:

4  15.07.11 - Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանի և նույն ասոցացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանի ասուլիսը Գանդձասարի վերաբերյալ
6  11.07.11 - Գանձասարի պարսպի երեսպատում
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---