Սերժ Թանկյանի երևանյան մենահամերգը ուղիղ կհեռարձակվի՞![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Սերժ Թանկյանի երևանյան մենահամերգի կազմակերպիչ «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության PR-ի և հատուկ միջոցառումների բաժնի ղեկավար Մարիամ Մովսիսյանը PanARMENIAN.Net ի թղթակցին տեղեկացրեց, որ Սերժ Թանկյանի մենահամերգի ուղիղ հեռարձակումը դեռ հաստատված չէ։ «Կա ընկերություն, որը զբաղվում է Թանկյանին վերաբերող ցանկացած հրապարակումներով։ Այժմ բանակցություններ են գնում ԱՄՆ-ում նրա հեռարձակման իրավունքերի իրավասու կազմակերպության իրավաբանների հետ։ Մինչև պայմանագիր չստորագրվի, չեմ կարող հաստատել նման տեղեկությունները»,- ասաց Մարիամ Մովսիսյանը։ Սակայն Մարիամ Մովսիսյանը հաստատեց, որ հեռարձակման դեպքում կլինի ոչ թե օնլայն հեռարձակում, այլ՝ հեռուստատեսային։ Սերժ Թանկյանի օգոստոսի 14-ին կայանալիք երևանյան մենահամերգը կանցկացվի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում՝ բացօթյա և անվճար։ Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես է եկել Երևանում 2010-ի ամռանը, իսկ System of a Down խումբը, միավորվելով 2011 թվականին, սկսել է իր համերգաշրջանը Եվրոպայում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |