Բրյուսովի անվան համալսարանում մեկնարկեց «Ոսկե ծիրան»-ի «Գաուդեամուս» ծրագիրը

Բրյուսովի անվան համալսարանում մեկնարկեց «Ոսկե ծիրան»-ի «Գաուդեամուս» ծրագիրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ից Երևանի 4 ԲՈՒՀ-երում`ԵՊԼՀ-ում, ԵՊՀ-ում, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Գաուդեամուս» ուսանողական ծրագիրը: Ծրագրի շրջանակներում մինչև ուսումնական տարվա վերջ ցուցադրվելու են փառատոնի վերջին 5 տարվա շուրջ 60 ֆիլմերը:

Ցուցադրությունների աջակիցն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը հարցազրույցի ժամանակ նշեց, որ փառատոնը կայանում է հուլիս ամսին, երբ ուսանողները հիմնականում Երևանում չեն լինում, այդ իսկ պատճառով որոշվեց կազմակերպել այս ծրագիրը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը իր հերթին ավելացրեց, որ ուսանողների համար պետք է մատչելի դարձնել բարձրարժեք ինտելեկտուալ ֆիլմերի դիտումը, քանի որ իրենց համոզմամբ, ոչ մի նորարարություն կամ տեխնոլոգիա չի կարող փոխարինել երիտասարդների գեղագիտական կրթությունը:

Առաջին ցուցադրությունը կայացավ ԵՊԼՀ-ում, որտեղ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ուսանողներին ներկայացրեց իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Նադեր և Սիմին. ամուսնալուծություն» ֆիլմը:

5  03.10.11 - Մամլո ասուլիս նվիրված Ոսկե Ծիրան 8-ի ֆիլմերի ցուցադրությանը ԵՊԼՀ-ում
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---