Ամենաշատ «Հայակ»-ը ստացավ «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը 19 մարտի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Առնոլդ Աղաբաբովի «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» ֆիլմը մարտի 18-ին` Հայաստանի ազգային կինոկենտրոնի «Հայակ» առաջին մրցանակաբաշխությանը, հաղթեց երեք անվանակարգերում: Յուրի Հարությունյանը հաղթեց «Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում, ֆիլմի գլխավոր դարասանուհուն մարմնավորած Աննա Էլբակյանը ճանաչվեց լավագույն դերասանուհի: Ժյուրին գնահատեց նաև Ֆիլմի սցենարը և «Հայակ»-ի արժանացրեց նաև Առնոլդ Աղաբաբովին և Զորայր Խալափյանին: Ֆիլմի օպերատորը` Լևոն Աթոյանցը, «Հայակ»-ի արժանացավ հայկական կինոյում ունեցած ավանդի համար: «Հայակ» մրցանակաբաշխությունն ամփոփում էր վերջին 20 տարիների հայկական կինոարվեստի արդյունքները: Փետրվար ամսին ժյուրին փակ քվեարկությամբ արդեն ընտրել էր 12 անվանակարգերում հավակնորդ 36 ֆիլմերը (3-ական ֆիլմ յուրաքանչյուր անվանակարգում): Քվեարկությունը տեղի է ունեցել նախապես կազմված անկախ հաշվիչ հանձնաժողովի ներկայությամբ: Լավագույն ֆիլմ է ճանաչվել Վիգեն Չալդրանյանի «Ձայն Բարբառո... »-ն: «Լավագույն ռեժիսոր» անանակարգի հաղթողն է դարձել Հարություն Խաչատրյանը «Սահման» ֆիլմի համար: Հատուկ մրցանակներ տրվեցին նաև մի շարք կինոգործիչներին` Սոս Սարգսյանին, Արտավազդ Փելեշյանին, ռեժիսորներ Արման Մանարյանին և Ալբերտ Մկրտչյանին, ինչպես նաև Orange Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |