1

ՎԻՐՋԻՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՍՏԵՂԾԱԾ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՎԻՐՋԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆԸ

28 օգոստոսի 2001 - 00:18 AMT  19:46 GMT
ԱՄՆ Վիրջինիա նահանգի նահանգապետ Ջեյմս Գիլմորը պաշտոնապես ստեղծել է նահանգային 25-հոգանոց հանձնախումբ, որի նպատակն է ընդարձակել տնտեսական ու մշակութային կապերը Հայաստանի ու Վիրջինիա նահանգի միջեւ:

ԵՐԵՒԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆՈՒՄ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՎԵԼ Է ՄԵՔԵՆԱՎԱՐԸ

27 օգոստոսի 2001 - 23:56 AMT  19:46 GMT
Փորձելով մեկուսացնել անսարքությունը մեքենավարը` 57-ամյա Վիգեն Սիմոնյանը, հայտնվել է բարձր լարվածության գոտում եւ վախճանվել տեղում:

ՔԵՐԻ ՔԱՎԱՆՈՆ ԱՎԱՐՏՈՒՄ Է ԻՐ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

27 օգոստոսի 2001 - 23:12 AMT  19:46 GMT
Աշնանը ավարտվում է ժամանակը, որի ընթացքում դիվանագետ Քերի Քավանոն լիազորված է ներկայացնել Միացյալ Նահանգները որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

27 օգոստոսի 2001 - 23:11 AMT  19:46 GMT
Օգոստոսի 27-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանի պատվիրակությունը` նրա նախագահ Վյաչեսլավ Լեբեդ-ի գլխավորությամբ:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ԹՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-ԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27 օգոստոսի 2001 - 22:48 AMT  19:46 GMT
Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալստյանը բանակցություններ է վարում ռուսաստանյան «Թվել» ընկերության ղեկավարության հետ` Հայաստանի ատոմակայանին միջուկային վառելիքի մատակարարման մասին:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ, ՉՆԱՅԱԾ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

27 օգոստոսի 2001 - 22:46 AMT  19:46 GMT
Տեղական ինքնավար մարմինների ընտրությունները Լեռնային Ղարաբաղում կկայան, չնայած Եվրախորհրդի ղեկավարության կողմից ԼՂՀ իշխանություններին արված կոչի:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

27 օգոստոսի 2001 - 22:45 AMT  19:46 GMT
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմասնակցի ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին:

ԱՎԱՐՏՎԵՑԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ

27 օգոստոսի 2001 - 22:44 AMT  19:46 GMT
Շաբաթ օրը ավարտվեցին երկրորդ Համահայկական խաղերը, որի բացումը կայացավ օգոստոսի 18-ին` Երեւանում:

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԼԱԲԱՄԱ ՆԱՀԱՆԳԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԹՈՒՐՔԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ»

27 օգոստոսի 2001 - 22:43 AMT  19:46 GMT
Թուրքական թերթերի տեղեկատվությա համաձայն, ամերիկյան Ալաբամա նահանգի նահանգապետ Դոն Սեգելմանը մոտ օրերս հայտարարել է օգոստոսի 30-ը «ազատության եւ անկախության պայքարի ժամանակ թուրքերի ապրած ողբերգության հիշատակի օր»:

ԵԼԻԶԱԲԵԹ ՋՈՆՍԸ ՀԱՆԴԻՊԵՑ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ

27 օգոստոսի 2001 - 22:31 AMT  19:46 GMT
Ղարաբաղյան հակամարտության ոչ մի կողմ չպետք է ձգտի խնդրի ռազմական ճանապարհով կարգավորման, Բաքվում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալի-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի - Եվրասիայի հարցերի գծով տեղակալ Էլիզաբեթ Ջոնսը:
1
---