ՎԻՐՋԻՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻ ՍՏԵՂԾԱԾ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՎԻՐՋԻՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿԱՊԵՐԻ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Վիրջինիա նահանգի նահանգապետ Ջեյմս Գիլմորը պաշտոնապես ստեղծել է նահանգային 25-հոգանոց հանձնախումբ, որի նպատակն է ընդարձակել տնտեսական ու մշակութային կապերը Հայաստանի ու Վիրջինիա նահանգի միջեւ: Հանձնախումբը նահանգապետին խորհուրդներ է տալու Հայաստանի եւ Վիրջինիա նահանգի միջեւ ծրագրերն ու համագործակցությունը ծավալելու վերաբերյալ: Ըստ «Ամերիկայի ձայնի», օգոստոսի 24-ին Գիլմորը իր հրապարակած հայտարարագրում հատկապես նշել է, որ Վիրջինիայում բնակվող հայերը հարստացրել են նահանգի մշակույթը, արվեստը, առեւտուրը, վարչարարությունը եւ բազում բնագավառներ:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---