ԵՎՐԱԲԱՆԿԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՇԽԻՉ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄԻՑ14 հոկտեմբերի 2002 - 23:28 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը պաշտոնապես հրաժարվել է «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 19,9 տոկոսի ձեռք բերումից: Եվրաբանկի երեւանյան գրասենյակում հաղորդել են, որ «Եվրաբանկը հրաժարվում է ներդրումներ կատարելուց, քանի որ նրա գործընկեր` բաժնետոմսերի 80,1 տոկոսը գնած Midland Resources Holding LTD բրիտանական ընկերությունը աշխարհում բավականաչափ ճանաչված չէ եւ չունի բաշխիչ ցանցերի կառավարման անհրաժեշտ փորձ: Հիշեցնենք, որ «Հայաստանի բաշխիչ էլեկտրացանացեր» ՓԲԸ բաժնետոմսերի գնման մասին պայմանագիրը բրիտանական Midland Resources Holding LTD ընկերության հետ Հայաստանի կառավարությունը ստորագրել է ընթացիկ տարվա օգոստոսին: Իսկ բաժնետոմսերի 19,9 տոկոսը ուղղակի Եվրաբանկին վաճառելու մասին պայմանագիրը կնքվել է 2000 թվականի դեկտեմբերին: Պայմանագրի համաձայն, Եվրաբանկը պետք է ձեռք բերեր էլեկրտացանցերի 19,9 տոկոսը ռազմավարական ներդնողին վաճառելուց հետո, ընդ որում բանկի կողմից գնվող բաժնետոմսերի գինը համարժեք էր այն գնին, որը վճարելու էր ներդնողը:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |