ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԸ ՈՐՈՇՈՒՄ ԵՆ ԿԱՅԱՑՐԵԼ ԿՈՎԿԱՍԻ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ14 հոկտեմբերի 2002 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Մոտ ժամանակներս կստեղծվի Կովկասի խնդիրներով զբաղվող հատւոկ միջխորհրդարանական խումբ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատգամավորների մասնակցությամբ: Այդ որոշումը ընդունվել է «կովկասյան քառյակի»` այդ երկրների խորհրդարանների ղեկավարների, Թբիլիսիյում կայացած հանդիպման ժամանակ: Խորհրդարանների խոսնակները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ հանդիպել են Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեի հետ: Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության անդամների խոսքերով, Թբիլիսիում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել նման կարգի հանդիպումների կանոնավոր կազմակերպման շուրջ` տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորման ուղիների որոնման, ինչպես նաեւ միջպետական հարաբերությունների զարգացման նպատակով: Նախատեսվում է, որ Հարավային Կովկասի երկրների խորհրդարանների ղեկավարների նման հանդիպումները կանցկացվեն տարեկան առնվազն չորս անգամ հերթականությամբ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |