Այսօր Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ տեղի է ունեցել հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:
Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանի խոսքերով` դա կարող է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման շուրջ քաղաքական երկխոսություն սկսելու համար պայմանների ստեղծմանը:
Միեւնույն ժամանակ, ՂԱԿ-ի նախագահ Ակիֆ Նաղին հայտարարել է, որ ամեն դեպքում ակտիվիստների մի խումբ մտադիր է պիկետել հյուրանոցի շենքը, որտեղ բնակվում է հայկական պատվիրակությունը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի խոսքերով` այցի ժամկետների հետաձգումը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանի նոր նախագահին առաջին հերթին անհրաժեշտ է «առանցքային ներքին հարցեր» լուծել: