Սոչիում կայացած հանդիպումը հղկեց տարածաշրջանում կազմավորված status quo-ն

26 հունվարի 2010 - 14:27 AMT  11:09 GMT
Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սոչիում առաջին հայացքից պարզեց իրադրությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, հատկապես այն մասում, որի մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Խոսքը, հիշեցնենք, մի ներածության մասին է, որում, կարծես թե, խոսք է գնում բանակցություններին ԼՂՀ ուղղակի մասնակցության մասին: Բայց, ընդհանուր առմամբ, Սոչիում կայացած հանդիպումը հղկեց տարածաշրջանում կազմավորված status quo-ն` եւս մեկ անգամ հաստատելով, որ տեսանելի ապագայում Ռուսաստանը Կովկասում գլխավոր դերն է ունենալու:

ՀՀ կառավարությանը կից մարմինների ղեկավարներն ու նախարարները հաշետվություն են կատարում 2009 թվականի համար

23 հունվարի 2010 - 18:29 AMT  11:09 GMT
Սկսած 2010 թվականի հունվարի 20-ից ՀՀ կառավարությանը կից բոլոր մարմինների ղեկավարներն ու նախարարները իրենց գերատեսչությունների գործունեության մասին հաշետվություն են կատարելու 2009 թվականի համար: Բացելով քննարկումները` վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ նախարարների եւ ՀՀ կառավարությանը կից մարմինների ղեկավարների զեկույցներում շեշտը դրվելու է երկու ուղղությունների վրա: Առաջինը` կնշվեն նրանց գործունեության հիմնական բացթողումները եւ այն խնդիրները, որոնք խոչընդոտեցին նախանշված բարեփոխումների իրականացմանը, եւ ազդեցին երկրի տնտեսական աճի ցուցանիշի վրա:

Լռությունը խաբուսիկ է, տարածաշրջանը սպասման մեջ է

2 հոկտեմբերի 2009 - 00:37 AMT  11:09 GMT
Տարածաշրջանը եւ ամբողջ աշխարհը քարացել է սպասման մեջ: Եվ թեպետ արդեն հայտարարվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իսկապես պատմական հանդիսացող արձանագրությունների ստորագրման ամսաթիվը, կողմերն իրենց չափազանց զգուշավոր են պահում: Չնայած նրան, որ ոչ մի ֆորս-մաժորային իրավիճակ չի սպասվում, սակայն Աստված պահպանում է նրան, ով իր մասին հոգ է տանում: Ճիշտ է, ֆորս-մաժորը կարող է սադրել Ադրբեջանը, ինչպես նա արդեն արեց Ղարաբաղի նկատմամբ սույն թվականնի մարտի 4-ին:

Open Music Fest եւ ազգային պարեր` 2009 թ.-ի ամռան վերջին շաբաթին

31 օգոստոսի 2009 - 21:51 AMT  11:09 GMT
Open Music Fest-ի շնորհիվ, որն անց է կացվում Երեւանում, Հայաստանի մշակութային կյանքում 2009-ի ամռան վերջին շաբաթում տիրող հարաբերական անդորրը զարդարվեց Աննա Մաիլյանի սոպրանոյով, Տաթեւիկ Բաղդասարյանի բարեհնչյուն ֆլեյտայի ձայնով` Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նվագակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարն է Արամ Կարաբեկյանը:

Որքա՞ն ժամանակ հետո հայ ինտերնետ օգտագործողներին հասանելի կլինեն ՏՏ համաշխարհային նվաճումների բարիքները

13 օգոստոսի 2009 - 23:05 AMT  11:09 GMT
Արդեն մեկ ամիս է, ողջ աշխարհում ինտերնետից օգտվողների եւ ՏՏ մասնագետների ուշադրության կենտրոնում է երեք իրադարձություն`մի կողմից Microsoft կորպորացիայի արտադրանք հանդիսացող Windows 7 նոր օպերացիոն համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքների ավարտը, մյուս կողմից` Google ընկերության արագագործ զննարկիչի (բրաուզերի) թողարկումն ու սեփական օպերացիոն համակարգի ուղղությամբ տարվող աշխատանքը:

Հայաստանը նշում է Սուրբ Զատիկը

11 ապրիլի 2009 - 21:39 AMT  11:09 GMT
Ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Մահացած եւ հարություն առած աստծո ավանդույթը գալիս դեռեւս հին եգիպտական կրոնից, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահն ու հարությունը: Այժմյան քրիստոնեական Զատիկը իր սկիզբն է առնում Հին կտակարանից: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն:
---