Սոչիում կայացած հանդիպումը հղկեց տարածաշրջանում կազմավորված status quo-ն

Բանակցությունների ներկայիս փուլում Բաքվի համար գլխավորն այն է, որպեսզի Ղարաբաղը իրավաբանորեն պետություն չճանաչվի, որովհետեւ դա Ադրբեջանին կզրկի ռազմական գործողություններ ծավալելու հնարավորությունից

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը Սոչիում առաջին հայացքից պարզեց իրադրությունը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, հատկապես այն մասում, որի մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Խոսքը, հիշեցնենք, մի ներածության մասին է, որում, կարծես թե, խոսք է գնում բանակցություններին ԼՂՀ ուղղակի մասնակցության մասին: Բայց, ընդհանուր առմամբ, Սոչիում կայացած հանդիպումը հղկեց տարածաշրջանում կազմավորված status quo-ն` եւս մեկ անգամ հաստատելով, որ տեսանելի ապագայում Ռուսաստանը Կովկասում գլխավոր դերն է ունենալու:

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը գրեթե սառեցման կետում է գտնվում եւ գործընթացը տեղից, հռչակագրերից առաջ մղելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների փորձերը ձախողվում են: Դե այլ կերպ չի էլ կարող լինել. կողմերի դիրքորոշումները միանգամայն հակադարձ են եւ մոտ ապագայում, ինչպես մենք բազմիցս ասել ենք, ակնհայտ է, որ առաջընթաց չի նախատեսվում: Արդյոք դա լավ է, թե վատ, առայժմ դժվար է դատել, բայց եթե անհավանական բան տեղի ունենա, եւ ԼՂՀ-ն բանակցությունների սեղանի շուրջ նստի` որպես լիիրավ մասնակից, ահա այդ ժամանակ իսկապես կարելի է ճեղքման մասին խոսել: Եւս մեկ դրական երեւույթ էր այն, որ նախագահները ձեռնպահ մնացին «Մայնդորֆ-2»-ից, քանի որ պարզ է` ոչ մի հռչակագիր չի կարող ստիպել Ղարաբաղի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր ստորագրել: Անիրական են նաեւ նման համաձայնագրի ժամկետները, որոնք սահմանեց ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանից համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նրա խոսքով, կողմերին երկու շաբաթ են տվել, որպեսզի նրանք համաձայնեցնեն կարգավորման հիմնարար սկզբունքները, ինչը պարզապես անհնար է: Մի խոսքով` 2010 թվականը ղարաբաղյան կարգավորման համար կլինի նույնպիսին, ինչպիսին 2009-ն էր:

Այդ կապակցությամբ տեղին կլինի նշել, որ անցյալ շաբաթ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանագրով ստեղծվեց Հյուսիսկովկասյան դաշնային մարզը, որը, բնականաբար, կոչված է ամրապնդելու Մոսկվայի դիրքերը բավական անհանգիստ տարածաշրջանում: Ընդհանուր առմամբ, կողմերի դիրքերը մոտավորապես հետեւյալ տեսքն ունեն. Ռուսաստանը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր շահագրգռված է (կամ ոչ այնքան), որպեսզի Ղարաբաղի համար պատերազմ առայժմ չլինի, որովհետեւ ինքը դեռեւս իր դիրքերն առավել ամրապնդելու կարիք ունի: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն` ի դեմս Ֆրանսիայի չեն խանգարի Մոսկվային, որը նրանց հարկավոր է որպես դեպի Աֆղանստան տանող տարանցիկ ճանապարհ: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային ու Իրանին, ապա նրանց դիրքն արդեն որոշվել է. նրանք չեն կարող ազդել Ղարաբաղի վերաբերյալ որեւէ որոշումների ընդունման վրա, իսկ խանգարել նրանց պարզապես թույլ չեն տա: Եւ մենք կրկին հանգում ենք այն եզրակացությանը, որ թույլ չի տա հենց Մոսկվան` ընդ որում ելնելով փոխադարձ շահից. եւ Թուրքիան, եւ Իրանն այժմ Ռուսաստանի աջակցության կարիքն ունեն: Թուրք-իսրայելական լարված հարաբերությունները կարող են կարգավորվել դարձյալ Մոսկվայի օգնությամբ, իսկ Իրանի միջուկային ծրագրի մասին կարիք էլ չկա խոսելու: Ավելին, Թուրքիայի աճող ակտիվությունը տարածաշրջանային գործերում կարող է, որքան էլ դա տարօրինակ լինի, վնասել Ադրբեջանին, որովհետեւ տվյալ դեպքում շահագրգռված երկրները միասնական քաղաքականություն կվարեն, եւ Անկարան Բաքվին ակնհայտ աջակցությամբ ու Հայաստանին չընդունելով կարող է անկյուն քաշվել: Իրանի քաղաքականությունն այդ հարցում շատ ավելի հավասարակշռված է. Թեհրանը պարզապես ցանկանում է «օգնել հակամարտության կարգավորմանը որպես ոչ շահագրգռված կողմ»: Եւ, ամենայն հավանականությամբ, եթե ժամանակը գա, Անկարայի փոխարեն գերապատվությունը Թեհրանին կտան:

Եւ այնպես է ստացվում, որ տարածաշրջանում Ռուսաստանին կարող են սասանել կամ պարզապես դուրս մղել միայն շատ լուրջ իրադարձություններ, որոնք տեղի են ունենում Կովկասից ոչ շատ հեռու: Թե դա որտեղ եւ ինչ կարող է լինել, առայժմ հայտնի չէ, դա կախված է Ուկրաինայում, Բելառուսում կայանալիք ընտրությունների արդյունքներից, ինչից ասես: Առայժմ ամեն ինչ հանգիստ է: Բայց այդ հանգստությունը կարող է պայթել, եթե Բաքուն հանկարծ մտադրվի պատերազմ ծավալել: Ճիշտ է, բանակցությունների ներկայիս փուլում Բաքվի համար գլխավորն այն է, որպեսզի Ղարաբաղը իրավաբանորեն պետություն չճանաչվի, որովհետեւ դա Ադրբեջանին կզրկի անգամ ամենահարմար առիթի դեպքում ռազմական գործողություններ ծավալելու հնարավորությունից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել

Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---