ՀՀ կառավարությանը կից մարմինների ղեկավարներն ու նախարարները հաշետվություն են կատարում 2009 թվականի համար

18.01-23.01 շաբաթվա հիմնական տնտեսական իրադարձությունների ամփոփում

Սկսած 2010 թվականի հունվարի 20-ից ՀՀ կառավարությանը կից բոլոր մարմինների ղեկավարներն ու նախարարները իրենց գերատեսչությունների գործունեության մասին հաշետվություն են կատարելու 2009 թվականի համար: Բացելով քննարկումները` վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ նախարարների եւ ՀՀ կառավարությանը կից մարմինների ղեկավարների զեկույցներում շեշտը դրվելու է երկու ուղղությունների վրա: Առաջինը` կնշվեն նրանց գործունեության հիմնական բացթողումները եւ այն խնդիրները, որոնք խոչընդոտեցին նախանշված բարեփոխումների իրականացմանը, եւ ազդեցին երկրի տնտեսական աճի ցուցանիշի վրա:

PanARMENIAN.Net - «Ելնելով դրանից, երկրորդը` կնախանշվեն այն խնդիրները, որոնք առաջնային կլինեն 2010 թվականին»,- ասաց նա: Այդ կապակցությամբ կառավարության ղեկավարն ավելացրեց, որ ներկայացված հաշվետվությունները թույլ կտան որոշել, թե ինչպիսի դրական արդյունքներ են գրանցվել ակտուալ խնդիրների վերաբերյալ տարվա ընթացքում: Տվյալ հաշտվետվությունները կհրապարակվեն ՀՀ կառավարությանն առընթեր նախարարությունների ու մարմինների ինտերնետ-կայքերում:

2009 թվականին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կրճատվեցին` ինչպես հարկային, այնպես էլ այլ հասույթների գծով, եւ կազմոցին 676,4 մլրդ դրամ, ինչը 16,4%-ով քիչ է 2008թ. ցուցանիշից: Այդ մասին ասվում է 2009թ. համար ՀՀ Ֆինանսների նախարարության գործունեության մասին հաշվետվության մեջ, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

Հարկային հասույթները ու մաքսերը կազմեցին 522,4 մլրդ դրամ, ինչը 15,9%-ով քիչ է 2008թ. ցուցանիշից: Ընդ որում, հարկերի ու մաքսերի/ՆՀԱ հարաբերակցությունը կազմեց 16,6%` 2008-ի համեմատ կրճատվելով 0,4 տոկոսային կետով: 2009-ին Հայաստանի պետբյուջեի եկամուտները կազմեցին 824,7 մլրդ դրամ նախատեսված 897,4 մլրդ դրամի փոխարեն, ինչը պայմանավորված է ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, մասնավորապես` եկամուտների եւ եկամուտների ծրագրված մակարդակի ապահովման նվազմամբ:

2009թ. արդյունքներով Հայաստանի արտաքին պարտքը ՆՀԱ նկատամբ կազմում է 36% 2008թ. 13,2%-ի դիմաց: Արտաքին պետական պարտքի կեսից ավելին ձեւավորվել է վարկերից, որոնք տրամադրվել են 35-40 տարի ժամկետով` 7-10 տարի արտոնյալ շրջանով: Ընդ որում, արտոնյալ վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը կազմում է 0,8%:

Իսկ ինչ վերաբերում է ներքին պետպարտքին, ապա 2009թ. վերջին այն կազմեց 140,6մլրդ դրամ կամ 4,5% ՆՀԱ նկատմամբ:

2009 թվականին պետական պարտատոմսերը շրջանառության մեջ էին գտնվում միջինը 1391 օր` 2008-ին 1535 օրվա դիմաց:

Հաշվետվությունը ներկայացնելուց հետո նախարարը մեկնեց Մոսկվա, որտեղ մասնակցեց Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի Խորհրդի (ԵվրԱզԷս) երկրորդ նիստին: Նիստի ընթացքում հաստատվեց հիմնադրամի միջոցների հաշվին ֆինանսական վարկերի հատկացման կարգը, ինչպես նաեւ քննարկվեցին ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հիմնական պայմանները, ժամանակավորապես ազատ միջոցների կառավարման հիմքերն ու այլ ընթացիկ հարցեր:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հաշվետվության համաձայն, երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ու հնարավոր սոցիալական լարվածությունը նախազգուշացնելու համար նախարարությունը անհրաժեշտ համալիր միջոցառումներ է նախաձեռնել դրա ազդեցության մեղմացման ու չեզոքացման համար: Մասնավորապես, Նախարարության տվյալներով, մոբիլիզացվել են դոնոր-կազմակերպությունների ռեսուրսները:

Հայաստանի հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում զգալի օգնություն է ցուցաբերվել էկոնոմիկայի սեկտորին: ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ ստեղծված շտաբում 2009 թվականի ընթացքում ուսումնասիրվել է մոտ 300 բիզնես-ծրագիր, որոնցից իրագործման համար տրամադրվել են 24 նախագծեր` 14,1 մլրդ դրամի չափով:

Իսկ ինչ վերաբերում է 2010-ին Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության ծրագրերին, ապա վերջինս մտադիր է կենտրոնանալ մասնավորապես գիտակրթական լաբորատորիաների հիմնադրման ծրագրերի, «Համակարգիչը բոլորի համար» ծրագրի իրագործման, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տնտեսական գոտու ստեղծման նախագծի մեկնարկի վրա:

Հայաստանում 2010-ին ջրային տնտեսության` թե' ոռոգման, եւ թե' ջրամատակարարման գծով զարգացման համար ընդհանուր ներդրումները կկազմեն 35 մլրդ դրամ` 2009թ. 27 մլրդ դրամի դիմաց, հաղորդում է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը: «Եթե մենք կարողանանք հետագայում պահպանել ներդրումների նման ծավալը, ապա մոտակա տարիներին այդ ինֆրակառույցում զգալի բարելավումներ կնկատվեն»,- ասաց նա:

2010 թվականին Հայաստանում առաջին անգամ շահագործման կհանձնվի Մարմարիկի ջրամբարը, որի շնորհիվ Հանքավանի խորխորատում հնարավոր կդառնա մինչեւ 23 մլրն խորանարդ սպառման համար պիտանի ջուր պահել: Պետկոմիտեի ղեկավարի խոսքով, այդ ջրամբարի շինարարական աշխատանքները ծրագրվում է ավարտել 2010-ի աշնանը: Բաից դրանից, Անդրանիկ Անդրեասյանը հաղորդեց, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի շրջանակներում ծրագրվում է Արմավիր-Թալին հատվածում վերանորոգել մոտ 84 կմ, որի կեսը կնորոգվի 2010-ի ընթացքում: «Ծրագիրը հաշվարկված է երկու տարվա համար, եւ մենք պետք է 2010-ի ընթացքում, փաստորեն, վերանորոգենք Արմավիրը մակատարարող ոռոգման համակարգի կեսը»,- նշեց նա:

Ջրային տնտեսության ոլորտում 2010-ին նախանշված խնդիրների թվում Պետկոմիտեի նախագահը նշեց նաեւ «Հայջրմուղի» գործունեության մոդելի պատրաստումը, քանի որ գործող պայմանագիրը կսպառվի մոտակա երկու տարիներին: «Այս տարի մենք պետք է պատրաստվենք այն բանին, թե որ ուղղությամբ է զարգանալու ընկերությունը հետագայում»,- ասաց նա:

Անդրանիկ Անդրեասյանի խոսքով, ջրամատակարարման որակի ապահովման խնդիրներ կան խոշոր քաղաքներում, մասնավորապես` Վանաձորում, որտեղ KfW աջակցությամբ կավարտվեն ջրի մատակարարման ժամերի ավելացման, ինչպես նաեւ ջրի սպառման անվտանգության ապահովման ծրագրերը:

Ջրային տնտեսության Պետկոմիտեի նախագահը հաղորդեց նաեւ, որ 2010-ին մեկնարկում է Հրազդանի ջրամատակարարման ներքին ցանցի վերականգնման նոր ծրագիրը: «Կարծում եմ, որ 2011-ին Հրազդանի բնակիչները զգալի փոփոխություններ կնկատեն ջրամատակարարման որակի բարելավման առումով»,- վստահեցրեց նա:

Լրագրողների հետ ապագայի ծրագրերով է կիսվել Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, 2010 թվականի գլխավոր ծրագրերից մեկը ՀՀ Ֆինանսների նախարարության հետ համատեղ պետական գնումներին վերաբերող երկու գլխավոր մեթոդաբանական ծրագրերի մշակումն է, ինչի համար անհրաժեշտ է. առաջինը` պետգնումների գործընթացում առավել արդյունավետ մրցակցության համար տենդերային փաթեթի կազմում, ինչը ոչ պակաս նշանակություն ունի արտասահմանյան երկրների համար, երկրորդը` պետգնումների ընթացքում մասնակիցների միջեւ հակամրցակցային համաձայնությունների ճիշտ կանխատեսումն ու հայտնաբերումը:

2010թ. ՏՄՊՊՀ հաջորդ կարեւոր ծրագիրը ՀՀ մարզերում մրցունակ վիճակի գնահատումն է, մասնավորապես, հարկավոր է գնահատել իրավիճակը տեղական շուկայում, մարզային շուկաներում եւ օգնել մարզերի տնտեսվարող սուբյեկտներին լուծել մրցակցության հետ կապված խնդիրները:

ՏՄՊՊՀ եւս մեկ խնդիր է, Դավիթ Հարությունյանի խոսքով, անձնակազմի վերապատրաստումը: «Բոլոր երկրներում մրցակից հանձնաժողովների արդյունավետ աշխատանքի համար բարձրորակ կադրերի հարցը ակտուալ է»,- ասաց նա:

Նա հայտնեց նաեւ, որ ՏՄՊՊՀ-ն պարբերաբար հետազոտում է շուկաները, որպեսզի պարզի այդ շուկաներում ձեռնարկատերերի աշխատանքի համար առկա խոչընդոտները եւ դրա հիման վրա հետագայում պատրաստի ու Հայաստանի կառավարությանը ներկայացնի մրցակցային քաղաքականության քարոզչության մասին առաջարկների փաթեթը: Այդ առիթով նա նշեց, որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձառությունը, մրցակցային հանձնաժողովն ընդունակ չէ միանձնյա, առանց պետմարմինների աջակցության իրականացնել մրցակցային քաղաքականության արդյունավետ պաշտպանությունը, քանի որ մրցակցությունն ամեն տեղ առկա է:

ՏՄՊՊՀ հաջորդ շատ կարեւոր ծրագիրը Տեղեկատվական վազայի հանձնաժողովի ստեղծումն է: «Իննամյա գործունեության ընթացքում մենք տեղեկատվության շատ մեծ ծավալ ենք կուտակել, սակայն, ցավոք, տեղեկատվությունը մինչ այժմ կարգավորված ու համակարգված չէ, եւ հարկավոր է լրջորեն զբաղվել այդ հարցով»,- ասաց Հարությունյանը:

ՏՄՊՊՀ համար ոչ պակաս կարեւոր խնդիր է հանդիսանում ինտերնետ-կայքի միջոցով սպառողների տեղեկացվածության բարձրացումը: Նա ավելացրեց նաեւ, որ մի քանի օր անց կայքում կտեղակայվեն 2009թ. Հանձնաժողովի գործունեության մոնիթորինգի արդյունքները եւ մի քանի վերլուծություններ` կապված որոշ ապրանքատեսակների գների հետ:

2010 թվականին ծրագրվում է նաեւ առեւտրի շուկաներում իրադրության գնահատման համար փորձագետների խմբի ստեղծում, քանի որ հանձնաժողովը բոլոր առեւտրի շուկաների առնչությամբ բավականաչափ մասնագիտական գիտելիքների չի տիրապետում, ինչպես նաեւ այդ նպատակով սպառողների հարցումներ կանցկացվեն:

Հայաստանի կառավարությունը հունվարի 21-ի իր նիստում հաստատել է գործարար միջավայրի բարելավման 2010 թվականի միջոցառումների ծրագիրը: «Ծրագրի արժեքը 150 մլն դրամ է, որը հիմնականում կուղղվի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ վարչական ծախսերի ծածկմանը: Պայմանավորվածություն կա նաեւ միջազգային կառույցների հետ` այդ ծրագրերի իրականացման համար 100 մլն դրամ հատկացնելու մասին»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ներկայացնելով փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցմանն ուղղված 2010թ. ծրագիրը:

Նրա խոսքով, ծրագրի իրագործման արդյունքները 2010թ. չպետք է զիջեն նախորդ տարիների արդյունքներին, ուստի ծրագրով նախատեսվում են հետեւյալ արդյունքները, որ պետք է ապահովի Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը` միջազգային շուկաներ դուրս գալու համար օրենսդրության վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, բացի այդ աջակցություն կցուցաբերվի ՓՄՁ 150 սուբյեկտներին, որոնք գործում են Հայաստանի հեռավոր եւ սահմանամերձ մարզերում, նախատեսվում է նաեւ ստեղծել շուրջ 30 նոր սուբյեկտներ այդ մարզերում, վարկային երաշխիքներ կտրամադրվեն Հայաստանի մարզերում գործող ՓՄՁ շուրջ 20-25 սուբյեկտների, իսկ 10-15 տնտեսվարող սուբյեկտներին աջակցություն կցուցաբերվի բիզնես-ծրագրերի մշակման եւ Օպերատիվ շտաբի միջոցով դրանք «ՓՄՁ` ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությանը ներկայացնելու համար` ֆինանսավորում ստանալու նպատակով: Ինչպես ասել է նախարարը, Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը կնպաստի ՓՄՁ շուրջ 100 սուբյեկտներին` սպառման շուկաների որոնման հարցում: «Այդ նպատակով, առաջին անգամ ՓՄՁ որոշ սուբյեկտների համար ուղեւորություն է կազմակերպվել արտերկիր, որտեղ նրանք կկարողանան ծանոթանալ նոր տեխնոլոգիաներին եւ դրա հաշվին կբարելավեն իրենց արտադրությունը»,- ավելացրել է նա:

Այս տարի, ըստ Երիցյանի, նախատեսվում է նաեւ երկու տիպի բիզնես-պլաններ նախապատրաստել նրանց համար, ովքեր ունեն 30-50 հազար դոլար, որպեսզի նրանք կարողանան, օգտագործելով այդ մոդելները, ինքնուրույն առանց մեծ ծախսերի բիզնես-պլան մշակել եւ միջոցներ հայթայթել սեփական բիզնեսը հիմնելու համար:

Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը հունվարի 21-ի նիստում հաստատել է հանրապետությունում բիզնես-միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի խոսքով, ՓՄՁ-ն Հայաստանի տնտեսության հեռանկարային զարգացման առանցքն է, եւ դա ամենահզոր առողջարար գործոնն է լինելու: «Մենք առաջարկել ենք Հայաստանի կառավարությանը տնտեսական քաղաքականության այնպիսի ուղղություն, ինչպիսին է փոքր ու միջին ձեռնարկատիրության արագ զարգացումը»,- հաղորդել է նա: Բացի դրանից, ըստ Կապինոսի, գրասենյակն աշխատում է Հայաստանի տնտեսության ոլորտում մրցակցային միջավայրի վերականգնման ուղղությամբ, ինչը կնպաստի շուկայի զարգացմանն ու մենաշնորհային քաղաքականության սահմանափակմանը:

Հայաստանի կառավարությունը հունվարի 21-ի իր նիստում հավանություն է տվել «Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ 2009/2010 թթ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ինչպես հաղորդել է ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, այդ համաձայնագրով նախատեսվում է շուրջ 100 մլն եվրո տրամադրել Հայաստանին: Նշված միջոցներից, ըստ նրա, 20 մլն եվրոն կհատկացվի հիփոթեկային վարկավորման ծրագրին, 22 մլն եվրոն` Որոտանի ՀԷԿ-ի կասկադի բաղադրիչներից մեկի ծրագրի շարունակմանը, 18 մլն եվրո` վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի ֆինանսավորմանը, 40 մլն եվրո` համայնքների ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ միջոցներ կուղղվեն բնապահպանական ոլորտի ծրագրերի իրականացմանը:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը «Համաշխարհային էներգետիկայի ապագան» համաժողովի շրջանակներում հանդիպում ունեցավ Արաբական Միացյալ Էմիրությունների բնապահպանության նախարար Ռաշիդ Ահմադ Բին Ֆահադիի հետ: Քննարկվեցին երկու երկրների համագործակցության հնարավորությունները: Հաշվի առնելով, որ այս նախարարը համակարգում է նաեւ գյուղատնտեսության ոլորտը, անդրադարձան գյուղատնտեսական մթերքների արտահանման խնդիրներին:

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ներկայացրեց Հայաստանում գյուղատնտեսական մթերքների արտադրության գործում ԱՄԷ ներդրումների հնարավորությունները: Քննարկվեցին նաեւ լոգիստիկայի (նյութատեխնիկական ապահովման եւ սպասարկման) հնարավորությունները:

Արմեն Գեւորգյանը Ռաշիդ Ահմադ Բին Ֆահադիին հրավիրեց Հայաստան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով:

Այցի շրջանակներում կայացավ ՀՀ փոխվարչապետի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ Բին Ջայեդ Ալ Նահյանիի հետ: Նախ ամփոփվեցին անցած տարվա ընթացքում կատարված փոխայցելությունների արդյունքները: Փոխվարչապետը բարձր գնահատեց Հայաստանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ տնտեսական տարբեր բնագավառներում ծավալված երկխոսությունը: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նշեց, որ հայկական կողմը ձեւավորել է միջկառավարական հանձնաժողովը եւ որ հայկական կողմից ինքն է այն ղեկավարելու: Արմեն Գեւորգյանը նաեւ նշեց, որ միջկառավարական հանձնաժողովի էմիրաթական կողմի շուտափույթ ձեւավորումը կնպաստի երկու երկրների համագործակցության արդյունավետության բարձրացմանը:

Այնուհետեւ քննարկվեցին երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորությունները ներդրումների, բանկային, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում: ՀՀ փոխվարչապետն առանձնապես կարեւորեց համագործակցությունը վերականգնվող էներգետիկայի ոլորտում եւ հույս հայտնեց, որ «Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալությանե ( IRENA) շրջանակներում այն նոր զարգացում կապրի եւ նոր որակ կստանա: Այս առումով ընդգծվեց Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում:

ՀՀ փոխվարչապետը կարեւորեց էմիրաթական դեսպանատան բացումը Երեւանում: Աբդալլահ Բին Ջայեդ Ալ Նահյանին նշեց, որ էմիրաթական կողմն իր հերթին ձգտում է որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-էմիրաթական հարաբերությունները: Նա եւս կարեւորեց համագործակցությունն ատոմային էներգիայի ոլորտում, նշելով, որ այդ հարաբերությունները ձեւավորելու համար IRENA-ն կարող է լավ հարթակ դառնալ:

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Աբու Դաբիում հունվարի 18-21-ը ընթացող «Համաշխարհային էներգետիկայի ապագան» խորագրով համաժողովին:

Նույն շաբաթվա ընթացքում Հայաստանը մասնակցեց նաեւ «Միջազգային կանաչ գոտի» 75-րդ գյուղատնտեսական ցուցահանդեսին, որն ընթանում է հունվարի 15-24 Բեռլինում: Հայաստանը ԳՖՀ կառավարության` ի դեմս Գերմանիայի Տնտեսական համագործակցության ու զարգացման նախարարության աջակցությամբ ցուցահանդեսին մասնակցում է արդեն երրորդ անգամ: Ցուցահանդեսում ներկայացված է Երեւանի «Արարատ» կոնյակի գործարանի, Գինու-օղու գործարանի, «Երեւանի շամպայն գինիների գործարանի», Երեւանի կոնյակի գործարանի, «Սիս», «ՄԱՊ», «Մուլտի Ագրո» եւ «Թամարա» ձեռնարկությունների արտադրանքը:

Հայաստանին սպասվում է գազի հարկի ավելացում: «Հայգազարդ» ՓԲԸ-ն եւ «Հայռուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով վերանայել բնական գազի սակագները: Ընկերությունն առաջարկում է վերանայել ամսական մինչեւ 10.000 նորմալ խ/մ վաճառվող բնական գազի սակագնի եւ ամսական 10.000 նորմալ խ/մ եւ ավելի սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձեւը, ինչպես նաեւ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման եւ բնական գազի փոխադրման սակագները:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամսական մինչեւ 10.000 խ/մ բնական գազ օգտագործող սպառողների համար յուրաքանչյուր 1000 խ/մ բնական գազի համար առաջարկվող սակագինը պետք է կազմի 136.000 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխարեն գործող 96.000 դրամի` ներառյալ ԱԱՀ:

Գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման առաջարկվող սակագինը պետք է կազմի 47.000 դրամ` ներառյալ ԱԱՀ, գործող 15.000 դրամի փոխարեն` ներառյալ ԱԱՀ:

Բնական գազի բաշխման առաջարկվող սակագինը պետք է կազմի 16.000 դրամ` ներառյալ ԱԱՀ, գործող 99.000 դրամի փոխարեն` ներառյալ ԱԱՀ:

Բնական գազի փոխադրման առաջարկվող սակագինը պետք է լինի 65.00 դրամ` ներառյալ ԱԱՀ, փոխարեն գործող 5300 դրամի` ներառյալ ԱԱՀ:

Հունվարի 21-ին Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով` սահմանելով այն 5.5 տոկոս: 2009 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.5%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.0 տոկոսային կետով: Խորհուրդը գտնում է, որ գնաճի նշված միտումների շարունակման եւ տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաեւ կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարեւորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը:

Հայաստանի Կենտրոնական բանկը բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանվել է տարեկան 13%: Տվյալ որոշումն ընդունվեց 2010 թվականի հունվարի 21-ին ՀՀ ԿԲ Խորհրդի նիստի ժամանակ: 2008 թվականի հոկտեմբերի 7-ին հաշվարկային դրույքը ՀՀ ԿԲ Խորհրդի որոշմամբ սահմանվել էր տարեկան 12%:

Չնայած, որ 2009-ը ծանր տարի էր, շատ հայկական բանկերի հաջողվեց աճ ապահովել բոլոր ցուցանիշներով: 2009 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Ամերիաբանկի վարկային պորտֆելը դրությամբ կազմել է ավելի քան 52 մլրդ դրամ` աճելով տարվա սկզբի համեմատ 68%-ով: 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Ամերիաբանկի վարկային պորտֆելում իսպառ բացակայում են անհուսալի վարկերը, իսկ դասակարգված վարկերը կազմում են ամբողջ վարկային պորտֆելի ընդամենը 0.17%-ը: Հաշվետու տարվա արդյունքներով Բանկի վարկային պորտֆելի աճի 89%-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերի հաշվին, որոնք տարվա ընթացքում աճել են 75%-ով եւ կազմել 44 մլրդ դրամ` ամբողջ վարկային պորտֆելի 84%-ը: Բաից դրանից, 2009թ. ընթացքում բանկի կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը աճել են 35%-ով:

Տարվա արդյունքներով «Յունիբանկ»-ը «Յունիբանկ»-ի ակտիվներն աճել են 58%-ով եւ դեկտեմբերի վերջին կազմել 108,6 մլրդ դրամ: Բանկի կապիտալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11,6 մլրդ դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` 22,8%: Բանկի վարկային ներդրումների աճը կազմել է գրեթե 43%, ծավալը` 66,7 մլրդ դրամ:

«Յունիբանկ»-ի պարտավորություններն 2009-ին աճել են 63,6%-ով եւ կազմել 97 մլրդ դրամ: Բանկի ավանդների ծավալը գերազանցել է 85,6 մլրդ դրամը` արձանագրելով մոտ 80% աճ: Բանկն էապես ավելացրել է իրավաբանական անձանց ավանդների ծավալը` 341%-ով, հասցնելով այն 37,3 մլրդ դրամի: Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը: «Յունիբանկ»-ի շահույթը 2009թ.-ին կազմել է 153 մլն դրամ:

Իսկ «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգը Հայաստանում արձանագրել է 551 մլն դոլարի շրջանառություն, ինչը կազմում է դրամական փոխանցումների հայաստանյան շուկայի կեսից ավելին: Փոխանցումների քանակը հաշվետու ժամանակահատվածում գերազանցել է 712,4 հազարը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---