Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում եվրոպական երկրներին դատապարտել Թուրքիային

20 մարտի 2010 - 11:59 AMT  19:56 GMT
«Կոչ ենք անում նաեւ Եվրոպայի բոլոր պետություններին ստանձնելու համամարդկային իրենց պարտականությունը եւ դատապարտելու Ցեղասպանության ոճիրն ու ճանաչել Հայոց Ցեղասպանության իրողությունը»,- ասվում է ԵՀՀ հայտարարությունում

ՀՀ գլխավոր դատախազը «Արի տուն» երգ է նվիրել ՀՀ սփյուռքի նախարարությանը

20 մարտի 2010 - 11:54 AMT  19:56 GMT
Նպատակը` քաղաքականություն դարձած «Արի Տուն» ծրագրին մասնակցելն է
Հայաստանի նախագահը կոչ է արել Ադրբեջանին ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել

Հայաստանի նախագահը կոչ է արել Ադրբեջանին ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրել

20 մարտի 2010 - 11:45 AMT  19:56 GMT
«Ակնհայտ է, որ մենք` հայերս, ավելի շատ ենք շահագրգռված նրանում, որպեսզի լուծենք ղարաբաղյան հակամարտությունը»,- ասել է Սերժ Սարգսյանը
Սերժ Սարգսյան. Թուրքիան մեզ պահանջներ ներկայացնելու բարոյական իրավունք չունի

Սերժ Սարգսյան. Թուրքիան մեզ պահանջներ ներկայացնելու բարոյական իրավունք չունի

20 մարտի 2010 - 11:31 AMT  19:56 GMT
«Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման շուրջ բանավեճերը նորություն չեն ԱՄՆ քաղաքական կյանքում»,- ասել է Հայաստանի նախագահը

Վաղ, թե ուշ Թուրքիան ստիպված կլինի կատարել այն քայլը, որից խուսափում է մոտ 100 տարի

19 մարտի 2010 - 11:27 AMT  19:56 GMT
Մի կողմ դնենք «100 հազար անօրինական հայ գաղթականների արտաքսման» մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների առիթով մեկնաբանություններն ու վրդովմունքի ալիքը: Քաղաքական գործչի, առավել եւս Էրդողանի պես մեկի ցանկացած գործողություն որոշակի նպատակների է ծառայում, տվյալ դեպքում կարող ենք ենթադրել, որ այն ուղղված է ինչպես հայկական Սփյուռքին, այնպես էլ ներքին օգտագործմանը: Սակայն ակնհայտ է, որ Էրդողանը նման կտրուկ արձագանք չէր սպասում ողջ աշխարհում` ներառյալ Թուրքիայում:

Հայկական մշակույթը Եվրոպայում այժմ ուսումնասիրելու է եւս մեկ հայագիտական կենտրոն

16 մարտի 2010 - 11:23 AMT  19:56 GMT
Անցած շաբաթը բավական ակտիվ էր տարեբր միջազգային փառատոններին Հայաստանի մասնակցության տեսանկյունից, ինչպես նաեւ երկրի սահմաններից դուրս հայկական ֆիլների ցուցադրումով: Մարտի 6-ին մեկնարկած «Պինամարի էկրան 2010. արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնում Հայաստանն այս տարի մասնակցում է առաջին անգամ եւ հատուկ հրավիրյալի կարգավիճակով: Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով:

Վիկ Դարչինյանը պաշտպանեց իր WBA/ IBF վարկածներով տիտղոսները, իսկ Հայաստանում տեղի ունեցավ սնոուբորդի առաջին առաջնությունը

14 մարտի 2010 - 12:51 AMT  19:56 GMT
Բռնցքամարտ Մարտի 6-ին ԱՄՆ-ի Agua Calente հարթակում աշխարհի մրցումների WBA/IBF մեկնարկի թեթեւքաշային մրցամարտում հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը մեծ հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները մեքսիկացի բռնցքամարտիկ Ռոդրիգո Գուերրերոյի հետ մենամարտելիս: Մենամարտի սկզբում Գուերրերոն հաջողությամբ դիմադրում էր Դարչինյանին, սակայն հայ բռնցքամարտիկի հարվածներն ավելի ու ավելի ուժեղանում էին եւ ավելի դիպուկ էին դառնում: Մենամարտը տեւեց 12 ռաունդ: Երեք դատավորներն էլ հաղթանակը Դարչինյանին տվեցին, եւ նա 118:110, 117:111, 120:108 հաշվով ճանաչվեց հաղթող:

Արցախի հիմնախնդիրը եւ հայ-թուրքական մերձեցումը դարձել են երկրի քաղաքական իրադարձությունների հիմնաքարերը

13 մարտի 2010 - 15:13 AMT  19:56 GMT
Այս շաբաթ Հայաստանում ներքաղաքական գործընթացների ակտիվացման մեկնարկը տվեց մարտի 8-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ զեկույցը: 2008 թ. մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած հետընտրական բախումներից հետո սկսված եւ շարունակվող դատավարությունները, բացահայտում են Հայաստանի դատական համակարգի թերությունները, այսպիսի եզրակացության է հանգել ԵԱՀԿ ժողովրդավարական իրավունքի գրասենյակը եւ հրապարակել զեկույց:

Հայաստանը համագործակցության նոր սահմաններ է բացում

13 մարտի 2010 - 15:12 AMT  19:56 GMT
Ֆինանսատնտեսական ճգնաժամից դուրս գալու վերջին փուլի ֆոնի վրա Հայաստանը համագործակցության նոր սահմաններ է բացում գործընկեր երկրների հետ: 2010 թվականի մարտի 11-ի կառավարության նիստում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է բոլոր նախարարներին գրավոր փաստաթուղթ ներկայացնել միջնաժամկետ ծախսային ծրագրի մշակման համար եւ համաձայնեցնել այն Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի հիմնական դրույթների հետ:

Հայաստանի բժիշկները ստիպված են ոչ միայն պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ, այլեւ գտնել դրանց բուժման միջոցն

28 փետրվարի 2010 - 15:52 AMT  19:56 GMT
Փետրվարի 15-ը մանկական ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչ-ինչ, բայց պայքարելու բան այս բնագավառում կա : Ամեն տարի Հայաստանում գրանցվում են քաղցկեղային հիվանդությունների 7000 նոր դեպքեր, որոնցից 100-ը մինչեւ 15 տարեկան երեխաների մոտ է նկատվում: Այս թվերը սարսափեցնող են, թեեւ դրանք համաշխարհային ցուցանիշներից չեն տարբերվում: Քաղցկեղը դաժան հիվանդություն է, այն հաճախ այլ հիվանդության է նմանվում: Մեծ մասամբ անցնում է գաղտնի շրջան, այդ պատճառով էլ դժվար է լինում նախնական վիճակում այն նկատել:
---