
10 ապրիլի 2010 - 14:55 AMT

20:55 GMT
Ախալցխայի Ծիրա գյուղում նորոգվեց ու վերաօծվեց Ս. Հրեշտակապետաց (Ս. Գեւորգ) եկեղեցին, Թեոդոսիայում՝ վերականգնում, Մալթայում էլ մտադիր են կառուցել հայկական եկեղեցի։ Բոլոր երեք ձեռնարկներն էլ նախաձեռնել են տվյալ բնակավայրերի հայ համայնքները ու հենց այն ժամանակ, երբ Երեւանում ակտիվորեն ընդդիմանում են ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու գաղափարին։ Եւ որքան հնանում են ամառային դահլիճը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանլու ՀՀ կառավարության որոշումը եւ այդ տարածքն անհատույց կերպով Հայ առաքելական եկեղեցուն օտարելու ՙՄոսկվա կինոթատրոն՚ ընկերության առաջարկը կառավարության կողմից ընդունվելու փաստը, այնքան ավելի ակտիվ է դրսեւորվում հասարակության ընդդիմությունն այդ տեղում եկեղեցի կառուցելու գաղափարին։ Ուրեմն ի՞նչ, հայությունն երկրից դուրս աստվածավախ է, Հայաստանում ատվածամե՞րժ։ Ո՜չ իհարկե։ Մարդիկ փորձում են իրենց իսկ քաղաքում նոր ու անպարպելի կարոտներ չստեղծել։