Երեւանը հյուրանոց չէ, որ առանց հիշողության դուր գա ու սիրելի լինի հայության համար

Հարկ է պարզել, թե այդ որ ՙբարերարին՚ է տրվել ՙցանկությունդ ի կատար՚ կամ ՙմեղքերիդ թողություն՚ օրհնությունը

Ախալցխայի Ծիրա գյուղում նորոգվեց ու վերաօծվեց Ս. Հրեշտակապետաց (Ս. Գեւորգ) եկեղեցին, Թեոդոսիայում՝ վերականգնում, Մալթայում էլ մտադիր են կառուցել հայկական եկեղեցի։ Բոլոր երեք ձեռնարկներն էլ նախաձեռնել են տվյալ բնակավայրերի հայ համայնքները ու հենց այն ժամանակ, երբ Երեւանում ակտիվորեն ընդդիմանում են ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու գաղափարին։ Եւ որքան հնանում են ամառային դահլիճը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանլու ՀՀ կառավարության որոշումը եւ այդ տարածքն անհատույց կերպով Հայ առաքելական եկեղեցուն օտարելու ՙՄոսկվա կինոթատրոն՚ ընկերության առաջարկը կառավարության կողմից ընդունվելու փաստը, այնքան ավելի ակտիվ է դրսեւորվում հասարակության ընդդիմությունն այդ տեղում եկեղեցի կառուցելու գաղափարին։ Ուրեմն ի՞նչ, հայությունն երկրից դուրս աստվածավախ է, Հայաստանում ատվածամե՞րժ։ Ո՜չ իհարկե։ Մարդիկ փորձում են իրենց իսկ քաղաքում նոր ու անպարպելի կարոտներ չստեղծել։

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նշյալ որոշմանն ու համաձայնությանը հետեւած հասարակության դժգոհության ալիքին զուգահեռվեց ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում V-VI դարերից մինչ խորհրդայնացումը կանգուն եղեծ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին վերականգնելու մասին գաղափարն առաջ քաշվեց։ Ճարտարապետությունից շատ հեռու մարդիկ անգամ փաստեցին.ՙՎերականգնման մասին խոսք լինել չի կարող, երբ այդ կառույցից քարաբեկոր անգամ չի պահպանվել՚։ Հակադարձումն եղավ պատմական արդարության վերականգնման մասին խոսք ու զրույցը, բայց ակնհայտ է, քանդելով՝ չես վերականգնի։ Մասնագետներն ապացուցեցին, որ տվյալ տեղում եկեղեցի կառուցելու համար տարածքն անբավարար է եւ ստիպելու է գաղափարն իրականցնելու դեպքում աշխատել ոչ միայն քաղաքաշինության, այլեւ հայոց եկեղեցաշինության կատարելության հասնող չափորոշիչներին լիովին անհամապատասխան։ Սկսեցին զարգացնել մատուռ կառուցելու գաղափարը։

Այս խնդրի հանդեպ հետաքրքրություն դրսեւորած ու կողմնորոշում ունեցող մարդիկ բաժանվել խմբերի ու նժարներին են դրել դահլիճի եւ եկեղեցու ճարտարապետական արժեքը։ Երկու կողմերն էլ համառորեն պնդում են սեփական ճշմարտացիությունը՝ չհեռանալով կառույցների ճարտարապետական արժեքի քննարկումից։ Մինչդեռ կառավարությունն ու եկեղեցին արդեն խուսափում են հրապարակայնորեն իրենց մոտեցումն այս հարցին ներկայացնելուց, իսկ Հայաստանում ու դրանից դուրս հեղինակություն ունեցող արվեսի ու գիտության գործիչ չմնաց, որ դեմ չարտահայտվի այդ գաղափարին։ Եւ այսպես Սոս Սարգսյանը ճշգրտեց.ՙՔանդելով՝ չես կառուցի՚, Երվանդ Մանարյանն ընդգծեց.ՙԴա շառլատանություն է՚, Ռուբեն Հախվերդյանն հաստատեց.ՙՍա բարբարոսություն է, որ գուցե ուժով իրականցնեն՚։ Մյուսների կարծիքներն համանման էին։ Հակառակ թեւից Արմեն Մազմանյանը հայտարարեց.ՙԷդ բոլորի աչքի առաջ քանդեցին հին Երեւանի երկհարկանի շենքերը, լռեցին՝ օլիգարխներն էին մասնակից, հիմա եկեղեցուն ընդդիմանալն հեշտ է՚։

Իսկ եկեղեցին հայտարարել է իր ազնիվ նպատակը՝ վերականգնել հավատի այն մակարդակը, որ եղել է նախքան խորհրդայնացումը ծխական քահանայի ու ծխական եկեղեցու ինստիտուտների ակտիվացմամբ, պարզապես բարերարը մտադրություն է հայտնել այդ տեղում եկեղեցի կառուցելու։ Եւ ուրեմն եկեղեցուն ընդդիմանալու խնդիր չկա, հարկ է պարզել, թե այդ որ ՙբարերին՚ է տրվել ՙցանկությունդ ի կատար՚ կամ ՙի թողություն մեղքերիդ ՚ օրհնությունը, ի հաշիվ երեւանաբնակին եւս մի անպարպելի կարոտ նվիրելու, Երեւանն ու երեւանցուն օտարելու։ Չէ որ Երեւանն հյուրանոց չէ, որ առանց հիշողության էլ դուր գա, էլ չասենք սիրելի լինի հայության համար։

Նանա Պետրոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---