U!com-ը պատրաստվում է մուտք գործել Հայաստանի ֆիքսված հեռախոսակապի շուկա

Ապրիլի 5-ից 12-ը Հայաստանում հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական իրադարձությունների ամփոփում

Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի այցը Հայաստան կայացավ ապրիլի 6-ից 7-ը: Այցի շրջանակներում Համադուն Տուրեն հանդիպեց Հայաստանի նախագահի, վարչապետ և տրանսպորտի ու կապի նախարարի հետ: Կայացավ նաև կլոր սեղան էլեկտրակապի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ կողմերը քննարկեցին Հայաստանի ներկայիս վիճակը հեռահաղորդակցության ոլորտում և դրա զարգացման հնարավորությունները: Հանդիպումների ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանի հետ ՀՄՄ գործակցությունը շարունակվելու է երեք հիմնական ուղղություններով` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում և հեռուստատեսային հեռարձակման թվայնացում:

PanARMENIAN.Net -

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) ապրիլի 7-ին կայացած նիստի ընթացքում U!Com ընկերությանը ոչ աշխարհագրական 6045 կոդ հատկացրեց և այդ թվային ծավալում 10 հազ. համար զբաղեցնելու հնարավորություն` ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ տրամադրելու համար: Ինչպես ապրիլի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց U!Com-ի տնօրենը, նոր հեռախոսակապի ծառայությունների սակագներն առայժմ հաստատված չեն, քանի որ ընկերությունը դեռևևս լուծում է այլ օպերատորների ցանցերի հետ ինտերկոնեկտի հետ կապված հարցերը: Ընկերությունը հայտարարեց նաև հայկական շուկայում նոր թվային հեռախոսի հայտնվելու մասին, որը համատեղում է ֆիքսված ու բջջային ցանցի հնարավորությունները ֆիքսված կապի համար ու օժտված է այնպիսի գործառույթներով, ինչպիսիք են տեսազանգն ու sms-հաղորդագրության ուղարկումը և այլն: Ընկերության ներկայացուցիչների խոսքով, սարքը կներկայացվի 2-3 ամիսների ընթացքում: Բացի դրանից, U!Com ընկերությունը հայտարարել է տվյալների մշակման սեփական կենտրոնի (Data Center) ստեղծման մասին, որը կծառայի Ինտերնետում հայկական կոնտենտի զարգացմանը: Կենտրոնի անցումային արագությունը կազմում է 320 Գբիթ/վրկ, ինչը հնարավորություն է տալիս կապ հաստատել մինչև 10 Գբիթ/վրկ օպերատորների հետ: Կենտրոնին միացել են արդեն մի քանի տասնյակ ընկերություններ: Նրա խոսքով, կենտրոնն իր հերթին կմիանա Ինտերնետի թրաֆիքի փոխանակման կենտրոնին, որը ներկա պահին ստեղծվում է Հայաստանում:

Ապրիլի 8-ին Հայաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ հավանություն տվեց "Երկակի նշանակության ապրանքի արտահանման, Հայաստանի տարածքով դրանց փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության ու մտավոր գործունեության արդյունքների փոխանցման հանդեպ հսկողության մասին" օրենքին: Փաստաթուղթը նախատեսում է երկակի նշանակության ապրանքի լիցենզավորման և արտահանման թույլտվության տրամադրման պարզեցված ընթացակարգ: Բացի դրանից, գոյություն ունեցող հանձնաժողովի փոխարեն օրենքով նախատեսվում է ստեղծել հատուկ պատասխանատու մարմին, որը կհամակարգի հսկողությունը: Այդ միջոցին, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) Հայաստանի նախագահին է դիմել օրենքը լրամշակման համար խորհրդարան ուղարկելու խնդրանքով, քանի որ օրենքի փոփոխություններն ընդունվել էին առանց հաշվի առնելու Միության առաջարկները: Օրինագիծը ներկա պահին հաստատման համար ներկայացվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, որը ՀՀ Սահմանադրության համաձայն, քսանմեկօրյա ժամկետում պետք է ստորագրի օրենքը կամ առարկություններով ու առաջարկություններով վերադարձնի օրինագիծը Ազգային Ժողով` այն նորից քննարկելու պահանջով: Օրենքի գլխավոր թերությունը, UITE փաստաբան Արկադի Սահակյանի կարծիքով, այն է, որ փաստաթղթում չկա հստակ բնորոշում այնպիսի տերմինների համար, ինչպիսիք են "երկակի նշանակության ապրանքները" և "մտավոր գործունեության արդյունքները", ինչի պատճառով դրանց թվին կարելի է դասել ապրանքների ու ծառայությունների բավական լայն շրջանակ:

Անցյալ շաբաթ Orange ընկերության կողմից ներկայացված iPhone սմարթֆոնից անմիջապես հետո Android (Google Phone) իննովացիոն պլատֆորմի հիման վրա HTC հաղորդակիցները վաճառքում կհայտնվեն ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության սպասարկման կենտրոններում: Համապատասխան պայմանագիրը կնքվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի սմարթֆոնների համաշխարհային արտադրող`HTC ընկերության հետ: Նուրբ և կոմպակտ դիզայնի և Android օպերացիոն համակարգի շնորհիվ լայն ճանաչում ստացած HTC սմարթֆոնները հնարավորություն են ընձեռում օգտվել բջջային ինտերնետի առավելություններից և Android Market-ի առաջարկած անհատական կարիքները բավարարող բազմաթիվ ծառայությունների լայն ընտրանուց: Շուտով հայաստանյան շուկայում հասանելի Android Market-ը թույլ կտա, օգտագործելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի հուսալի 2G (GPRS/EDGE) և 3.5G (UMTS/HSPA) ցանցերը, առավել արագ ներբեռնել բազմաթիվ խաղեր և այլ ծրագրեր:Android համակարգով աշխատող հեռախոսները հագեցած են բջջային ինտերնետի բազմազան հնարավորություններով, այդ թվում` Android համակարգին համապատասխանեցված Webkit բրաուզերով, ինչպես նաև` Google™, Google Maps™ և Google Search™ հնարավորություններով: Հեռախոսասարքերը նաև մուտք են ապահովում լայնորեն կիրառվող YouTube™:

Սոցիալական իննովացիաների համակովկասյան ճամբարը (Social Innovation Camp Caucasus) ապրիլի 8-10-ը Վրաստանի մայրաքաղաքում հավաքեց Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի դիզայներներին, շուկայագետներին, ծրագրավորողներին, գովազի մասնագետներին ու այլ մասնագիտությունների ներկայացուցիչների: 70 առաջարկված նախագծերից ընտրվեցին վեցը, որոնցից երեքը առաջարկվել էին Հայաստանից ժամանած մասնակիցների կողմից: Միջազգային ժյուրին լավագույն նախագիծ ճանաչեց հայկական Save the tress ("Փրկեք ծառերը") նախագիծը: Հաղթողները 3000-ական դոլար ստացան գաղափարի իրականացման նախնական փուլի համար: Save the tress նախագծի կայքում ցանկացողները կարող են հաղորդել Երևանում ապօրինի ծառահատումների մասին: Այդ վայրերը կնշվեն էլեկտրոնային քարտեզի վրա: Ներկա պահին միջադեպերի մասին 8 հաղորդագրություն է ստացվել: Հետագայում նախագծի հեղինակները ծրագրում են հայտնաբերել ապօրինի ծառահատումները Հայաստանի ողջ տարածքում:

Գայանե Միրզոյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---