Քաղաքականություն.

Անցած շաբաթ Հայաստանում քաղաքական հիմնական իրադարձությունները զարգացել են Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցի շուրջ

Ապրիլի 12-17-ին տեղի ունեցած քաղաքական հիմնական իրադարձությունների ամփոփում

17 ապրիլի 2010
Հայաստանի քաղաքական շաբաթն սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցով, ուր հրավիրված էր մասնակցելու միջուկային գլոբալ անվտանգության գագաթաժողովին:
Տնտեսություն.

Հայաստանի կառավարությունը չի կատարում իր խոստումները

ՀՀ ֆինանսների նախարարությունը հիշեցնում է. խոշորագույն ընկերությունները, իրենց ֆինանսական հաշվետվությունը աուդիտորական եզրակացության հետ միասին պետք է հրապարակեն մինչև 2010թ. հուլիսի 1-ը

17 ապրիլի 2010
Ինչպես պարզվեց, ճգնաժամի պայմաններում հարկերի վճարման հիմնական բեռը կրում են Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունները, քանի որ հենց նրանցից են ստացվել բազմաթիվ բողոքներ, որ ստուգումների քանակը փոքր ու միջին ձեռնարկություններում չեն նվազել։ Կրկին ստվեր է նետվել կառավարության հեղինակության վրա, ինչը խորապես մտահոգում է կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին: Իր դժգոհությունը նա հայտնեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, որոնք պատշաճ մակարդակով չկարողացան կատարել ստանձնած պարտավորությունները: Արդյունքում, հարկահավաք-գործարար շփումները նվազագույնի հասցնելու կառավարության ջանքերը դեռևս արդյունք չեն տալիս: Գուցե, բարեփոխիչներն իրենք չե՞ն շտապում կյանքի կոչել դրանք` հասցնելու համար լցնել սեփական գրպանները:
Հայաստան և աշխարհ.

Օբամայի ապրիլի 24-ի ուղերձից ոչինչ չի փոխվի

Իրականում Անկարան չի ցանկանում ընդհանուր ոչ մի բան ունենալ մի երկրի հետ, որի բնակչությունը վայրագաբար ոչնչացվեց 95 տարի առաջ

16 ապրիլի 2010
Համաշխարհային քաղաքականության մեջ միշտ կա զարգացման երկու ուղի` վատ և շատ վատ: Ընդ որում երկու տարբերակներն էլ կարելի է կիրառել ինչպե ուժեղ, այնպես էլ թույլ կողմի հանդեպ, եթե հաշվի առնենք, որ երեկվա թուլությունն այսօր կարող է ուժի վերածվել և հակառակը: Հայկական հարցի հանդեպ դա նշանակում է, որ ըստ իս, եթե Բարաք Օբաման այնուամենայնիվ վճռի արտասանել “ցեղասպանություն” բառը, հայերի համար դա վատ կլինի: Իսկ եթե չարտասանի` ավելի վատ:
ՏՏ ոլորտ.

U!com-ը պատրաստվում է մուտք գործել Հայաստանի ֆիքսված հեռախոսակապի շուկա

Ապրիլի 5-ից 12-ը Հայաստանում հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական իրադարձությունների ամփոփում

15 ապրիլի 2010
Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Տուրեի այցը Հայաստան կայացավ ապրիլի 6-ից 7-ը: Այցի շրջանակներում Համադուն Տուրեն հանդիպեց Հայաստանի նախագահի, վարչապետ և տրանսպորտի ու կապի նախարարի հետ: Կայացավ նաև կլոր սեղան էլեկտրակապի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ կողմերը քննարկեցին Հայաստանի ներկայիս վիճակը հեռահաղորդակցության ոլորտում և դրա զարգացման հնարավորությունները: Հանդիպումների ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանի հետ ՀՄՄ գործակցությունը շարունակվելու է երեք հիմնական ուղղություններով` կարողությունների զարգացում, ոլորտային կառավարում և հեռուստատեսային հեռարձակման թվայնացում:
Մշակույթ.

“Խորհրդավոր ընթրիքի” ստեղծմանը Լեոնարդո դա Վինչիին ոգեշնչել են հայերը` սա է անցած շաբաթվա գլխավոր մշակութային նորությունը

Ապրիլի 5-11-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

15 ապրիլի 2010
Դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարողական արվեստի յուրահատկությունը գրավել է ոչ միայն հայ հանդիսատեսի, այլև տարբեր ազգերի մարդկանց սրտերը: Նրա տաղանդի համընդհանուր մեծարմանն ավելացավ ևս մեկը` ապրիլի 9-ին նրան Մոսկվայի “Պաշկովի տուն” ռուսական պետական գրադարանում հանձնվեց “Համագործակցության աստղ” մրցանակը` ազգային երաժշտական ժառանգության կրկնապատկման ու պահպանման, ինչպես նաև համաշխարհային երաժշտական մշակույթի մեջ մեծ ավանդ ներդնելու համար: Այդ մրցանակին են արժանացել ԱՊՀ երկրների արվեստի և գիտության ևս 11 գործիչ:
Սպորտ.

Սմբատ Մարգարյանը դարձել է Եվրոպայի ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր

Ապրիլի 1-8 տեղի ունեցած մարզական իրադարձությունների տեսություն

11 ապրիլի 2010
Ծանրամարտ. Ապրիլի 2-ին Մինսկում (Բելառուս) մեկնարկել է տղամարդկանց 89-րդ և կանանց 23-րդ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 5-ին ելույթ է ունեցել հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Նա սկսել է իր ելույթները Բ խմբում և երկամարտի արդյունքում բարձրացրել է 255 կգ` այդպիսով միանալով մեդալների համար պայքարին: Ա խմբում մասնակցում էին ավելի փորձառու ծանրորդներ, բայց “հրում” վարժությունում Մարգարյանն ուժեղ էր բոլորից և նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտում հայ ծանրորդը երկրորդն էր և դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Եվրոպայի չեմպիոն դարձավ 34-ամյա Վիտալի Դերբենևը (Բելառուս): 3-րդ տեղում է Թոմ Գոեգեբուերը (Բելգիա):
Հասարակություն.

Երեւանը հյուրանոց չէ, որ առանց հիշողության դուր գա ու սիրելի լինի հայության համար

Հարկ է պարզել, թե այդ որ ՙբարերարին՚ է տրվել ՙցանկությունդ ի կատար՚ կամ ՙմեղքերիդ թողություն՚ օրհնությունը

10 ապրիլի 2010
Ախալցխայի Ծիրա գյուղում նորոգվեց ու վերաօծվեց Ս. Հրեշտակապետաց (Ս. Գեւորգ) եկեղեցին, Թեոդոսիայում՝ վերականգնում, Մալթայում էլ մտադիր են կառուցել հայկական եկեղեցի։ Բոլոր երեք ձեռնարկներն էլ նախաձեռնել են տվյալ բնակավայրերի հայ համայնքները ու հենց այն ժամանակ, երբ Երեւանում ակտիվորեն ընդդիմանում են ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցի կառուցելու գաղափարին։ Եւ որքան հնանում են ամառային դահլիճը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանլու ՀՀ կառավարության որոշումը եւ այդ տարածքն անհատույց կերպով Հայ առաքելական եկեղեցուն օտարելու ՙՄոսկվա կինոթատրոն՚ ընկերության առաջարկը կառավարության կողմից ընդունվելու փաստը, այնքան ավելի ակտիվ է դրսեւորվում հասարակության ընդդիմությունն այդ տեղում եկեղեցի կառուցելու գաղափարին։ Ուրեմն ի՞նչ, հայությունն երկրից դուրս աստվածավախ է, Հայաստանում ատվածամե՞րժ։ Ո՜չ իհարկե։ Մարդիկ փորձում են իրենց իսկ քաղաքում նոր ու անպարպելի կարոտներ չստեղծել։
 
---