Սպորտ.

Վիկ Դարչինյանը երրորդ անգամ անընդմեջ աշխարհի չեմպիոն է դարձել տարբեր քաշային կարգերում

Մայիսի 20-27-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

31 մայիսի 2010
Բռնցքամարտ. Մայիսի 20-ին Ավստրալիայում թեթևագույն քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հաղթեց ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային: Բռնցքամարտիկները պայքարում էին թեթևագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Մենամարտի ընթացքում Բարսելոնան երեք անգամ նոկդաունի ենթարկվեց. երկու անգամ հինգերորդ ռաունդում և մեկ անգամ 11-րդ ռաւոնդում: Նա նաև զրկվեց 2 միավորից գոտուց ցածր հարվածների համար: Մենամարտն ավարտվեց Դարչինյանի միանշանակ հաղթանակով 120-103, 118-105 և 116-108 հաշվով:
Քաղաքականություն.

Շաբաթվա թեմաներ. Խորհրդարանական ընտրություններ ԼՂՀ-ում և Եվրախորհրդարանի բանաձևի բուռն քննարկումներ

Մայիսի 24-28-ը տեղի ունեցած հիմնական քաղաքական իրադարձությունների ամփոփում

29 մայիսի 2010
Այս շաբաթ ՀՀ-ում հիմնական քաղաքական իրադարձությունները զարգանում էին մայիսի 23-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձևի շուրջ:
Տնտեսություն.

Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է տարածքային համաչափ զարգացումը

Անհրաժեշտ է համալիր մոտեցում ցուցաբերել Հայաստանի ողջ տարածքի համաչափ զարգացման հարցում

29 մայիսի 2010
Ժամանակակից պետության կարևորագույն գործառույթներից է տարածքային համաչափ զարգացումը: Այսօր Հայաստանում տարածքային անհամաչափ զարգացումը լուրջ խոչընդոտ է երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: Աշխարհի շատ մայրաքաղաքների նման Երևանը նույնպես գերծանրաբեռնված է ֆինանսական, արդյունաբերական, մշակութային, առողջապահական, կրթական, ինչպես նաև պետական կառավարման գործառնություններով: Այդ իսկ պատճառով մի քանի գործառնությունների դուրս բերումը Երևանից անհրաժեշտություն էր:
Հայաստան և աշխարհ.

Վերջին 20 տարում Բաքվի քարոզչամեքենան միայն ստել է սովորել

Չգիտես ինչու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «պերսոնա նոն գրատա» չեն հայտարարվում, իսկ չէ որ նրանք էլ են Երևանից մեկնում Ստեփանակերտ

28 մայիսի 2010
Այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան կարող է ամեն ինչ շաղկապել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետ, վաղուց արդեն նորություն չէ: Սակայն, երբեմն հանդիպում են այնպիսի «գլուխգործոցներ», որ ուղղակի մեղք կլինի դրանց անտեսելը: Ինչպես միշտ աչքի ընկավ Day.az-ը: Եվ կարևոր չէ, թե որքանով է համապատասխանում իրականությանն այդ պորտալի տարածած տեղեկատվությունը, կարևորը նրանց համար այն է, որ «ագրեսորին արժանին մատուցվի», իսկ խեղճ ու դժբախտ ադրբեջանցի ժողովուրդը ապրում է լուսավոր ապագայի հույսով` Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, որը միջակ որդի և նույնքան միջակ գերագույն հրամանատար է:
ՏՏ ոլորտ.

Թվային հեռարձակումը պետք է հանգեցնի ոչ թե հեռուստահաղորդումների քանակի ավելացմանն, այլ դրանց բազմազանությանը

ՀՀ Ազգային ժողովը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները

27 մայիսի 2010
Ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգի վերաբերյալ Տալլինի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության և տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ դոկտոր Քեթրին Նայման-Մետկալֆի և Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի պրոֆեսոր դոկտոր Անդրեյ Ռիխտերի վերլուծության մեջ ասվում է, որ Հայաստանում թվայնացման մասին հատուկ օրենք ունենալու կարիք չկա, սակայն ռազմավարությունը պետք է հիմնված լինի համապատասխան օրենսդրական դաշտի վրա: Անցումային դրույթները պետք է այնպես ձևակերպվեն, որ հնարավոր լինի փոփոխություններ մտցնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2000թ.-ի օրենքի և «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» 2001 թ.-ի օրենքի մեջ` չվտանգելով իրավական որոշակիությունը:
Մշակույթ.

Երևանը վերագտնում է իր ուրույն դիմագիծը, իսկ նոր մշակութային ավանդույթները հատուկ շուք են հաղորդում մայրաքաղաքին

Մայիսի 17-23-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում

27 մայիսի 2010
Հայաստանում դեռ չէին հասցրել նշել «Թանգարանների գիշերը», երբ վրա հասավ Թանգարանների միջազգային օրը: Մայիսի 18-ին հայկական թանգարանները կրկին բացել էին իրենց դռներն այցելուների առաջ: Այս տարի Թանգարանների միջազգային օրը ողջ աշխարհում կայացավ «Թանգարանները` որպես սոցիալական ներդաշնակության տարածություն» նշանաբանի ներքո, ինչը ենթադրում է թանգարանների, ցուցանմուշների և մշակութային ողջ ժառանգության մատչելիություն հասարակության բոլոր խավերի, այդ թվում նաև հաշմանդամների համար: Այդ ակցիան երկու նպատակ է հետապնդում. առաջին` հաշմանդամների համար մատչելի լինել, երկրորդ` իշխանությունների ուշադրությունը հրավիրել այդ հիմնախնդրին», - նշել է Հայաստանում Թանգարանների միջազգային խորհրդի ներկայացուցչության գործադիր տնօրեն Հասմիկ Հարոյանը:
Հասարակություն.

«Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը

«Մենք ենք այս քաղաքի տերերը». Մեզ չի հետաքրքրում, թե ով է «Ուսանողական այգում» շինարարական աշխատանքներ կատարում, մեզ հետաքրքրում է, թե ով է այդ շինարարության թույլտվությունը տվել

17 մայիսի 2010
Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:
 
---