Թուրքիայի ԱԳՆ-ն կվերակազմավորվի

Թուրքիայի ԱԳՆ-ն կվերակազմավորվի

8 հուլիսի 2010 - 12:33 AMT  07:56 GMT
Նախարարությունը կունենա 25 դեպարտամենտ` ներառյալ ճգնաժամային կառավարման, քաղաքականության պլանավորման և գլոբալ ու հումանիտար հարցերի դեպարտամենտները
Հուլիսի 10-ին կկայանա «Ժառանգություն» կուսակցության 6-րդ համագումարը

Հուլիսի 10-ին կկայանա «Ժառանգություն» կուսակցության 6-րդ համագումարը

8 հուլիսի 2010 - 12:02 AMT  07:56 GMT
Արմեն Մարտիրոսյան. Վարչության լավագույն նախագահ կլինի «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը
Թուրքիայի Սահմանդրական դատարանը որոշել է հանրաքվեի դնել բարեփոխումների փաթեթի մի մասը միայն

Թուրքիայի Սահմանդրական դատարանը որոշել է հանրաքվեի դնել բարեփոխումների փաթեթի մի մասը միայն

8 հուլիսի 2010 - 11:51 AMT  07:56 GMT
Հանրաքվեի կդրվեն այն հոդվածները, որոնք վերաբերում են այդ դատական համակարգի բարեփոխմանը

Հայաստանը և Բելառուսը մտադիր են ակտիվացնել միջխորհրդարանական երկխոսությունը

8 հուլիսի 2010 - 11:39 AMT  07:56 GMT
Արմեն Խաչատրյան. Ապրանքաշրջանառության ծավալը մեծացնելու հսկայական ներուժ կա

Հայաստանը դարձավ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ

8 հուլիսի 2010 - 11:35 AMT  07:56 GMT
2009թ ՀՀ Հանրային խորհուրդը դիմել էր ՏՍԽՄԱ-ին նախ ասոցիատիվ անդամի կարգավիճակով, իսկ հետո նաև լիարժեք անդամ դառնալու ցանկությամբ
Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

7 հուլիսի 2010 - 15:06 AMT  07:56 GMT
1988 թվականի սումգայիթյան ջարդերը ցնցեցին ողջ հայությանը: Այդ վայրագությունների արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը ողջակիզվեց ծեծի ու տանջանքների ենթարկվելուց հետո, իսկ հարյուրավոր հայեր վիրավորվեցին, նրանցից շատերը հաշմանդամ դարձան: Կողոպտվեցին ավելի քան երկու հարյուր բնակարաններ, այրվեցին ու ոչնչացվեցին տասնյակ ավտոմեքենաներ, արհեստանոցներ, խանութներ, կրպակներ և հասարակական նշանակության այլ օբյեկտներ: Բացի դրանից, անօթևան մնացին հազարավոր փախստականներ, որոնք մինչ օրս էլ տուն չունեն: Այդ տարին փոխեց շատերի կյանքը, այդ թվում` 27-ամյա Մանվել Եղիազարյանի կյանքը, ում մեջ սումգայիթյան դեպքերից հետո «կոտրվեց» ամենակարևորը` խաղաղության ու արդարության հանդեպ հավատը:

Քլինթոնի այցը. դրականն ավելի շատ է, քան բացասականը

6 հուլիսի 2010 - 10:44 AMT  07:56 GMT
Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցը տվեց շատ հարցերի պատասխաններ, ամենից առաջ, պարզեց ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում: Ճիշտն ասած, մնացած հարցերը Հայաստանին քիչ են հուզում, և դա ճիշտ չէ: ԱՄՆ պետքարտուղարի այցը ցույց տվեց, որ տխրահռչակ «մադրիդյան սկզբունքները», դեռ չծնված, մեռել են, իսկ դրանց փոխարեն մենք ունենք «սանկտպետերբուրգյան սկզբունքներ», որոնց հետ Ադրբեջանն ակնհայտորեն չի համաձայնվի` շարունակելով իր ժողովրդին պատմել «շրջանները վերադարձնելու» մասին հեքիաթները: Հարևան երկրի որոշ ԶԼՄ-ներ արդեն հասել են նրան, որ հաղորդում են թե Ալիևը Քլինթոնի հետ փակ դռների հետևում քննարկել է «7 շրջաններից 5-ը վերադարձնելու» հարցը:

Հայաստանում մտահոգված են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ միջնորդ երկրների հայտարարությամբ

3 հուլիսի 2010 - 17:40 AMT  07:56 GMT
Անցած շաբաթը Հայաստանում սկսվեց Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մեկնաբանություններից: Հունիսի 26-ին Հայաստանի խորհրդարանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրենց հայտարարություններով միջազգային կառույցները կողմնակալ դիրքորորոշում են որդեգրել: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ չի կարելի նման հայտարարություններ անել, որոնք կոնկրետ ուղղվածություն չունեն, նման լարված իրավիճակում: «Ես վստահ եմ, որ միջազգային կառույցների հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին, սակայն դրանցում պետք է կոնկրետ նշվի մեղավորի անունը, անկախ քաղաքական հետևանքներից»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, սա այն իրավիճակը չէ, որպեզի հանդես գան այնպիսի հայտարարություններով, որոնք դուրեկան կլինեն երկու կողմերին: «Հայտարարությունները պետք է հստակ լինեն»,-ասել է Մելիքյանը:

Հայաստանը ներկայացրել է արժեքթղթերի շուկայի զարգացման իր ներուժը

3 հուլիսի 2010 - 17:28 AMT  07:56 GMT
Հուլիսի 1-2-ին Երևանում կայացավ «ԱՊՀ եւ Բալթյան երկրների VII պարտատոմսային կոնգրեսը», որը կազմակերպվել էր ԱՊՀ կորպորատիվ պարտքի շուկաներում մասնագիտացող Cbonds ռուսական տեղեկատվական գործակալության կողմից` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի աջակցությամբ: Կոնգրեսի թեման ներառում էր ԱՊՀ երկրներում պարտատոմսերի ներքին շուկաների զարգացման, ինչպես նաև եվրոպարտատոմսերի զարգացող շուկաների հարցերը:

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակիչ

2 հուլիսի 2010 - 11:31 AMT  07:56 GMT
Հունիսի 23-ին Ջերմուկ քաղաքում կայացել է կանանց չորրորդ ՖԻԴԵ-ի Գրան պրիի բացման արարողությունը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ողջունել է բոլոր հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև մաղթել գեղեցիկ շախմատային պարտիաներ: «Ընդամենը երկու տարի առաջ այս հնագույն խաղի սիրահարները չգիտեին, որ աշխարհի շախմատային քարտեզի վրա կա այսպիսի չքնաղ քաղաք: Հիմա այն հայտնի է աշխարհում որպես շախմատի զարգացման և տարածման կենտրոններից մեկը: Մրցաշարը կարող է դառնալ կանանց շարքում աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն»,- նշել է ՖԻԴԵ-ի նախագահը:
---