Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը աշխարհի առաջնությունում նվաճեց 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը աշխարհի առաջնությունում նվաճեց 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ

22 հուլիսի 2010 - 12:21 AMT  22:27 GMT
Հուլիսի 21-ին Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում 84 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ Արթուր Ալեքսանյանը:
Հայաստանի պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կովկասյան երկրների զինված ուժերի ԳՇ պետերի համաժողովին

Հայաստանի պատվիրակությունը Գերմանիայում մասնակցել է Արևելյան Եվրոպայի և Կովկասյան երկրների զինված ուժերի ԳՇ պետերի համաժողովին

22 հուլիսի 2010 - 12:18 AMT  22:27 GMT
Գեներալ-գնդապետ Խաչատուրովն իր ելույթում անդրադարձել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման շրջանակներում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին
«Փյունիկը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլը

«Փյունիկը» չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի երկրորդ փուլը

22 հուլիսի 2010 - 12:13 AMT  22:27 GMT
Երևանում «Փյունիկը» պարտություն կրեց «Պարտիզանից» 0:1 հաշվով
Ռադոսլավ Սիկորսկի. Արևելյան գործընկերությունն իրագործվելու շանսեր ունի

Ռադոսլավ Սիկորսկի. Արևելյան գործընկերությունն իրագործվելու շանսեր ունի

22 հուլիսի 2010 - 11:27 AMT  22:27 GMT
«Եթե Արևելյան գործընկերության իրագործման համար իրական շանսեր չլինեին, ապա նման ծրագիր ստեղծելու գաղափարն իմաստ չէր ունենա»,-գտնում է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը

Հայաստանում կիրագործվի «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիրը»

21 հուլիսի 2010 - 17:56 AMT  22:27 GMT
Հայաստանի կառավարությունը հայտարարել է գյուղական տնտեսությունների կարողությունների ստեղծմանն աջակցելու պատրաստակամության մասին` նպատակ ունենալով առաջիկա տարիներին հասցնել գյուղմթերքի արտահանման ծավալները տարեկան մինչև 250 մլն դոլարի: Կառավարությունը հաստատել է «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագրի» իրականացմանն աջակցելու մտադրությունը: Վերոնշյալ ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2011-2015 թթ. ընթացքում։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 52 միլիոն դոլար է։ Ծրագիրը բաղկացած է երկու մասից` «Աջակցություն պտղի և ընկուզեղենի արտադրությանը» և «Գյուղական ենթակառուցվածքներ»:
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

20 հուլիսի 2010 - 19:40 AMT  22:27 GMT
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում շարունակվում են գրունտի հետազոտությունները, որոնք աստիճանաբար վերածվել են հնագիտական պեղումների: Հնագիտա-երկրաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հենասյուները: Գտածոյի հիման վրա վրացի գիտնականները ենթադրել են, որ կառույցը բազիլիկ է: Մասնավորապես, հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Ազգային թանգարանի Հնագիտական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլավան հաղորդել է, որ 13-14-րդ դարերում հիմնադրված վրացական եկեղեցի է հայտնաբերվել:

Սահակաշվիլին ուզում է կրկնել անցյալ դարի 20-ական թվականների պատմությու՞նը

20 հուլիսի 2010 - 16:30 AMT  22:27 GMT
Վրաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները հատում են գործընկերական շրջանակը, ուստի երկրները պետք է համադաշնություն ստեղծեն: Այդ մասին վերջերս Բաթումում հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում: Փորձենք պարզել, թե ինչ էր իրականում թաքնված Սահակաշվիլիի խոսքերում` չմոռանալով այն մասին, որ յուրաքանչյուր կատակի կեսը… կատակ է, մնացածը` ճշմարտություն:

Հայաստանում 2011 թ. նախատեսվում է ազգային գերարագ ինտերնետ ցանցի կառուցում

19 հուլիսի 2010 - 13:45 AMT  22:27 GMT
Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի և «Ղարաբաղ տելեկոմ» ՓԲԸ տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հանդիպման ժամանակ քննարկվել են Արցախի «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության ներդրումային քաղաքականությանը վերաբերող հարցեր: Կողմերը վերանայել են սակագների, սոցիալական ոլորտում բարեգործական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդել է ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական վարչությունը:

Ղարաբաղի թեման շարունակում է արդիական մնալ Հայաստանի ներքաղաքական կյանքում

17 հուլիսի 2010 - 18:27 AMT  22:27 GMT
Ընթացիկ շաբաթվա քաղաքական իրադարձություններն Երևանում մեկնարկեցին «Ժառանգություն» կուսակցության VI համագումարով, համագումարում հաշվետու զեկույցով հանդես եկավ կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, «Ժառանգությունը» միշտ հանդես է եկել ի պաշտպանություն մարդու իրավունքների և պետական շահերի:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը FIFA վարկանիշային աղյուսակում բարձրացել է 4 հորիզոնականով

16 հուլիսի 2010 - 14:13 AMT  22:27 GMT
Ֆուտբոլ. Հուլիսի 14-ին FIFA-ն հրապարակել է ազգային հավաքականների հերթական վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ բարձրացել է 4 հորիզոնականով և 318 միավորով զբաղեցնում է 96-րդ տեղը: Առաջին տեղում 1883 միավորով 2010-ի աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականն է: Երկրորդ տեղում աշխարհի արծաթե մեդալակիր Հոլանդիայի հավաքականն է (1659 միավոր), երրորդ տեղում` Բրազիլիայի հավաքականը (1536): Հայտնի են դարձել ֆուտբոլի Հայաստանի և Վրաստանի երիտասարդական հավաքականների միջև խաղերի ամսաթվերը, որոնք կկայանան 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում:
---