ԱՄՆ-ն ցանկանում է ռադիոլոկացիոն կայան տեղակայել Թուրքիայում կամ Բուլղարիայում

2 օգոստոսի 2010 - 13:25 AMT  03:56 GMT
Վաշինգտոնը գնում է այդ քայլին նպատակ ունենալով պաշտպանվել Իրանի կողմից պոտենցիալ սպառնալիքից

Deutsche Welle. Վրաստանի իշխանություններին չհաջողվեց լուծել Ախալքալաքի բնակիչների աշխատանքի տեղավորման հարցը

2 օգոստոսի 2010 - 13:15 AMT  03:56 GMT
Վրաստանի իշխանությունները չկարողացան լուծել Ախալքալաքի բնակիչների սոցիալական հարցերն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը հեռացան քաղաքից

Արդյո՞ք Հաագայի դատարանի որոշումը նախադեպ կարող է հանդիսանալ ԼՂՀ-ի համար

31 հուլիսի 2010 - 19:00 AMT  03:56 GMT
Այս շաբաթվա քաղաքական իրադարձությունները զարգանում էին այն հարցի շուրջ, թե հանդիսանում է արդյոք Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը նախադեպ Ղարաբաղի համար: Հուլիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում «Օրինաց երկիր»կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ իրավիճակի բարոյական ու իրավաբանական գնահատականն է, որը կարող է ազդել նաև ղարաբաղյան կարգավորման վրա: Ըստ Շահգելդյանի, Կոսովոյի նախադեպն ամրագրում է հայկական կողմի իրավաբանական ու դիվանագիտական դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Շահգելդյանի խոսքերով, այդ որոշումը կայացվել է Կոսովոյի վերաբերյալ, այն նաև դե-յուրե ամրագրում է դե-ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էյլ հակամարտող գոտիների դեպքում:

Ինչո՞ւ են Հայաստանում աճում գները

31 հուլիսի 2010 - 16:02 AMT  03:56 GMT
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը շտապեց հանդես գալ տարեվերջին 2-3 տոկոս աճի ակնկալիքների վերաբերյալ կանխատեսմամբ` հունվար-հունիսին գյուղատնտեսության ոլորտում 13,1 տոկոս անկման ֆոնի վրա: Գերասիմ Ալավերդյանը պարզաբանեց այն տխուր իրավիճակը, որ առաջացել է անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով, ինչն էլ հիմնականում հանգեցրեց մրգի և բանջարաբոստանային կուլտուրաների բերքի կրճատմանը: Եթե 2009 թվականին մենք ունեցել ենք մրգի 161 հազար տոննա բերք, ապա այս տարի այն կրճատվել է մինչև 80 հազար տոննա, իսկ ծիրանի բերքը 2009-ին 85 հազար տոննա էր: Այս տարի այդ ցուցանիշը չի գերազանցում 25 հազար տոննան, ընդ որում արտահանումն այս տարի չի գերազանցել 2 հազար տոննան նախորդ տարվա 13 հազար տոննայի դիմաց: Տուժել է բերքի շուրջ 25-30 տոկոսը: Ավելին, ըստ նախարարի, ցրտահարությունների, հորդառատ անձրևների և վատ փոշոտման պատճառով բերքահավաքը Հայաստանում ուշացավ 25-30 օրով:

Բարաք Օբաման գնաց նախկին նախագահ Բուշ կրտսերի ճանապարհով և առաջարկում է «վարկաբեկված» դիվանագետների թեկնածություններ

30 հուլիսի 2010 - 10:03 AMT  03:56 GMT
Կհաստատեն Մեթյու Բրայզային Ադրբեջանում դեսպանի պաշտոնում , թե ոչ, արդեն հետաքրքիր չէ: Ցավոք սրտի, Բարաք Օբաման գնաց նախկին նախագահ Բուշ կրտսերի ճանապարհով և առաջարկում է «վարկաբեկված» դիվանագետների թեկնածություններ, հավանաբար, կարծելով, որ Բրայզան «արժանիորեն» կներկայացնի ԱՄՆ-ն, քանի որ շահագրգռված է Կասպից ծովի ռեսուրսներում:

Ջերալդ Փափազյան. «Ես «Անուշ» օպերայի տեքստը 9 ամսում թարգմանեցի

27 հուլիսի 2010 - 19:11 AMT  03:56 GMT
«Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան անգլերեն լեզվով» բառակապակցությունը տարակուսանք է առաջացնում թեկուզ մեկ անգամ այն տեսած մարդկանց մոտ: Սակայն, Ջերալդ Փափազյանին ճանաչողները կասեն, որ օպերայի թարգմանությունն այնքան հաջողված է, որ միանգամայն համահունչ է Արմեն Տիգրանյանի բարդ երաժշտությանը: Եվ հենց անգլերեն թարգմանված «Անուշ» օպերան 1981 թվականին առաջին անգամ ներկայացվեց ամերիկացի հանդիսատեսի դատին Michigan Opera Theatre-ում:

Հայաստանում ավարտվեց համապետական ծածկույթի IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը

26 հուլիսի 2010 - 19:08 AMT  03:56 GMT
«ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:

Արթուր Ալեքսանյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ

24 հուլիսի 2010 - 21:13 AMT  03:56 GMT
Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը:
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում հնագիտական պեղումներ են անցկացվում

20 հուլիսի 2010 - 19:40 AMT  03:56 GMT
Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում շարունակվում են գրունտի հետազոտությունները, որոնք աստիճանաբար վերածվել են հնագիտական պեղումների: Հնագիտա-երկրաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հենասյուները: Գտածոյի հիման վրա վրացի գիտնականները ենթադրել են, որ կառույցը բազիլիկ է: Մասնավորապես, հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Ազգային թանգարանի Հնագիտական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլավան հաղորդել է, որ 13-14-րդ դարերում հիմնադրված վրացական եկեղեցի է հայտնաբերվել:
---