 10 օգոստոսի 2010 - 13:05 AMT  03:09 GMT Երկրի ղեկավարը դրական է համարել «Հայկի սերունդ» կազմակերպության կողմից Արցախում սկաուտական շարժման նախաձեռնումը՝ Հայաստանից և Սփյուռքից երիտասարդների մասնակցությամբ 10 օգոստոսի 2010 - 11:52 AMT  03:09 GMT 164 ցենտրիֆուգերից բաղկացած երկրորդ կասկադը թույլ է տալիս ստանալ 20-տոկոսանոց հարստացված ուրան  10 օգոստոսի 2010 - 11:50 AMT  03:09 GMT 1920թ. օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի հաշտության պայմանագիրը, որը դարձավ հայկական ամենահաստատուն միֆերից մեկը: Խոսելով այդ պայմանագրի մասին` գրեթե բոլորը խոսում են դրույթների մասին, որոնց համաձայն Արևմտյան Հայաստանը պետք է անկախություն ստանար, բայց ոչ ոք, չգիտես ինչու, չի խոսում այդ պայմանագրի անվավերության մասին: Թեպետ հենց այդ մասին պետք է խոսել առաջին հերթին և մոլորության մեջ չգցել ժողովրդին, որը մինչև հիմա կարծսում է, որ Սևրի պայմաններով պատմական Հայաստանի նկատմամբ իրավունքներ ունի:  7 օգոստոսի 2010 - 16:26 AMT  03:09 GMT Հայաստանում նոր օրենք է մշակվում, որը կարգավորելու է տուրիստական գործակալությունների, տուրօպերատորների, գիդերի աշխատանքը և կպաշտպանի տուրիստների շահերը: Տուրիզմի մասին օրինագծի մշակումն իրականացվում է պետական և մասնավոր սեկտորների համագործակցությամբ` միջազգային փորձագետների մասնակցությամբ: Նոր օրենքում կշեշտվեն կառավարության և իշխանության տեղական մարմինների համագործակցության ոլորտները, տուրիզմի ոլորտում լիազորված մարմնի իրավասությունը, պետական և մասնավոր սեկտորների համագործակցության սկզբունքները, ազգային տուրիստական մարմնի իրավասությունը:  5 օգոստոսի 2010 - 15:34 AMT  03:09 GMT «Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց:  31 հուլիսի 2010 - 19:00 AMT  03:09 GMT Այս շաբաթվա քաղաքական իրադարձությունները զարգանում էին այն հարցի շուրջ, թե հանդիսանում է արդյոք Կոսովոյի վերաբերյալ միջազգային դատարանի որոշումը նախադեպ Ղարաբաղի համար: Հուլիսի 24-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում «Օրինաց երկիր»կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հայտարարել է, որ Հաագայի դատարանի որոշումը Կոսովոյի վերաբերյալ իրավիճակի բարոյական ու իրավաբանական գնահատականն է, որը կարող է ազդել նաև ղարաբաղյան կարգավորման վրա: Ըստ Շահգելդյանի, Կոսովոյի նախադեպն ամրագրում է հայկական կողմի իրավաբանական ու դիվանագիտական դիրքերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում: Շահգելդյանի խոսքերով, այդ որոշումը կայացվել է Կոսովոյի վերաբերյալ, այն նաև դե-յուրե ամրագրում է դե-ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էյլ հակամարտող գոտիների դեպքում:  26 հուլիսի 2010 - 19:08 AMT  03:09 GMT «ՋիԷնՍի-Ալֆա»«/b» ՓԲԸ ավարտել է իր համապետական ծածկույթի 10 Գբ/վ թողունակությամբ IP/MPLS ցանցի ընդլայնման առաջին փուլը: Աշխատանքների արդյունքում Երևանում և ութ մարզերի16 բնակավայրերում (Աբովյան, Նոր Հաճըն, Մասիս, Ջերմուկ, Քաջարան, Ագարակ, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Բագրատաշեն) շահագործման են հանձնվել ընկերության ցանցի հանգույցներ, որոնք հագեցած են ամերիկյան Juniper Networks արտադրության գերժամանակակից սարքավորումներով:  24 հուլիսի 2010 - 21:13 AMT  03:09 GMT Ըմբշամարտ- Հուլիսի 21-ին Բուդապեշտում (Հունգարիա) ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը (84 ք/կ) դարձավ աշխարհի չեմպիոն: Նա հաղթանակ է տարել 5 ըմբշամարտիկների դեմ մենամարտերում և մինչ հիմնական ժամանակի ավարտը առանց դժվարության հաղթեց Սեյ Յոլա Լինիին (Հարավային Կորեա): Մինչ այդ 60 ք/կ-ում բրոնզե մեդալ էր նվաճել Ալեքսան Միքայելյանը:   20 հուլիսի 2010 - 19:40 AMT  03:09 GMT Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ ավերված եկեղեցու տարածքում շարունակվում են գրունտի հետազոտությունները, որոնք աստիճանաբար վերածվել են հնագիտական պեղումների: Հնագիտա-երկրաբանական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են հենասյուները: Գտածոյի հիման վրա վրացի գիտնականները ենթադրել են, որ կառույցը բազիլիկ է: Մասնավորապես, հուլիսի 11-ին վրացական «Մաեստրո» հեռուստաալիքի եթերում Ազգային թանգարանի Հնագիտական կենտրոնի աշխատակից Գուրամ Միրցխուլավան հաղորդել է, որ 13-14-րդ դարերում հիմնադրված վրացական եկեղեցի է հայտնաբերվել: |