Սպորտ. Արդեն հայտնի են, թե ինչպիսի հավաքականներ կներկայացնեն Հայաստանը Մոսկվայի աշխարհի առաջնությանըՕգոստոսի 19-26-ի մարզական իրադարձությունների ամփոփում 27 օգոստոսի 2010 Ըմբշամարտ. Սեպտեմբերի 6-13-ը Մոսկվայում տեղի կունենա ըմբշամարտի աշխարհի առաջնություն, որին կմասնակցեն նաև հայ ըմբիշներ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ Հայաստանը ներկայացվելու է բոլոր քաշային կարգերում: Հայաստան և աշխարհ. Միայն մանր քաղաքական գործիչը կարող է չօգտվել տարածաշրջանի իրավիճակից` կորցրած դիրքերը չվերանվաճելու համարԻսրայելի և Պաղեստինի միջև ուղիղ բանակցությունների պայմանավորվածությունն, ամենայն հավանականությամբ, կձախողվի, ինչպես որ ձախողվել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկ այլ ամերիկյան նախագիծ 27 օգոստոսի 2010 Եթե իրավիճակը Հարավային Կովկասում զարգանում է հենց այնպես, ինչպես դա ներկայացնում են հասարակությանը ռուսական և հայկական ԶԼՄ-ները, մեջբերելով Ռուսաստանի և Հայաստանի անվանի քաղաքագետներին և փոևձագետներին, ապա եկել է ժամանակը, որպեսզի Բաքուն խորհի իր դրության և վարքի մասին: Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններին նախաշեմին շատ դժվար է փոխել շանտաժի քաղաքականությունը և Հայաստանին հասցեագրված սպառնալիքներն ավելի կառուցողական բաներով: Իսկ նման շրջադարձն Ալիևի ներկա ռեժիմի համար հավասազոր է մահվան: ՏՏ ոլորտ. Հայաստանը և Արցախը ստեղծում են միասնական տեղեկատվական դաշտՀեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի օգոստոսի 16-23-ի հիմնական իրդարձությունների ամփոփում 24 օգոստոսի 2010 "ԱրմենՏել" ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է, որ ռոումինգ ծառայության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղում այսուհետ կկատարվի ավտոմատ կերպով նոր համակարգի ներդրման շնորհիվ: Այս ծառայությունը գործում է Beeline շարժական կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար, երբ վերջիններս գտնվում են Ղարաբաղ Տելեկոմի ցանցում: ![]() Տնտեսություն. Հայաստանը գինեգործության զարգացման ուղիներ է փնտրումՄասնագետների կարծիքով, ընթացիկ տարում Հայաստանում խաղողի բերքը 20-30 տոկոսով ավելի կլինի 2009 թ. բերքից 21 օգոստոսի 2010 Fruitfull Armenia 6-րդ ամենամյա գյուղատնտեսական համաժողովը տեղի կունենա Երևանում, սեպտեմբերի 16-17-ին: Fruitfull Armenia հերթական համաժողովը կրելու է «Հարստացնենք Հայաստանի խաղողագործությունը» խորագիրը: Համաժողովի հատուկ հյուրը կլինի աշխարհում ամենահայտնի համտեսող Միշել Ռոլանը: Քաղաքականություն. Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացվելՕգոստոսի 16-21-ի ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 21 օգոստոսի 2010 Այս շաբաթ քաղաքական իրադարձությունները զարգացել են ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարելիք այցելության և ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շուրջ: Հայ-ռուսական համագործակցությունը դրական կերպով զարգանում է, ինչի մասին վկայում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջիկա այցը Հայաստան: Այդ մասին օգոստոսի 17-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Հասարակություն. Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղելՆավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել, բայց այն դադարել են նշել Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով 13 օգոստոսի 2010 7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում: Մշակույթ. Հայ աստղերի համար անակնկալ չէր Սոնա Շահգելդյանի մեծ հաջողությունըՀզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար 5 օգոստոսի 2010 «Նովայա վոլնա» մրցույթի գոյության 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթող ճանաչվեց հայ երգչուհին: Այս տարի Հայաստանը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը` նա հաղթեց ընտրական փուլում, որը տեղի ունեցավ ընթացիկ տարվա ապրիլին: Սոնայի հիանալի վոկալային տվյալների և ձայնի անսովոր տեմբրի մասին վաղուց էին խոսում: Սակայն հզոր վոկալով աչքի են ընկել «Նովայա վոլնա» մրցույթի տարբեր տարիների գրեթե բոլոր հայ մասնակիցները, սակայն նրանց բոլորին ինչ-որ բան պակասել է հաղթանակի համար: Ժյուրին ավանդաբար իր հիացմունքն էր հայտնում Հայաստանից ժամանած երգիչներին, սակայն ամեն անգամ նրանց չէր բավականացնում մի քանի, կամ նույնիսկ մեկ միավոր հաղթանակի համար: Այդպես եղավ նաև Ռազմիկ Ամյանի դեպքում, որը մասնակցեց մրցույթին 2006-ին, երբ բոլորը հիացմունքով էին խոսում երգչի յուրահատուկ ձայնի մասին, սակայն հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Մոտավորապես նույն իրավիճակն էր Մհերի դեպքում` նա մասնակցեց մրցույթին 2008 թվականին: Այն ժամանակ նա արժանացավ հանդիսատեսի համակրանքի մրցանակին, սակայն առաջին տեղը չգրավեց: | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |