«Զվարթնոց» օդանավակայանը հետաձգել է «Արմավիա» ընկերության չվերթերը պարտքերի պատճառով

«Զվարթնոց» օդանավակայանը հետաձգել է «Արմավիա» ընկերության չվերթերը պարտքերի պատճառով

16 սեպտեմբերի 2010 - 12:22 AMT  23:53 GMT
Գևորգ Աբրահամյան. Ավիաընկերության հետ բանակցություններ են ընթանում և առաջիկայում պարտքը պետք է մարվի
Վլադիմիր Կակուշա. Հայ հրշեջները Ռուսաստանում շատ բարձր մասնագիտական պատրաստվածություն ցույց տվեցին

Վլադիմիր Կակուշա. Հայ հրշեջները Ռուսաստանում շատ բարձր մասնագիտական պատրաստվածություն ցույց տվեցին

16 սեպտեմբերի 2010 - 12:09 AMT  23:53 GMT
«Ցավոք, զորավարժություններին չկարողացան մասնակցել ռուս փրկարարները, որոնք զբաղված են հրդեհների մարմամբ»,-ասել է ՌԴ ներկայացուցիչը
Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևին սատարում է ԱՄՆ 143 կոնգրեսական

Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևին սատարում է ԱՄՆ 143 կոնգրեսական

16 սեպտեմբերի 2010 - 11:45 AMT  23:53 GMT
ԱՀՀ-ն կոչ է անում քվեարկության դնել բանաձևը մինչ Կոնգրեսում նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները

Սեմյոն Սահակ. Հայ փրկարարները պատրաստված են բավական բարձր մակարդակով

16 սեպտեմբերի 2010 - 11:42 AMT  23:53 GMT
«2012-ին Բելառուսում տեղի կունենան նման զորավարժություններ, և դա հնարավորություն կտա Հայաստանի, ինչպես նաև այլ երկրների մեր գործընկերներին կիրառել բելառուս փրկարարների փորձը»,- ասել է նա

Հոլիվուդյան անիմատորները Հայաստանում բացահայտեցին հաջողակ ֆիլմեր ստեղծելու գաղտնիքները

14 սեպտեմբերի 2010 - 18:44 AMT  23:53 GMT
Գիտե՞ք արդյոք, որ շատերի կողմից սիրված «Շրեք» անիմացիոն ֆիլմն այն տեսքով, ինչ որ դուք գիտեք, կարող էր չլինել, քանի որ հեղինակները չէին կարողանում կապել երկու հիմնական սյուժետային գծերը մեկ ընդհանուր գաղափարով, որը երկար որոնումներից հետո դարձավ «կոտրված հեքիաթի» թեման: Իսկ այն, որ նրա սցենարի ստեղծման աշխատանքները տևեցին ավելի քան 3 տարի և որ 90-րոպեանոց ֆիլմը ստեղծվեց անհետաքրքիր սյուժեով բարալիկ գրքույկի հիման վրա: Այդ և Walt Disney, Warner Brothers և DreamWorks անիմացիոն ստուդիաների այլ գաղտնիքների մասին կարելի էր լսել մարդկանց շուրթերից, որոնք երկար տարիներ զբաղվել են անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ: Նրանք մի շարք սեմինարներ անցկացրեցին Երևանում ReAnimania 2010 միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակներում:

Հայաստանը բջջային տեղեկատվական բազայի մակարդակի ցուցանիշով աշխարհում 81-րդ տեղում է

14 սեպտեմբերի 2010 - 18:39 AMT  23:53 GMT
2011թ. Հայաստանի կառավարությունը կավելացնի ՏՏ ոլորտի ֆինանսավորումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը: Ըստ նրա, 2010թ. ՏՏ ոլորտի զարգացման համար 200 մլն դրամից մինչև 80 մլն դրամ միջոցների կրճատումը կապված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ այս տարի խոշոր գումար է հատկացվել Գյումրիում տեխնոպարկի կառուցմանը:

Շաբաթվա ամփոփում. ԱՄՆ-ն` հաշտվողի դերում

14 սեպտեմբերի 2010 - 13:48 AMT  23:53 GMT
Անցյալ շաբաթ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասն ընդգրկող տարածաշրջանում տեղի ունեցան դեպքեր,որոնք որոշ չափով կորոշեն նրա ապագան առաջիկա 10-15 տարում: Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, և դա կարելի է համարել գլխավոր իրադարձությունը: Հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո ԱՄՆ-ն և ԵՄ որոշ երկրներ իսկույն հայտարարեցին, որ Թուրքիան մոտենում է ԵՄ-ին և, ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով, Ամերիկան հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցություն օգտին:

Հայաստանը տոնում է իր դիվանագիտական հաղթանակը

11 սեպտեմբերի 2010 - 14:55 AMT  23:53 GMT
Ղարաբաղի թեման, հավանաբար, դեռ երկար կշարունակի մնալ Հայաստանի ներքին քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը, քանի որ արդեն երկրորդ շաբաթն է, ինչ երկրի քաղաքական կյանքում չեն դադարում այդ հարցի շուրջ քննարկումները: Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հաճախակիացած Ադրբեջանի կողմից կազմակերպվող սադրանքներին, մասնավորապես այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձին, հայտարարեց, որ արդեն ավանդույթ են դարձել շփման գծում Ադրբեջանի ղեկավարության կազմակերպած սադրանքները, որոնց նպատակն է ձախողել հրադադարի ռեժիմը ամրապնդելուն, դիպուկահարներին շփման գծից հետ քաշելուն, բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելուն ուղղված միջնորդների ջանքերը:

Գազի գնի բարձրացման հարցն արդեն արծարծվել է Հայաստանում

11 սեպտեմբերի 2010 - 14:10 AMT  23:53 GMT
2010 թ. հունվար-հուլիս ամիսներին «Գազարդ» ԲԲԸ-ն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՌԴ ներքին շուկայում 6 տոկոսով բարձրացրել էր գազի վաճառքի գները: Նախկին ԽՍՀՄ երկրներում 2010 թ. 7 ամիսների ընթացքում գազի վաճառքի ծավալը մեծացել է 40 տոկոսով: Եվրոպայում ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին «Գազարդի» վաճառած գազի ծավալը ավելացել է 11 տոկոսով: «Գազարդի» ներկայացուցիչը նշել է, որ շուկայում տիրող ծանր վիճակը հաշվի առնելով, Եվրոպայում գազի վաճառքի ծավալը 2010 թ. տվյալների համաձայն մոտ է լինելու անցյալ տարվա ցուցանիշներինը: Եվրոպայում գազի վաճառքի միջին գինը 2010 թ. նախատեսվում է մոտավորապես 308 դոլար` հազար խորանարդ մետր գազի համար: ՀԾԿՀ-ի որոշման համաձայն, 2010 թ. ապրիլի 1-ից Հայաստանի սպառողների համար գազի սակագները բարձրացել են 37,5 տոկոսով`մեկ խոր/մ-ի համար մինչև 132 դրամ` ներկա 95 դրամի դիմաց: Այն ձեռնարկությունների համար, որոնք մեկ ամսում օգտագործում են մինչև 10 հազ. ք/մ գազ, սակագինը բարձրացել է 13 տոկոսով և ապրիլի 1-ից կազմել 243,13 դոլար` 1000 խ/մ ծախսած գազի համար` գործող 215 դոլար սակագնի փոխարեն:

Միշել Պլատինի. UEFA-ն բազմաթիվ նման համալիրներ է կառուցել Եվրոպայում, սակայն Երևանի ակադեմիան առանձնահատուկ է

3 սեպտեմբերի 2010 - 20:46 AMT  23:53 GMT
Ֆուտբոլ. Սեպտեմբերի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և UEFA նախագահ Միշել Պլատինիի մասնակցությամբ Երևանում կայացել է Ֆուտբոլային ակադեմիայի բացման արարողությունը: Իր խոսքում Պլատինին ասաց, որ դեռ 2007-ին FIFA նախագահ Զեպ Բլատերի հետ դրել են ակադեմիայի հիմքերը: «Այդ ժամանակ մենք «փոխանցում» կատարեցինք և այսօր տեսանք «գոլը»,- նշեց Պլատինին և հավելեց, որ դա քայլ է Հայաստանում ֆուտբոլի զարգացման մեջ:
---