Շաբաթվա ամփոփում. ԱՄՆ-ն` հաշտվողի դերումԱՄՆ-ն, կարծես, արդեն հաշտվել է նրա հետ, որ ԼՂՀ-ն եղել է և կլինի, որ Ադրբեջանում ընտրությունները կընթանան այնպես, ինչպես միշտ, իսկ Հայաստանը կփորձի չփչացնել իր հարաբերությունները ԱՄՆ և ՌԴ հետ Անցյալ շաբաթ Մերձավոր Արևելքը և Հարավային Կովկասն ընդգրկող տարածաշրջանում տեղի ունեցան դեպքեր,որոնք որոշ չափով կորոշեն նրա ապագան առաջիկա 10-15 տարում: Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե, և դա կարելի է համարել գլխավոր իրադարձությունը: Հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո ԱՄՆ-ն և ԵՄ որոշ երկրներ իսկույն հայտարարեցին, որ Թուրքիան մոտենում է ԵՄ-ին և, ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով, Ամերիկան հանդես է գալիս ԵՄ-ին Թուրքիայի անդամակցություն օգտին: 14 սեպտեմբերի 2010 PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վարչակազմը հեռու չի գնացել Ջորջ Բուշից, որն ամբողջ ուժով աջակցում էր Թուրքիային ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին, չնայած նրան, որ Անկարայի քաղաքականությունը ԱՄՆ վերաբերյալ, մեղմ ասած, բոլորովին դաշնակցային չէ: Սակայն ստացվում է այնպես, որ ընտրություններն աշխարհի ցանկացած երկրում ԱՄՆ կողմից գնահատվում են որպես ժողովրդավարությանն ուղղված քայլ, նույնիսկ եթե դրանք հանգեցնում են ավտորիտար ռեժիմի ամրապնդմանը: Չէ որ հենց դա էլ տեղի ունեցավ Թուրքիայում: Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլիի խոսքերով, Վաշինգտոնում կարծում են, որ տեղի ունեցած հանրաքվեն Թուրքիայի ժողովրդին հնարավորություն կտա բարձրաձայն խոսել իր ամուր ժողովրդավարության զարգացման մասին: Հասկանալի է, որ Քրոուլիի ասածը ոչ այլ ինչ է, քան ուղղակի փաստի արձանագրում, միայն խոսքեր: Կարելի է ենթադրել, որ հենց այդպես էլ կբնութագրվեն առաջիկա խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում: Իսկ այն, որ դրանք զուտ խոսքեր են, հաստատեց Ստամբուլը` փորձելով հայ լրագրողներին թույլ չտալ մասնակցել Հրանտ Դինքի հիմնադրամի կազմակերպած համաժողովին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին չեն խանգարի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դափնիները, և պետք է ասել, որ դա նրան դեռ հաջողվում է: Նա «Ազգի հայր» լինելուց, ճիշտ է, հեռու է, բայց շատ բան է արել Թուրքիան իսլամիստական երկրի վերածելու համար: Ուղղակի հետաքրքիր է` ինչպես կարող է ԵՄ անդամ լինել մի պետություն, որտեղ գործում են, ճիշտ է, դեռ ոչ բացահայտ, շարիաթի օրենքները: Հենց այդ օրենքները թույլ չտվեցին խաչ տեղադրել Աղթամարի Սուր Խաչ եկեղեցու գմբեթին: Գլխավորը, ինչ կատարվել է հանրաքվեում, ռազմական հեղաշրջման բացառումն է, որոնք տեղի են ունեցել Թուրքիայում 1960-ից ի վեր: Ի դեպ, վերջին անգամ, սահմանադրությունը փոխվել է 1980-ի սեպտեմբերի 12-ի հեղաշրջումից հետո: Մի խոսքով, Արդարության և զարգացման կուսակցությունը պատրաստ է հերթական (կամ արտահերթ) համազգային ընտրությունների: Շաբաթվա վերջին Հարավային Կովկաս ժամանեց Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուն: Տպավարություն է ստեղծվում, որ տարածաշրջանում անընդհատ ձգտում են հասնել ինչ-որ մեկի ետևից: Ռուսաստանի ակտիվացումը ստիպում է ԱՄՆ-ին նյարդայնանալ, եթե հաշվի առնել այն, որ վերջին ժամանակները Բարաք Օբամայի քաղաքականությունն անհասականալի է դառնում: Ինչ արժի միայն Հորդանանի արևմտյան ափին և Երուսաղեմում շինարարության արգելքը: Դրան ի պատասխան Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պայմանագիր կնքեց ՌԴ հետ սպառազինություն գնելու մասին: ԱՄՆ դիրքորոշումը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցում ավելի անհասկանալի է դառնում: Ակամայից հարց է ծագում` ինչ է ցանկանում ԱՄՆ-ն. խաղաղություն Մերձավոր Արևելքում (ինչն անհնար է), հաշտություն ՀԱՄԱՍ-ի հետ (որն անհավատալի է), թե այլ բան: Հասկանալի է, այդ ամենի ետևում թաքնված է Մերձավոր Արևելքում ազդեցությունը պահպանելու ցանկությունը, սակայն, Վաշինգտոնը հաշվի չի առել, որ քանի դեռ նա զբաղված էր իր բարեփոխումներով և համաշխարհային ճգնաժամով, իրողությունները փոխվել են: Ստիպել հաշտվել Իսրայելին և Պաղեստինին հիմա ավելի բարդ է, քան 30 տարի առաջ, քանի որ ՀԱՄԱՍ-ը սկսել է Գազայում ակտիվ և ապակառուցողական դեր խաղալ: Սա ահա ձեզ ազատ ընտրություններ և ժողովրդավարություն դեպքն է: Ափսոս, իրականությունն այսպիսին է, և սրա հետ չի ցանկցանում հաշվի նստել ԱՄՆ-ն, ինչը չի համապատասխանում աշխարհում և տարածաշրջանում ամերիկյան վարքագծի մոդելին: Ինչ վերաբերվում է Թինա Քեյդենաուի այցելությանը, ապա այն, ամենայն հավանականությամբ ուղղված է ԵԱՀԿ ՄԽ աջակցությանը, քան որևէ այլ բանի: ԱՄՆ-ն, երևում է, արդեն հաշտվել է նրա հետ, որ ԼՂՀ-ն եղել է և կլինի, որ Ադրբեջանում ընտրությունները կընթանան այնպես, ինչպես միշտ են ընթացել, իսկ Հայաստանը կփորձի չփչացնել իր հարաբերությունները ԱՄՆ և ՌԴ հետ: Ստացվեց այնպես, որ Հարավային Կովկասում ներկա ստատուս քվոն իսկապես ձեռնտու է բոլորին: Մնում է բավարարվել եղածով:
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը Վերջին ամսվա զարգացումները Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում Ինչպես անցավ Eurosatory 2022-ը Բաժնի այլ նյութերը Ալիևը փորձում է ԵՄ-ին համոզել, թե «Զանգեզուրի միջանցք» կոչվածը պետք է Եվրոպային Ամենազգայուն՝ գազի գործոնով Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Բագրատ սրբազան․ Իշխան Զաքարյանը չի մերժել միանալ գործընթացին Սրբազանը հավելել է, որ առաջին անգամ կարող ենք ասել, որ ընդդիմադիր խմբակցությունները հաղթահարել են առաջին փուլը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է |