12
Հայաստանի և Թուրքիայի հասարակական օղակները շարունակում են երկխոսություն հաստատելու փորձերը

Հայաստանի և Թուրքիայի հասարակական օղակները շարունակում են երկխոսություն հաստատելու փորձերը

26 դեկտեմբերի 2010 - 16:59 AMT  12:21 GMT
Վերջին օրինակներից է «Խոսելով միմյանց հետ. Հայաստանում և Թուրքիայում անցյալի մասին անձնական հիշողությունները» գիրքը
Ամանորյա տոնածառը Երևանի բնակիչների համար կարժենա 10-100 հազար դրամ

Ամանորյա տոնածառը Երևանի բնակիչների համար կարժենա 10-100 հազար դրամ

26 դեկտեմբերի 2010 - 16:44 AMT  12:21 GMT
Արդեն 5 տարի Հայաստանում կտրականպես արգելված է ամանորյա տոների ժամանակ եղևնիների հատումը և վաճառքը
Ալիևը գերագնահատում է ադրբեջանական բանակի հնարավորությունները և կրկին փորձում վախեցնել Հայաստանին

Ալիևը գերագնահատում է ադրբեջանական բանակի հնարավորությունները և կրկին փորձում վախեցնել Հայաստանին

26 դեկտեմբերի 2010 - 16:21 AMT  12:21 GMT
«Մեր բանակը տարածաշրջանում ամենահզորն է և ամենաուժեղը»,- կարծում է Իլհամ Ալիևը
Մոսկվայում ընթանում է ցույց` ուղղված այլատյացության դեմ

Մոսկվայում ընթանում է ցույց` ուղղված այլատյացության դեմ

26 դեկտեմբերի 2010 - 15:59 AMT  12:21 GMT
Մոսկվայի ՆԳԳՎ-ը հաղորդել է, որ ցույցի մասնակիցների քանակը չի գերազանցում 1,5 հազարը
Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան մտադիր է հաշտվել Իսրայելի հետ

Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան մտադիր է հաշտվել Իսրայելի հետ

26 դեկտեմբերի 2010 - 15:48 AMT  12:21 GMT
«Մենք կամքի ուժ ունենք, բայց հակառակ կողմի համար շատ բարդ է ձևավորել այն»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը

Հայաստանում սկսել են ամփոփել 2010-ի արդյունքները

25 դեկտեմբերի 2010 - 12:45 AMT  12:21 GMT
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթ ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի երկայացուցիչներին: Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում նախագահը մասնավորապես նշել է.«2010 թվականն առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաև մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և ապահովել որոշակի տնտեսական աճ: 2011թ. պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման տարի»:

Ադրբեջանի նախագահը կարծում է, թե «հայկական կողմը վախեցած է»

25 դեկտեմբերի 2010 - 12:39 AMT  12:21 GMT
Ադրբեջանի նախագահ Ալիևը իր ծննդյան օրը չմոռացավ հերթական անգամ հիշեցնել ժողովրդին, թե որքան թույլ է Հայաստանը և որքան ուժեղ է Ադրբեջանը: Ինչ արժէ միայն նրա վերջին հայտարարությունը. «հայկական կողմը վախեցած է»: Այդ մասին նա հայտարարեց ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների համար բնակելի տների բացման ժամանակ: Հաշմանդամների, որոնք հաշմվեցին նրա հոր կամքով, որը համազգային առաջնորդ էր, անտաղանդ հրամանատար, բայց հիանալի բանսարկու: Ըստ Ալիևի, Ադրբեջանի բանակն ամենազորն ու ամենաուժեղն է տարածաշրջանում, և բանակաշինությանը հատկացվող ուշադրությունը արդեն պտուղներ է տալիս, հաղորդում է ANS PRESS-ը:

Արայիկ Միրզոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

27 նոյեմբերի 2010 - 23:33 AMT  12:21 GMT
Ծանրամարտ. Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից: Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով: Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը: Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը: Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ): Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:

Բաքվի միֆերը «ալբանական խաչերի» մասին կամ ինչպես Ադրբեջանի մշակույթի նախարարը ստեց սեփական ժողովրդին

25 նոյեմբերի 2010 - 20:39 AMT  12:21 GMT
Ադրբեջանի մշակույթի նախարար Աբուլֆազ Գարաևը շարունակում է իր ղեկավարության լավագույն ավանդույթների համաձայն ադրբեջանական հասարակությանը մոլորեցնել այն առիթով, ինչ տեղի էր ունեցել Նայրոբիում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության կոմիտեի 5-րդ նիստի ընթացքում:

Microsoft-ը պայքարում է Հայաստանում համակարգչահենության դեմ, իսկ Ռիչարդ Սթոլմանը համոզում է հայ օգտագործողներին անցում կատարել ազատ ԾԱ-ի

25 նոյեմբերի 2010 - 11:09 AMT  12:21 GMT
Հայաստանում ԾԱ ոլորտում համակարգչահենության մակարդակը 4 տարվա ընթացքում նվազել է 6 տոկոսով: Այդ մասին նոյեմբերի 17-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրենԳրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքերով, դրա շնորհիվ Հայաստանի պետական բյուջեն համալրվել է 5 մլն դոլարին համարժեք դրամով: Որպես համակարգչահենության դեմ պայքարի մի մաս` «Microsoft» ընկերությունն ամբողջ աշխարհում անցկացնում է ամենամյա «Սպառողների իրավունքների պաշտպանության օր», որն այս տարի անցնում է նոյեմբերի 17-ին: Այս շրջանակներում անցկացված բազում հարցումների արդյունքում պարզվել է, որ այսօր մարդիկ նախընտրում են օգտագործել օրինական արտադրանք: Ամբողջ աշխարհում հարցվածների 75 տոկոսն ավելի տեղեկացված լինելու կարիք ունի` կեղծված արտադրանքը տարբերակելու համար, քանզի հանրության մեծ մասն արդեն գիտակցում է, որ կեղծված արտադրանքն անապահով է: Հայաստանում անցկացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ այսօր հայ սպառողը դարձել է ավելի գիտակից և ավելի ակտիվ իր շահերը պաշտպանելու գործընթացում: Հարցվողների 65 տոկոսը կարծում է, որ պետք է գնել օրիգինալ ծրագրային ապահովում, անգամ եթե այն ավելի թանկ է: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն սպառողներից է: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական կառույցներում համակարգիչների 30 տոկոսի վրա հաստատված են Microsoft-ի լիցենզավորված ապրանքներ:
12
---