Ադրբեջանի նախագահը կարծում է, թե «հայկական կողմը վախեցած է»

Ամբողջ 2010թ. ընթացքում Իլհամ Ալիևը նախապատրաստում էր իր ժողովրդին պատերազմի՝ հանուն իր շահերի, փողի ու կլանի բարեկեցության

Ադրբեջանի նախագահ Ալիևը իր ծննդյան օրը չմոռացավ հերթական անգամ հիշեցնել ժողովրդին, թե որքան թույլ է Հայաստանը և որքան ուժեղ է Ադրբեջանը: Ինչ արժէ միայն նրա վերջին հայտարարությունը. «հայկական կողմը վախեցած է»: Այդ մասին նա հայտարարեց ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների համար բնակելի տների բացման ժամանակ: Հաշմանդամների, որոնք հաշմվեցին նրա հոր կամքով, որը համազգային առաջնորդ էր, անտաղանդ հրամանատար, բայց հիանալի բանսարկու: Ըստ Ալիևի, Ադրբեջանի բանակն ամենազորն ու ամենաուժեղն է տարածաշրջանում, և բանակաշինությանը հատկացվող ուշադրությունը արդեն պտուղներ է տալիս, հաղորդում է ANS PRESS-ը:

PanARMENIAN.Net - Ամբողջ 2010թ. ընթացքում Իլհամ Ալիևը նախապատրաստում էր իր ժողովրդին պատերազմի՝ հանուն իր շահերի, փողի ու կլանի բարեկեցության: Ով-ով, բայց նախագահը հաստատ գիտի, որ Ղարաբաղը ընդմիշտ է կորցված: Սակայն, համառորեն պնդում է նույն բանը. հայկական օկուպացիա, ագրեսիա, և անշուշտ, օգնություն Արևմուտքի «անջատողականներին»: «Այսօր մեր տնտեսական, քաղաքական ու ռազմական ներուժն անհամեմատելի է Հայաստանի ներուժի հետ: Սակայն, կրկնում են, 1990-ականների սկզբում հայ զավթիչները, օգտվելով Ադրբեջանում ստեղծավծ իրավիճակից, գրավեցին մեր հողերը»: Անշուշտ, կրկնել է պետք, առաջին հերթին իր համար, չմոռանալու համար, թե ինչ է ասելու ժողովրդի հետ հաջորդ հանդիպմանը: «Ոչ ոք չի ցանկանում, որ հարևանը վատ մտադրություններ փայփայի իր հանդեպ: Սակայն, մենք այլ ընտրություն չունենք: Եթե Հայաստանը բարի կամքով միջազգային իրավունքի համձայն դուրս բերի իր ուժերը ադրբեջանական հողերից, ապա տարածաշրջանում խաղաղություն ու հանդարտություն կհաստատվի»,-ասել է Իլհամ Ալիևը: Իրոք, ոչ ոք չի ցանկանում, ուստի Հայաստանն էլ ձեռքերը ծալած չի նստում, իսկ վախենում է առաջին հերթին Ադրբեջանը և նրա իշխող կլանը:

Սակայն, սա էլ դեռ ամենը չէ: Ալիևի հեռուստաալիքը նախօրեին հայտարարել է, որ «Իլհամ Ալիևը աշխարհի բոլոր 50 միլիոն ադրբեջանցիների առաջնորդն է»: Թե ինչպես դրան կվերաբերվեն Իրանում, կարելի է միայն գուշակել, սակայն, հազիվ թե հիացմունքով: Մի խոսքով, ինչպես մենք արդեն գրել ենք, եթե մեկ տարուց Ալիևը դեռ կլինի Ադրբեջանի նախագահ, ապա 50-ամյակի առթիվ նրան կարող են Մոհամմեդ մարգարե հռչակել: Բաքվից ամեն ինչ սպասելի է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---