«Զվարթնոց» օդանավակայանն ընթացիկ տարում իր ձեռքբերումն է համարում նոր տերմինալի կառուցումը

«Զվարթնոց» օդանավակայանն ընթացիկ տարում իր ձեռքբերումն է համարում նոր տերմինալի կառուցումը

27 դեկտեմբերի 2010 - 13:02 AMT  03:13 GMT
Օդանավակայանի լավագույն աշխատողներն Ամանորի նախաշեմին պարգևատրվում են պատվոգրերով
Հայ ընտանիքների համար ամանորյա սեղանը միջինը կարժենա մոտ 700 դոլար

Հայ ընտանիքների համար ամանորյա սեղանը միջինը կարժենա մոտ 700 դոլար

27 դեկտեմբերի 2010 - 11:54 AMT  03:13 GMT
Ընթացիկ տարում անբարենպաստ գյուղատնտեսական տարվա պատճառով զգալիորեն թանկացել են մրգերը
ՊԵԿ-ը կոչ է անում կեղծ աշխատակիցների հայտնվելու դեպքում անմիջապես զանգահարել «Թեժ գիծ»` 594-618 հեռախոսահամարով

ՊԵԿ-ը կոչ է անում կեղծ աշխատակիցների հայտնվելու դեպքում անմիջապես զանգահարել «Թեժ գիծ»` 594-618 հեռախոսահամարով

27 դեկտեմբերի 2010 - 11:14 AMT  03:13 GMT
Եթե չեն ներկայացվում համապատասխան փաստաթղթեր, ուրեմն այդ անձինք Պետական եկամուտների կոմիտեի հետ որևէ առնչություն չունեն
Իր գործունեության մոտ 2 տարիների ընթացում Հաշտարարի գրասենյակին հաջողվել է ձեռք բերել ճանաչում և վստահություն

Իր գործունեության մոտ 2 տարիների ընթացում Հաշտարարի գրասենյակին հաջողվել է ձեռք բերել ճանաչում և վստահություն

27 դեկտեմբերի 2010 - 10:51 AMT  03:13 GMT
Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը ամանորյա տոները կնշի ընտանիքի հետ
Մարի Յովանովիչ. Երևանի ԱՄՆ դեսպանատան ողջ անձնակազմը հպարտանում է նրանով, որ ապրում և աշխատում է Հայաստանում

Մարի Յովանովիչ. Երևանի ԱՄՆ դեսպանատան ողջ անձնակազմը հպարտանում է նրանով, որ ապրում և աշխատում է Հայաստանում

27 դեկտեմբերի 2010 - 10:47 AMT  03:13 GMT
«2010 թվականը դրական էր հայ-ամերիկյան հարաբերությունների համար»,-ասել է ԱՄՆ դեսպանը

The Washington Times. Հայաստանի կողմից Իրանին զենք վաճառելը հարվածում է ԱՄՆ-ին

27 դեկտեմբերի 2010 - 10:07 AMT  03:13 GMT
Թերթը բերում է WikiLeaks-ի տվյալներն այն մասին, որ 2008-ի դեկտեմբերին Ջոն Նեգրոպոնտեն, որն այդ ժամանակ զբաղեցրել է պետքարտուղարի տեղակալի պաշտոնը, նամակ է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Իրանին զենք մատակարարելու մասին
Թուրքիայի ԱԳՆ. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը խանգարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը

Թուրքիայի ԱԳՆ. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը խանգարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը

27 դեկտեմբերի 2010 - 10:06 AMT  03:13 GMT
«Գլխավորը ոչ թե սահմանը բացելն է, այլ այն բաց պահել կարողանալը»,- հայտարարել է Ահմեդ Դավութօղլուն

Հայաստանում սկսել են ամփոփել 2010-ի արդյունքները

25 դեկտեմբերի 2010 - 12:45 AMT  03:13 GMT
Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթ ընդունելության էր հրավիրել Հայաստանի գործարար համայնքի երկայացուցիչներին: Գործարարներին ուղղված շնորհավորական խոսքում նախագահը մասնավորապես նշել է.«2010 թվականն առանձնացավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները հաղթահարելուն ուղղված նպատակային աշխատանքով: Աշխատանք ասելով` նկատի ունեմ ո՛չ միայն կառավարության, այլ նաև մեր գործարարների համատեղ ջանքերը: Հուսադրող է, որ դժվարին պայմաններում մեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և ապահովել որոշակի տնտեսական աճ: 2011թ. պետք է լինի լիարժեք վերականգնման, տնտեսության դիվերսիֆիկացման միտումների խորացման տարի»:

Ադրբեջանի նախագահը կարծում է, թե «հայկական կողմը վախեցած է»

25 դեկտեմբերի 2010 - 12:39 AMT  03:13 GMT
Ադրբեջանի նախագահ Ալիևը իր ծննդյան օրը չմոռացավ հերթական անգամ հիշեցնել ժողովրդին, թե որքան թույլ է Հայաստանը և որքան ուժեղ է Ադրբեջանը: Ինչ արժէ միայն նրա վերջին հայտարարությունը. «հայկական կողմը վախեցած է»: Այդ մասին նա հայտարարեց ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների համար բնակելի տների բացման ժամանակ: Հաշմանդամների, որոնք հաշմվեցին նրա հոր կամքով, որը համազգային առաջնորդ էր, անտաղանդ հրամանատար, բայց հիանալի բանսարկու: Ըստ Ալիևի, Ադրբեջանի բանակն ամենազորն ու ամենաուժեղն է տարածաշրջանում, և բանակաշինությանը հատկացվող ուշադրությունը արդեն պտուղներ է տալիս, հաղորդում է ANS PRESS-ը:

Արայիկ Միրզոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

27 նոյեմբերի 2010 - 23:33 AMT  03:13 GMT
Ծանրամարտ. Արայիկ Միրզոյանը դարձել է մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն: Միրզոյանը 77 կգ քաշային կարգում «երկամարտի» արդյունքում բարձրացրել է 341 կգ: «Պոկում» վարժությունում նա բարձրացրել է 155 կգ, իսկ «հրում» վարժությունում` 186 կգ և 5 կգ-ով առաջ անցել Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Աղասի Աղասյանից: Աղասի Աղասյանը դարձել է առաջնության արծաթե մեդալակիր, երրորդ տեղում Սեմի Յաղչին է (Թուրքիա) 325 կգ արդյունքով: Նոյեմբերի 22-ին երկու քաշային կարգերում հանդես են եկել կանայք, մինչև 53 կգ կարգում Հայաստանը ներկայացնում է Էլեն Գրիգորյանը: Գրիգորյանը «պոկում» վարժությունում բարձրացրել է 72 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրումում»` 102 կգ: Այսպիսով, նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 174 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչ Ռուբիկ Մամոյանը մինչև 62կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: «Պոկում» վարժությունում հայ ծանրորդը երեք մոտեցումներից օգտագործեց միայն 2 և կարողացավ բարձրացնել 125 կգ ծանրաձողը: Իսկ «հրում» վարժությունում նա բարձրացրեց 145 կգ: Երկամարտի արդյունքում Մամոյանը բաձրացրեց 270 կգ և գրավեց 2-րդ տեղը: Նոյեմբերի 23-ին մինչև 23 տ ծանրամարտի ԵԱ-ում անհաջող ելույթ ունեցավ հայ ծանրորդ Սմբատ Մարգարյանը (56 ք/կ): Մարգարյանը «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ մոտեցում և բարձրացրեց 101 կգ, իսկ «հրում» վարժությունում չկարողացավ օգտագործել ոչ մի մոտեցում: Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նոյեմբերի 23-ին Հայաստանին հավաքականին բրոնզե մեդալ բերեց Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ): Նա «պոկում» վարժությունում օգտագործեց միայն մեկ փորձը և բարձրացրեց 135 կգ ծանրաձողը, «հրում» վարժությունում նա բարձրացրեց 165 կգ և 300 կգ արդյունքով զբաղեցրեց 3-րդ տեղը:
---