Մարի Յովանովիչ. Երևանի ԱՄՆ դեսպանատան ողջ անձնակազմը հպարտանում է նրանով, որ ապրում և աշխատում է Հայաստանում

Մարի Յովանովիչ. Երևանի ԱՄՆ դեսպանատան ողջ անձնակազմը հպարտանում է նրանով, որ ապրում և աշխատում է Հայաստանում

PanARMENIAN.Net - 2010 թվականը հայ-ամերիկյան հարաբերություններում նշանավորեց բեղմնավոր համագործակցության ևս մեկ տարի, որը ընթացքում նախագահ Սարգսյանը պաշտոնական այցով եղավ Միացյալ Նահանգներում, իսկ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնն այցելեց Հայաստան: Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի շնորհավորական ուղերձում: Ուղերձում մասնավորապես, ասվում է. «Հուսով եմ, որ առաջիկա տարում այս կապերն առավել կամրապնդվեն ու մեր համագործակցությունը կշարունակի ծաղկում ապրել:

Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել հայ ժողովրդին այս գեղեցիկ երկրի բոլոր ծայրերում ինձ ցուցաբերած առանձնակի ջերմության ու հյուրընկալության համար: Ամերիկյան դեսպանությունում մեզ բոլորիս համար իրապես պատիվ է, որ ապրում և աշխատում ենք Հայաստանում:

Հուսով եմ, որ 2010 թվականը կլինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի Հայաստանի բոլոր ընտանիքների համար: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---