Թուրքաիյում շարունակվում են մտավորականների հետապնդումները

11 մարտի 2011 - 11:27 AMT  21:18 GMT
Ռագիփ Զարաքոլուն տուգանվել է 20 հազար լիրով, իսկ գրող Մեհմեդ Գյուլերը դատապարտվել է ազատազրկման
Ադրբեջանը խախտեց Սոչիի պայմանավորվածությունը` Ղարաբաղում դիտարկումից անմիջապես հետո սպանելով հայ զինվորի

Ադրբեջանը խախտեց Սոչիի պայմանավորվածությունը` Ղարաբաղում դիտարկումից անմիջապես հետո սպանելով հայ զինվորի

11 մարտի 2011 - 11:13 AMT  21:18 GMT
ԼՂՀ ՊԲ. Կամ ադրբեջանական բանակը անկառավարելի է, կամ էլ իր բոլոր նախահարձակ գործողությունները իրականացնում է վերադասի թելադրանքով

Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրենի հետ

11 մարտի 2011 - 11:09 AMT  21:18 GMT
Հանդիպմանը քննարկվել են Արցախում հիմնադրամի խողովակներով իրականացվող տարբեր ծրագրերին վերաբերող հարցեր
Թուրքիան ներողություն է պահանջում Իսրայելից, բայց ներողություն չի խնդրում Հայոց ցեղասպանության համար, ասել է կոնգրեսական Էնգելը

Թուրքիան ներողություն է պահանջում Իսրայելից, բայց ներողություն չի խնդրում Հայոց ցեղասպանության համար, ասել է կոնգրեսական Էնգելը

11 մարտի 2011 - 10:58 AMT  21:18 GMT
AAA. Մենք բարձր ենք գնահատում կոնգրեսական Էնգելի գործունեությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա անփոխարինելի աջակցության համար

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են ՀՀ ԱԺ պատգամավորի եղբոր ձերբակալությամբ

11 մարտի 2011 - 09:32 AMT  21:18 GMT
FIDH-ը և Քաղաքացիական հասարակության ինստիտուտը կոչ են անում հայկական իշխանություններին իրականացնել Տիգրան Փոստանջյանի գործի անկախ և թափանցիկ հետաքննություն
Մարտի 8-ից ապրիլի 7-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում անցկացվում է կանանց անվճար վիրահատական օգնության միամսյակ

Մարտի 8-ից ապրիլի 7-ը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում անցկացվում է կանանց անվճար վիրահատական օգնության միամսյակ

11 մարտի 2011 - 09:31 AMT  21:18 GMT
«Ձեզ համար, կանայք» խորագրով ակցիայի շրջանակներում կենտրոն դիմած հիվանդները անվճար բժշկական օգնություն են ստանում գինեկոլոգիական և վիրաբուժական ծառայությունների ուղղությամբ
Հայաստանի կրթության նախարարությունը մրցույթ է հայտարարում Ռումինիայում կրթություն ստանալու համար

Հայաստանի կրթության նախարարությունը մրցույթ է հայտարարում Ռումինիայում կրթություն ստանալու համար

11 մարտի 2011 - 09:30 AMT  21:18 GMT
Մրցույթի մասնակիցները կպայքարեն 3 բուհական, 3 մագիստրոսական և 2 ասպիրանտական կրթաթոշակների համար
Մարտի 11-ին Դիկ Ադվոկատը կհայտարարի Ռուսաստանի հավաքականի կազմը Հայաստանի ընտրանու հետ հանդիպման համար

Մարտի 11-ին Դիկ Ադվոկատը կհայտարարի Ռուսաստանի հավաքականի կազմը Հայաստանի ընտրանու հետ հանդիպման համար

11 մարտի 2011 - 09:29 AMT  21:18 GMT
Ադվոկատ. Հայաստանի և Քաթարի հետ հանդիպումներին 20-21 ֆուտբոլիստ կվերցնեմ

Գարնանային տոներին հայ կանանց մեկ փունջ ծաղկեփունջ նվիրելը միջինը կարժենա 15 000 դրամ

7 մարտի 2011 - 15:32 AMT  21:18 GMT
Հայաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում գարնանային տոները նշվում են մի ամբողջ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Եվ, ինչպես միշտ, տոների նախաշեմին ծաղիկների շուկայում սկսվում է իրարանցում, ծաղիկների գները բարձրանում են միջինը 30-40 տոկոսով, իսկ որոշ ծաղիկների գները՝ 100 տոկոսով: «Ծաղիկների գները գարնանային տոների շրջանում թելադրում է շուկան, և պետք չէ գուշակել, թե որ ծաղիկն ինչ կարժենա»,- հավաստիացրել են Flowers Armenia Inc-ից: Այստեղից նաև PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ մեծ պահանջարկ ունի ծաղիկների թագուհին՝ վարդը, ինչպես նաև հերբերան և շուշանը: Վերջին շրջանում հաճախորդներին հետաքրքրում են էկզոտիկ ծաղիկները, յուրօրինակ խոլորձները, կալա հիշեցնող կարմիր ծաղիկները՝ անտուրիում, որոնք վաճառվում են ինչպես փնջով (5000 դրամ), այնպես էլ առանձին: Նման ծաղիկների տեղափոխման դեպքում ռիսկը մեծ է, քանի որ դրանք տեղափոխվում են ջերմաստիճանային նորմերը հաշվի առնելով և կարող են «ապրել» 20-30 օր, իսկ ջերմաստիճանի անկման դեպքում դրանց «կյանքը» զգալիորեն կրճատվում է:

ՀՀ կառավարությունը մտադիր է հանդես գալ նոր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք կոչված են զսպել գնաճը

5 մարտի 2011 - 15:05 AMT  21:18 GMT
Ինչպես և սպասվում էր, Հայաստանում գնաճը շարունակում է աճել, և կանխատեսումների համաձայն, առաջին կես տարում այն մոտենալու է 10 տոկոսի: Մասնավորապես, օպերատիվ տվյալների համաձայն, 2011թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.9 տոկոս գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 1.5 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը`0.6 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները` 3.4 տոկոսով: Պարենային մթերքների համաշխարհային գների բարձր աճի մասին է խոսում նաև FAO-ն: Ցորենի համաշխարհային գները կտրուկ աճել են հացահատիկի մյուս տեսակների արտահանման գների հետ միասին, այդ աճը կազմել է մոտ 70 տոկոս անցյալ տարվա փետրվարի համեմատ: Նավթի գների կտրուկ աճը կարող է ավելի խորացնել պարենամթերքի շուկայի առանց այդ էլ վտանգավոր իրավիճակը:
---