Մարտի 11-ին Դիկ Ադվոկատը կհայտարարի Ռուսաստանի հավաքականի կազմը Հայաստանի ընտրանու հետ հանդիպման համար11 մարտի 2011 - 09:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը հայտարարել է, որ մարտի 11-ին կհայտարարի հավաքականի կազմը Հայաստանի ընտրանու հետ հանդիպման համար, որը տեղի կունենա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Եվրոպայի 2012թ. առաջնության նախընտրական մրցաշարի շրջանակներում: «Հայաստանի և Քաթարի հետ հանդիպումներին 20-21 ֆուտբոլիստ կվերցնեմ»,- Ադվոկատի խոսքն է մեջբերում sovsport.ru-ն: Քաթարի հետ հանդիպումն ընկերական է և կկայանա մարտի 29-ին: Ռուս ֆուտբոլիստների մարզիչը խոստովանել է, որ էքսպերիմենտների ժամանակը չէ, և հավաքականում նոր անուններ չեն լինի. «Նախընտրական մրցաշարը մենք հաստատ կանցնենք ներկայիս խմբով: Ոչ թե որովհետև ես պահպանողական եմ, այլ որովհետև այժմ չկան ֆուտբոլիստներ, որոնք ավելի ուժեղ են ազգային ընտրանու հիմնական կազմից»: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |