Երևանում կբացվի «Յուրի Գագարին: Մարդու առաջին թռիչքը տիեզերք» լուսանկարչական ցուցահանդեսը

17 մարտի 2011 - 10:44 AMT  16:26 GMT
Ցուցահանդեսում կներկայացվեն Յուրի Գագարինի և Սերգեյ Կորոլյովի մասին պատմող 48 լուսանկարներ

Ճապոնիայում զոհվածների թիվը հասնում է 5 հազարի

17 մարտի 2011 - 10:43 AMT  16:26 GMT
Ճապոնիայում ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի արդյունքում զոհվել և անհայտ կորել են ավելի քան 13 հազար մարդ

Հայաստան կայցելի Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին

17 մարտի 2011 - 10:25 AMT  16:26 GMT
Հանդիպման արդյունքներով հայկական և վրացական կողմերը համագործակցության մասին հուշագիր կստորագրեն

Թուրքիան պետք է հաշտվի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև իր ողջ 700 ամյա պատմության հետ

15 մարտի 2011 - 18:50 AMT  16:26 GMT
Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ստամբուլում, Անկարայում և այլ թուրքական քաղաքներում տեղի են ունենալու ակցիաներ և զոհերի հիշատակին նվիրված այլ միջոցառումներ: Այդ մասին Երևանում, ելույթ ունենալով «Թուրքիայում Հայոց ցեղասպանության գիտակցության ձևավորումը» գիտաժողովի ընթացքում հայտարարել է Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի պրոֆեսոր, «Հայեր, ներեք մեզ» քարոզարշավի նախաձեռնողներից մեկը՝ Չենգիզ Աքթարը:

Հայաստանի կանանց հավաքականի հաջողությունը, ՖԻՖԱ վարկանիշը և Արոնյանի խոստումները

12 մարտի 2011 - 18:44 AMT  16:26 GMT
Ֆուտբոլ. Ֆուտբոլի կանանց հավաքականը ոչ ոքի է խաղացել Մալթայի հավաքականի հետ և, երկրորդ խմբում զբաղեցնելով առաջին տեղը, ապահովել է մասնակցությունը 2013-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին:

Միջազգային կառույցները խորհուրդներ են տալիս, իսկ Հայաստանը մտադիր է ինքնուրույն ապահովել տնտեսական աճ և գնաճի նվազեցում

12 մարտի 2011 - 17:18 AMT  16:26 GMT
Չնայած նրան, որ Հայաստանը հեռու է ընկած համաշխարհային շուկաներից, չունի հարուստ բնական պաշարներ, այնուամենայնիվ, նա այլ ռազմավարական պաշարներ և չօգտագործվող պոտենցիալ ունի` սփյուռքը: Հայաստանը պետք է կապիտալիզացիայի ենթարկի սփյուռքի ակտիվները և օգտագործի դրանք երկրի զարգացման օգտին:

Գարնանային տոներին հայ կանանց մեկ փունջ ծաղկեփունջ նվիրելը միջինը կարժենա 15 000 դրամ

7 մարտի 2011 - 15:32 AMT  16:26 GMT
Հայաստանում վերջին մի քանի տարվա ընթացքում գարնանային տոները նշվում են մի ամբողջ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը: Եվ, ինչպես միշտ, տոների նախաշեմին ծաղիկների շուկայում սկսվում է իրարանցում, ծաղիկների գները բարձրանում են միջինը 30-40 տոկոսով, իսկ որոշ ծաղիկների գները՝ 100 տոկոսով: «Ծաղիկների գները գարնանային տոների շրջանում թելադրում է շուկան, և պետք չէ գուշակել, թե որ ծաղիկն ինչ կարժենա»,- հավաստիացրել են Flowers Armenia Inc-ից: Այստեղից նաև PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են, որ մեծ պահանջարկ ունի ծաղիկների թագուհին՝ վարդը, ինչպես նաև հերբերան և շուշանը: Վերջին շրջանում հաճախորդներին հետաքրքրում են էկզոտիկ ծաղիկները, յուրօրինակ խոլորձները, կալա հիշեցնող կարմիր ծաղիկները՝ անտուրիում, որոնք վաճառվում են ինչպես փնջով (5000 դրամ), այնպես էլ առանձին: Նման ծաղիկների տեղափոխման դեպքում ռիսկը մեծ է, քանի որ դրանք տեղափոխվում են ջերմաստիճանային նորմերը հաշվի առնելով և կարող են «ապրել» 20-30 օր, իսկ ջերմաստիճանի անկման դեպքում դրանց «կյանքը» զգալիորեն կրճատվում է:
Երևանի գրեթե բոլոր թանգարաններն ուշադրության և միջոցների կարիք ունեն

Երևանի գրեթե բոլոր թանգարաններն ուշադրության և միջոցների կարիք ունեն

3 մարտի 2011 - 17:11 AMT  16:26 GMT
Երևանում ընդհանուր առմամբ հաշվվում են տարբեր թեքումներով ավելի քան 30 թանգարաններ: Դրանցից գրեթե բոլորը գտնվում են մշակույթի նախարարության և ՀՀ ԳԱԱ հոգածության տակ, և գրեթե բոլորը նյութական միջոցների կարիք ունեն, ինչն իր հերթին խանգարում է շատ պլանների և մտադրությունների իրականացմանը, այդ թվում` ինչպես միջազգային, այնպես էլ տեղական ցուցահանդեսներին մասնակցությանը: Անբավարար միջոցները թույլ չեն տալիս բարձրացնել թանգարանների աշխատողների աշխատավարձը, որի պատճառով շատ մասնագետներ ուղղակի չեն ցանկանում աշխատել թանգարաններում:

Սոցիալական բողոք. Սանձել ալիքը

26 փետրվարի 2011 - 12:31 AMT  16:26 GMT
Ընդդիմադիրների վերջին ելույթները տարբեր ցույցերում և մամլո ասուլիսներում ցուցաբերում են իշխանության համար պայքարում գոյություն ունեցող սոցիալական բողոքն օգտագործելու նրանց մտադրությունը և ժողովրդական բողոքի ալիքի վրա իշխանության գալու ցանկությունը: Արաբական աշխարհում վերջին դեպքերը, մասնավորապես Եգիպտոսի և Թունիսի ժողովրդական ելույթների հաջողություններն ընդդիմության մոտ հաջողությայն հույսեր են արթնանցնում, իսկ իշխանության ներկայացուցիչների մոտ՝ սեփական իշխանության պահպանման համար վտանգ: Եթե ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» դեմ են իշխանությունը բռնի ուժով փոխելուն, ապա ՀԱԿ-ն, ինչպես միշտ, ավելի արմատական է իշխանության գալու իր ձգտման մեջ: ՀԱԿ-ից փորձում է ետ չմնալ նաև Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որը փետրվարի 15-ի իր ցույցում նախագահի աշխատակազմին է հանձնել վերջնագիր քաղաքական և տնտեսական պահանջներով՝ սպառնալով դրանք հաշվի չառնելու դեպքում իշխանություններին փետրվարի 28-ի իր ցույցում «կարմիր քարտ» ցույց տալ:

Սմարթֆոնները գնալով ավելի մեծ տարածում են ստանում հայերի շրջանում

24 փետրվարի 2011 - 13:12 AMT  16:26 GMT
Սմարթֆոնները հայտնվեցին հայկական շուկայում երկու տարի առաջ և գործնականում գրեթե անմիջապես տարածում ստացան Հայաստանի բնակչության շրջանում: Օրինակ, ըստ 2010-ի արդյունքների «Օրանժը» վաճառել է շուրջ 550 iPhone սմարթֆոն, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ մոտ 1000 սմարթֆոն: «Օրանժի» վաճառքի գծով խորհրդատու Լաուրա Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին տեղեկացրեց, որ ամենից շատ վաճառվում են iPhone հեռախոսները. «Մեկ ամսվա ընթացքում մեր սպասարկման կենտրոնում վաճառում ենք 2 blackberry, 12 HTC և15 iPhone: Հատկապես iPhone 4-ի համար վերջին երեք ամսում հերթեր են գոյացել»: Ըստ Լաուրա Մկրտչյանի iPhone ցանկանում են գնել միայն բրենդի համար, իսկ HTC և Blackberry սմարթֆոնները նախընտրում են գործարարները:
---