Միջազգային կառույցները խորհուրդներ են տալիս, իսկ Հայաստանը մտադիր է ինքնուրույն ապահովել տնտեսական աճ և գնաճի նվազեցում

Հնարավոր է` միահամուռ աշխատանքի շնորհիվ երկրի իշխանություններին կհաջողվի հասնել ցանկալի արդյունքների, որի հետևանքով Հայաստանում կձևավորվի զարգացման ազգային մոդել

Չնայած նրան, որ Հայաստանը հեռու է ընկած համաշխարհային շուկաներից, չունի հարուստ բնական պաշարներ, այնուամենայնիվ, նա այլ ռազմավարական պաշարներ և չօգտագործվող պոտենցիալ ունի` սփյուռքը: Հայաստանը պետք է կապիտալիզացիայի ենթարկի սփյուռքի ակտիվները և օգտագործի դրանք երկրի զարգացման օգտին:

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11-ին հրավիրել է խորհրդակցություն` տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ նախատեսված որևէ ծրագրի ձգձգման կամ ուշացման դեպքում բացատրություններ չպետք է ընդունվեն: «Եթե մեծ, լուրջ ծրագիր է ձախողվել, անպայման պետք է հետևանքներ լինեն, այլապես բոլորս էլ գիտենք, որ ձախողված ծրագրերի արդարացման համար պատասխանատուները կարող են տասից ավելի արդարացումներ բերել»,- ասել է նախագահը:

Ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հատվածներում գնաճի հնարավոր զսպումը Հայաստանի համար լինելու է գերակայություն, և այստեղ կարևոր է Հայաստանի կառավարության և կենտրոնական բանկի ավելի կոորդինացված աշխատանքը` համարձակ, ինչպես նաև ոչ ավանդական քայլերով: Այդ մասին մարտի 11-ին հրավիրված խորհրդակցության ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ընդ որում, պետության ղեկավարը նշել է, որ պլանավորված բյուջեի դեֆիցիտի էապես նվազեցված մակարդակը, տնտեսական աշխուժացումը, դրամավարկային քաղաքականությունը որոշակի արդյունքների հանգեցնելու են: «Բայց մեզ դա բավարար չէ, մեզ ավելին է հարկավոր, մենք պետք է ավելի մանրամասն զբաղվենք այս խնդրով, որպեսզի այս խնդրի լուծմանը ներգրավեք նաև մեր վերահսկողական ծառայությանը, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին»,- նախագահի խոսքն է մեջբերում հանրապետության ղեկավարի մամլո գրասենյակը:

Այս կապակցությամբ Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ հիմա իսկական ժամանակն է մրցակցությունը խթանելու համար: «Անհրաժեշտ է մեծ աշխատանք իրականացնել արտահանողների, ներկրողների հետ և լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի հասկանանք ապրանքների և, առաջին հերթին, առաջին անհրաժեշտության ապրանքների գնագոյացման գործընթացը»,- ասել է նա: Նախագահի խոսքով, տարեվերջին Հայաստանը պետք է գնաճի առնվազն կրկնակի ցածր մակարդակ ունենա: «Այս նպատակը մշտապես իմ ուշադրության կենտրոնում կլինի»,- նշել է նա:

Հնարավոր է` միահամուռ աշխատանքի շնորհիվ երկրի իշխանություններին կհաջողվի հասնել ցանկալի արդյունքների, որի հետևանքով Հայաստանում կձևավորվի զարգացման ազգային մոդել, որի մասին խոսում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, Հայաստանը պետք է մշակի Զարգացման ազգային մոդել և չնմանակի հարևան երկրներին, մասնավորապես, Վրաստանին: «Հայաստանի նման երկիրը չի կարող խուսափել իր հարևանների տնտեսության ազդեցությունից: Եթե Վրաստանում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ, դա չի նշանակում, որ մենք պետք է նրանից օրինակ վերցնենք, մենք պետք է ընթանանք զարգացման սեփական ճանապարհով»,- ասել է նա:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---