Չարլզ ՄքՔեթիՆևիլ.

Ապագայի տեխնոլոգիաներ կառուցելիս պետք է հիմնվել բաց վեբ ստանդարտների վրա

6 հուլիսի 2011
Չարլզ ՄքՔեթիՆևիլ
Չարլզ ՄքՔեթիՆևիլը Opera Software ընկերության ստանդարտների տնօրենն է։ Նրա հիմնական խնդիրը բաց վեբ-ստանդարտների քարոզչությունն է։ Նա հետևում է դրանց համապատասխանությանը Opera-ի բոլոր արտադրանքներում, ինչպես նաև պատասխանատու է վեբ ռեսուրսներ նախագծողների հետ կապերի համար: Չարլզ ՄքՔեթիՆևիլը նաև ակտիվ մասնակցություն ունի W3C կոնսորցիումի կոմիտեների աշխատանքում և դրանցից մեկի ղեկավարն է: Նա առաջին անգամ Երևան էր ժամանել BarCamp Yerevan 2011-ին, որի աջակիցներից մեկը հենց Opera Software-ն էր։ BarCamp Yerevan 2011-ին Չարլզ ՄքՔեթիՆևիլը հանդես եկավ վեբ ստանդարտների մասին ներկայացմամբ և սեմինարով։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց վեբ-ի ապագայի իր կանխատեսումների մասին և խոստովանեց, որ չի վստահում ամպային տեխնոլոգիաներին։

Ռուբեն Խաչատրյան.

Հայաստանում քարտային բիզնեսի հետ կապված իրավիճակը ես գնահատում եմ որպես բուռն զարգացող

6 հունիսի 2011
Ռուբեն Խաչատրյան
Անկանխիկ վճարումներն անպայման և անխուսափելի են դառնում Հայաստանի բնակչության համար, դրանց ավելացման մասին հոգ է տանում նաև երկրի կառավարությունը: Նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով առևտրային բանկերը կիրառում են տարաբնույթ պրոմո-ակցիաներ` առաջարկելով առավել շահավետ պայմաններ իրենց քարտատերերին: Միաժամանակ այդ բանկերը չեն մոռանում ծառայությունների որակի և հուսալիության բարձրացման մասին: Քարտային բիզնեսում միտումների և նոր մոտեցումների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան և Մարկոս Պիզելի..

Արտակի ամենասիրած տոնը Հաղթանակի օրն է, Էդգարը տպավորված է Իտալիայով, իսկ Մարկոսը նախընտրում է Հայաստանի հավաքականի կարմիր մարզահագուստը

1 հունիսի 2011
Արտակ Եդիգարյան, Էդգար Մալաքյան և Մարկոս Պիզելի.
Այս անգամ Հայաստանի հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Եդիգարյանը, Էդգար Մալաքյանը և Մարկոս Պիզելին պատմել են PanARMENIAN.Net-ի թղթակցին այն մասին, թե ինչպես են սկսել զբաղվել ֆուտբոլով, ով է ֆուտբոլիստներից ամենաշատը հարվածում իրենց ոտքերին, ինչպես են նրանք պատկերացնում հայկական ֆուտբոլը 5 տարի անց և ինչպիսին են պատկերացնում աշխարհի իրենց հավաքականը, որտեղ խաղում են, նրանց կարծիքով, մոլորակի ամենաուժեղ ֆուտբոլիստները:

Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան..

Կանխատեսելը, թե կմասնակցի արդյոք Դ. Մեդվեդևը Ռուսաստանի նախագահական ընտրություններին, անշնորհակալ գործ է

20 մայիսի 2011
Արամ Սաֆարյան և Հայկ Բաբուխանյան.
Վերջին օրերի համաշխարհային քաղաքականության ամենանշանակալի իրադարձություններից է դարձել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի մամլո ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանել է հարցերի ամենալայն շրջանակի: PanARMENIANNet-ը հարցում է կատարել հայ քաղաքական գործիչների շարքում նրանց կարծիքը ՌԴ նախագահի մամլո ասուլիսի մասին իմանալու համար: Այդ մասին իրենց կարծիքներով PanARMENIAN.Net-ի հետ կիսվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը և «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը:

Բրայան Ֆոլ.

Ամռանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հնարավոր է որոշակի առաջընթաց

2 մայիսի 2011
Բրայան Ֆոլ
Օրերս Երևանում էր գտնվում Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլը, որը միաժամանակ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչն է: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Բրայան Ֆոլը պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների, հայ-բրիտանական հարաբերությունների մասին:

Բեկոր Փափազյան.

Հայաստանը զբոսաշրջության բնագավառում կարող է արագ և բեկումնային զարգացում գրանցել

14 մարտի 2011
Բեկոր Փափազյան
Արդեն մի քանի տարի է , ինչ զբոսաշրջությունը Հայաստանի կառավարության կողմից հռչակվել է որպես տնտեսության զարգացման գերակա ոլորտներից մեկը: Չնայած պետության և մասնավոր հատվածի կողմից ձեռնարկվող քայլերին, այս ոլորտը կարիք է զգում մշտական ուշադրության ու նորարարական մոտեցումների: Հայաստանի կառավարության և ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրոպական միության, Միջին Արևելքի առաջատար գործարարների համագործակցության հիմքի վրա ստեղծված Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության առաջնահերթություններից մեկը պետություն-մասնավոր հատված փոխգործակցության միջոցով ազգային մրցունակության հասելն է ինչպես առողջապահության, կրթության, այնպես էլ զբոսաշրջության և այլ ոլորտներում: Զբոսաշրջության ոլորտում առկա խնդիրների, անելիքների ու նորարարական մտահղացումների իրականացման ուղիների մասին PanARMENIAN.Net գործակալության հետ զրույցում պատմել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը:

Կլաուդիա Կարդինալե.

Ինձ դուր է գալիս կերպարանափոխվել, և ես սիրում եմ աշխատել ցնորված ռեժիսորների հետ

13 հուլիսի 2010
Կլաուդիա Կարդինալե
Նա ինքն իրեն բնորոշում է որպես մի կին, որն ավելի քան 130 կյանք է ապրել` խաղալով աշխարհի լավագույն ռեժիսորների 130 ֆիլմերում: Նա կարողացել է նվաճել աշխարհի ամենագեղեցիկ տղամարդկանց սրտերը, բայց , նրա խոսքով, «չընկնել նրանց թակարդը»: Հայաստանում նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ձևավորվեց այն բանից հետո, երբ նա մարմնավորեց գլխավոր հերոսի մորը Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմում, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված հայկական մի ընտանիքի պատմությունը: Իր ստեղծագործական ճանապարհի մասին լեգենդար Կլաուդիա Կարդինալեն պատմեց PanARMENIAN.Net-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում:
 
---