Հայաստանում քարտային բիզնեսի հետ կապված իրավիճակը ես գնահատում եմ որպես բուռն զարգացող

Ռուբեն Խաչատրյան.

Հայաստանում քարտային բիզնեսի հետ կապված իրավիճակը ես գնահատում եմ որպես բուռն զարգացող

PanARMENIAN.Net - Անկանխիկ վճարումներն անպայման և անխուսափելի են դառնում Հայաստանի բնակչության համար, դրանց ավելացման մասին հոգ է տանում նաև երկրի կառավարությունը: Նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով առևտրային բանկերը կիրառում են տարաբնույթ պրոմո-ակցիաներ` առաջարկելով առավել շահավետ պայմաններ իրենց քարտատերերին: Միաժամանակ այդ բանկերը չեն մոռանում ծառայությունների որակի և հուսալիության բարձրացման մասին: Քարտային բիզնեսում միտումների և նոր մոտեցումների մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ հարցազրույցում պատմել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում քարտային բիզնեսի հետ կապված իրավիճակը, զարգացման ո՞ր փուլում է այն գտնվում, ինչպիսի՞ միտումներ են նկատվում:
Վերջին տարիներին Հայաստանում քարտային բիզնեսը զգալիորեն զարգացել է, հատկապես վերջին 2-3 տարիների ընթացքում: Ներմուծվել են մի շարք ժամանակակից ծառայություններ և տվյալ պահին ընթանում է դրա ակտիվ զարգացում: Անկանխիկ վճարումները դառնում են անպայման և անխուսափելի Հայաստանի բնակչության համար, իսկ Հայաստանի կառավարության որոշումը անկանխիկ հաշվի անցնելու մասին ճիշտ եմ համարում, այդ թվում պլաստիկ քարտերով կենսաթոշակային վճարումների գծով: Համոզված եմ, որ այդ բիզնեսը զարգանալու է: Ինչ վերաբերվում է մեր բանկին, ապա 2010-ին 2009-ի համեմատ գործարքների փաստացի աճը կազմել է 100 տոկոս` կազմելով շուրջ 40 մլրդ դրամ, 50 տոկոսով ավելացել է բանկոմատների միջոցով օպերացիաների քանակը: Բանկոմատների միջոցով գործարքների ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կազմել է 4.8 մլրդ դրամ 2010-ի 3.8 մլրդ դրամի փոխարեն: Քարտերով գործարքների ընդհանուր ծավալը 2011-ի առաջին եռամսյակում կազմել է 9.3 մլրդ դրամ 2010-ի նույն շրջանի 7.96 մլրդ դրամի փոխարեն: 2011-ի առաջին եռամսյակում 24-25 տոկոսով ավելացել է բանկի կողմից թողարկված և ակտիվ կերպով օգտագործվող քարտերի քանակը: Ընդհանուր առմամբ, Հայաստանում քարտային բիզնեսի ներկա իրավիճակը գնահատում է եմ որպես բուռն զարգացող: Նոր միտումների շարքում են` էլեկտրոնային վճարումների ներմուծումը, որոնք տարեց տարի ավելի տարածված են դառնում քարտատերերի շարքում:

Պատմեք ընթացիկ քարտային նախագծերի մասին, որոնք բանկը հաջողությամբ իրագործում է:
Առաջին հերթին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» մտադիր է ակտիվ մասնակցել թոշակառուների սպասարկմանն ուղղված կառավարության ծրագրին, մարտից զգալիորեն ավելացել է բանկի ծառայություններից օգտվողների թիվը: Հետագայում բանկի ղեկավարության կողմից մեծ ուշադրություն է դարձվելու այդ ծրագրին:

Ակտիվ փուլի է մեջ մտել բանկի հաճախորդների համար դիսկոնտային համակարգի ներմուծման ծրագիրը: Այսօր մեր քարտատերերը հնարավորություն ունեն զեղչեր ստանալ 3-25 տոկոսով սպասարակման ավելի քան 120 կետերում: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր չիպային քարտերի թողարկումը սկսելու համարո, որոնք մենք նախատեսում ենք ավարտել 2011-ի վերջին: Չիպային քարտերը ժամանակի պահանջն են պաշտպանվածության և անվտանգության մակարդակի բարձրացման տեսակետից: Տվյալ պահին մենք գտնվում ենք Visa և MasterCard-ի հետ սերտիֆիկացման փուլում և արդեն 2011-ի վերջին նախատեսում ենք ձեռնամուխ լինել չիպային քարտերի թողարկմանը:

2011-ից սկսած բանկը ArCa վճարային համակարգի արժեթղթային-անդամ է և մոտ ապագայում բանկը ձեռնամուխ է լինում ArCa քարտերի թողարկմանը: Այսպիսով, բանկը դառնալու է երեք վճարային համակարգերի լիարժեք անդամ` միջազգային Visa և MasterCard, տեղային ArCa սպասարկման և էմիսիայի թույլտվությամբ:

Կան նաև աշխատավարձային նախագծերի քանակի ավելացման պլաններ, որոնց քանակը 2010-ին 2009-ի համեմատ ավելացել է ավելի քան 2.5 անգամ: 2011-ին նախատեսում ենք ներգրավել նոր նախագծեր տեղային համակարգի կիրառմամբ, այդ ուղղությամբ աշխատանքներն ավարտված են, բանկը տեխնիկապես պատրաստ է, և մենք գտնվում ենք համաձայնագրերի ստորագրման փուլում:

Քարտային նախագծերի հաջող իրագործման նպատակով շարունակում ենք ավելացնել բանկոմատների թիվը, այսօր բանկն ունի 46 բանկոմատ և 148 POS-տերմինալ: Մինչև 2011-ի հուլիսը նախատեսվում է ավելացնել բանկոմատների թիվը մինչև 56-ի: Ավարտվել են քարտից քարտ շուրջօրյա փոխացնումների ծառայությունների ներմուծման աշխատանքները Ռուսաստանի և Հայաստանի միջև «Գազպրոմբանկի» և «Առէիկսիմբան-Գազպրոմբանկի խմբի» բանկոմատներից: Տվյալ պահին, ճիշտ է, միայն MasterCard համարկարգի քարտերի միջոցով: Այս ուղղությամբ ավարտվում է բանակցությունների գործընթացը Visa վճարային համակարգի հետ: Արդյունքում հաճախորդներն ավելի ակտիվ և ավելի քիչ ծախսերով կարող են օգտվել դրամային փոխանցումներից:

Բանկն անցկացնում է պրոմո-ակցիաներ, որոնք ուղղված են վաճառքի ծավալների խթանմանը, մասնավորապես, երկու ակցիաների շրջանակներում, որոնք անցկացվում են MasterCard-ի հետ և նվիրված են կանանց տոներին, MasterCard ունեցողների թիվը, որոնք թողարկվում են բանկի կողմից, ավելացել է 4000-ով նախատեսված 3000-ի փոխարեն: Բանակցություններ են ընթանում ամառային արձակուրդների ընթացքում ակցիաներ անցկացնելու համար: Մենք ակտիվ աշխատում ենք երկու համակարգերի հետ, ուստի քարտային ակցիաները կրելու են հետևողական բնույթ:

Ի՞նչ սպասումներ ունի բանկը 2011-ի արդյունքներով:
Տվյալ պահին բանկը սպասարկում է ավելի քան 25 հազար պլաստիկ քարտեր: Նախատեսում ենք, որ մինչև ընթացիկ տարվա վերջ թողարկվող քարտերի թիվն ավելանալու է 30 տոկոսով, առավել ևս, որ բանկը մշտապես բարձրացնում է պլաստիկ քարտերից օգտվելու հասանելիությունը: Մեզ մոտ գործում է առցանց քարտեր պատվիրելու ծառայություն, երբ հաճախորդը ցանկացած պահի կարող է մտնել բանկի կայք, լրացնել հայտը և արդեն մեկ օր հետո բանկից վերցնել իր քարտը: Համաձայնվեք, արագ է և հարմար:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
---