Հայաստան և աշխարհ.

Թուրքիան վերադարձնում է քրիստոնեական համայնքների սեփականությունը բազմաթիվ հայցերը տանուլ տալու վախից

Իրականում Անկարան ուղղակի 80 տարի ուշացումով կատարել է Լոզանի հաշտության պայմանագիրը, որի համաձայն ազգային փոքրամասնություններին պետք է վերադարձվի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զավթած ունեցվածքը

6 սեպտեմբերի 2011
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը քայլ առ քայլ Թուրքիային մոտեցնում է տարածաշրջանային առաջնորդի կարգավիճակին և դրա օրինակը 1936-ին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից բռնազավթված քրիստոնեական եկեղեցիների ունեցվածքը վերադարձնելու մասին որոշումն է: Ինչ վերաբերվում է կոնկրետ հայկական ունեցվածքին, ապա այդ ակտիվները կազմում են Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին բռնազավթված ունեցվածքի ընդամենը 1 տոկոսը:
Տնտեսություն.

Հայաստանի քաղաքացիների համար ընթացիկ տարվա օգոստոսին առավել թանկ արժեին շաքարավազը, բուսայուղը, ձուն, կաթը, միսը և հացը

Քաղաքացիների համար պակաս կարևոր չէր բենզինի և դիզելային վառելիքի գնաճը, որը Հայաստանում 2010թ. օգոստոսի համեմատ ավելացել է համապատասխանաբար 24.6% և 29.9%-ով

3 սեպտեմբերի 2011
2011թ. օգոստոսին Հայաստանի սպառողական գների ինդեքսը 2010թ. օգոստոսի համեմատ աճել է 4.8%-ով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, գնաճը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների աճով` 6.9%, ոչ պարենային ապրանքներինը` 3.0%, ծառայությունների սակագներինը` 2.1%, իսկ հունվար-օգոստոսին 2010թ. հունվար-օգոստոսի համեմատ` համապատասխանաբար 108.8%, 113.2, 103.1 և 104.3%: 2011թ. հունվար-օգոստոսին արձանագրվել է սպառողական գների միջին ամսական նվազում 0.03%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 0.6% հավելաճի դիմաց:
Հասարակություն.

Հյուսիսկովկասյան իրողությունների պրիզմայի միջով՝ «Մաշուկ 2011»

Հայաստանի գլխավոր նպատակը պետք է լինի մայրենի լեզվի պահպանման միջոցով համայնքերին օգնելը

23 հուլիսի 2011
Հուլիսի 19-ին Պյատիգորսկում (Ռուսաստան) ավարտվեց Հյուսիսկովկասյան երկրորդ երիտասարդական համաժողովը՝ «Մաշուկ 2011», որը երկու շաբաթով միավորեց գրեթե 2.5 հազար երիտասարդների ՌԴ Հյուսիսային Կովկասի սուբյեկտներից, ինչպես նաև Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Ուկրաինայից, Աբխազիայից և Հարավային Օսեթիայից ժամանած հյուրերի: Եվրասիական հետազոտություների հայկական մասնաճյուղի շնորհիվ առաջին անգամ համաժողովի աշխատանքին մասնակցեց պատվիրակություն Հայաստանից, որի կազմում էին բլոգեր Տիգրան Սարգսյանը, PanARMENIAN.Net-ի թղթակից Հայկ Խալաթյանը և Հայաստանում Ռոսհամագործակցության աշխատակից Եկատերինա Ժիրենկոն:
Սպորտ.

Հայ բռնցքամարտիկները և ըմբշամարտիկները մեդալներ նվաճեցին Եվրոպայի առաջնություններում

Հունիսի 17-25-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում

25 հունիսի 2011
Ֆուտբոլ. Հունիսի 20-ին Նյոնում կայացավ Չեմպիոնների լիգայի առաջին և երկրորդ ընտրական փուլերի վիճակահանությունը: 2010 թվականի Հայաստանի չեմպիոն երևանյան «Փյունիկը» պայքարը կսկսի երկրորդ ընտրական փուլից, որտեղ նրա մրցակիցը կլինի «Վիկտորիան» Պլզենիից (Չեխիա): Չեմպիոնների լիգայի երկրորդ ընտրական փուլի հանդիպումները կկայանան հուլիսի 12-ին, 13-ին, 19-ին և 20-ին: Հաղթողները կմասնակցեն երրորդ ընտրական փուլի վիճակահանությանը, որտեղ նրանց կմիանան ևս 13 թիմեր:
Քաղաքականություն.

Հարկադրված «Կազան»

Ամենից դատելով` ամենաքիչը Կազանում սպասվող եռակողմ հանդիպման առնչությամբ անհանգստանում են հենց Ղարաբաղում:

23 հունիսի 2011
Հարկադրված «Կազան»
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը Կազանում աննկարագրելի իրարարանցում է առաջացնում ինչպես Երևանում, այնպես էլ Բաքվում: Սակայն ինչո՞վ է տարբերվում այն նախկիններից: Ի՞նչ ակնկալել այդ հանդիպումից: Կստորագրվե՞ն արդյոք հանդիպմանը ինչ-որ փաստաթղթեր: Բոլոր այս հարցերը մի քանի շաբաթ շարունակ արդեն խանգարում են հայերի և ադրբեջանցիների հանգիստ քունը` անկախ սեռից, տարիքից մասնագիտությունից:
ՏՏ ոլորտ.

Գործատու և աշխատանք փնտրող Հայաստանում, ինչպես ընտրել միմյանց

Արփինե Գրիգորյան. Յուրաքանչյուր աշխատանք փնտրող կարիք ունի իմանալ, թե ինչու՞ է գործատուն գրավիչ

26 ապրիլի 2011
Աշխատանքային հայտարարություններ տարածող կայքերի քանակը Հայաստանում վերջին մի քանի տարիներին ավելացել է և շարունակում է ավելանալ։ Թե որքանով են օգտակար և հարմարավետ այս կայքերը թե՛ աշխատանք փնտրողի, թե՛ գործատուի համար, պարզել է PanARMENIAN.Net-ի թղթակիցը։
Մշակույթ.

Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

Երևանի հուշարձանների պահպանության պետական ցուցակում ընդգրկված է 97 բնակելի շենք,սակայն կան բազմաթիվ շենքեր, որոնք արդեն ապամոնտաժվել են

7 ապրիլի 2011
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:
 
---