Ազատագրվել է քրդերի կողմից գրավված թուրքական լաստանավը

12 նոյեմբերի 2011 - 10:03 AMT  12:30 GMT
Նավի ուղևորները և անձնակազմը ազատված են, տուժածներ չկա
SMS-սպամինգը դարձել է Հայաստանի բջջային օպերատորների վերջին միտումը

SMS-սպամինգը դարձել է Հայաստանի բջջային օպերատորների վերջին միտումը

12 նոյեմբերի 2011 - 09:27 AMT  12:30 GMT
Օպերատորներն առանց բաժանորդների համաձայնության, անգամ առանց նրանց թիրախավորման ուղարկում են «մի գլուխ» SMS -ներ

Ars Lunga դուետը համերգներով հանդես կգա Մոսկվայում

12 նոյեմբերի 2011 - 09:25 AMT  12:30 GMT
Ars Lunga դուետը կազմավորվել է 2009 թվականին, նրա անդամներն են դաշնակահարուհի Ջուլիետտա Վարդանյանը և թավջութակահար Արամ Թալալյանը

Իրանը հույսը դրել է հայկական սփյուռքի վրա և ցանկանում է չեղյալ համարել մուտքի արտոնագրի ռեժիմը

9 նոյեմբերի 2011 - 18:39 AMT  12:30 GMT
Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի այցը Երևան ավելի շատ հարցեր է ծնել, քան պատասխաններ Հայաստանում Իրանի իրական դերի առիթով։ Իրանի միջուկային ծրագրի առիթով առկա մշտական լարվածությունը և ընդհանրապես տարածաշրջանում Իրանի տեղը և դերը ստիպում են Թեհրանին դաշնակիցներ որոնել, եթե հանկարծ իրադարձությունները մոտենան վտանգավոր սահմանագծին, որին կհետևի ներխուծում կամ ռմբակոծություն։

2012-ին Հայաստանի տնտեսությանն Արմագեդոն չի սպասվում

5 նոյեմբերի 2011 - 16:19 AMT  12:30 GMT
Տնտեսագետների մտավախությունները, կապված համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հայտնվելու հետ, ավելի են շատանում: Եվրոպայում վրա հասած ճգնաժամը, անկասկած, շատ լուրջ է, և դրա հաղթահարման համար բացարձակ լուծումներ չկան: 2012-ն այնքան էլ բարենպաստ տարի չի լինի համաշխարհային տնտեսության զարգացման համար: Մտավախություններ կան Իտալիայի, Պորտուգալիայի և մի քանի այլ եվրոպական երկրների համար, որոնց սպառնում է Հունաստանի դեֆոլտի ճակատագիրը: Քաղաքական գործիչներն այս իրավիճակից դուրս գալու ուղիների որոնման մեջ են, սակայն համաշխարհային զարգացումներն անկանխատեսելի են, իսկ շուկաները՝ զգայուն:
Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցը

Ե՞րբ կլուծվի Հայաստան-Արցախ ռոումինգյան «խառնաշփոթի» հիմնահարցը

22 հոկտեմբերի 2011 - 20:28 AMT  12:30 GMT
Սովորաբար Հայաստանից Արցախ մեկնողները զարմանում են` Արցախը ռոումի՞նգ է, ինչո՞ւ, որքա՞ն են սակագները։ Հայաստանի բոլոր երեք բջջային օպերատորների դեպքում էլ գործում է Արցախի ռոումինգ ծառայությունը։ Եթե Արցախում գտնվող անձը ցանկանում է զանգահարել Հայաստան, ապա պետք է վճարի ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդ լինելու դեպքում րոպեն 140 դրամ, Orange Armenia-ի դեպքում` 165 դրամ, իսկ ԱրմենՏելի դեպքում` 170 դրամ։

ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքները. նախագահի հրաժարականի կոչեր՝ չնայած փակ զուգարաններին

15 հոկտեմբերի 2011 - 17:06 AMT  12:30 GMT
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) Ազատության հրապարակում անցկացրեց շուրջօրյա հանրահավաքներ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ՀԱԿ-ը դադարեցրել է հանրահավաքները, բայց մինչև հիմա պարզ չէ, թե իրականում ինչի էր ցանկանում հասնել այդ հանրահավաքներով ՀԱԿ-ը և ի վերջո ինչի հասավ: Հայտնի հեքիաթի հերոսի նման ՀԱԿ-ը հեռացավ հրապարակից, բայց խոստացավ վերադանալ: Բայց, ի տարբերություն Կառլսոնի, նա ցանկանում է վերադառնալ ոչ մենակ, այլ իր կողմնակիցների մեծ թվով, որպեսզի, վերջապես, հասնի իր գլխավոր պահանջին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին և արտահերթ նախագահական ընտրություններին:
Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞

Երևանը վերածվելու է հիշողություն չունեցող մի քաղաքի՞

11 հոկտեմբերի 2011 - 19:25 AMT  12:30 GMT
Ինչպես արդեն հայտնի է, Երևանում ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տունը հիմնահատակ ավերված է: Ճարտարապետի տան տեղը վեր է խոյանալու հերթական հյուրանոցը: Ինտերնետի հայկական սեգմենտում վրդովմունքի ալիք բարձրացավ, Facebook սոցիալական ցանցում վանդալիզմի հակառակորդների խումբ ստեղծվեց, նույն Facebook-ում Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի էջում հայտնվեցին կոչեր` դադարեցնելու Հայաստանի համար այդքան բան արած մարդու տան ոչնչացումը, սակայն ապարդյուն: Վերացավ ևս մեկ հայ երախտավորի հետքը, ով այդքան ահռելի ներդրում է ունեցել Հայաստանը շենացնելու գործում:
Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքը

Վարդան Մինասյանը և նրա ֆուտբոլիստները հայ ժողովրդին նվիրեցին «EURO-2012» անունով երազանքը

10 սեպտեմբերի 2011 - 16:56 AMT  12:30 GMT
Մեկուկես տարում Հայաստանի հավաքականի 37-ամյա մարզիչ Վարդան Մինասյանը ստեղծեց համերաշխ և կուռ թիմ, որը միշտ, դուրս գալով խաղադաշտ, ցուցաբերում է իսկական թիմային խաղ: Մարզչի մոտ նկատվում է առաջընթաց ապրելու և թիմն իր ետևից տանելու ցանկություն:
Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

Հայ օլիգարխներն անցանկալի պատմական կառույցներից ձերբազատվելու լավ միջոց են գտել

7 ապրիլի 2011 - 14:59 AMT  12:30 GMT
Հայաստանի մշակույթի նախարարության ենթակայության տակ այսօր գործում է երեք կառույց, որոնք զբաղվում են Հայաստանում հուշարձանների պահպանությամբ: Նրանց աշխատանքի բնույթը պրակտիկորեն չի տարբերվում: Բոլոր երեք կառույցներն էլ «պահպանում են» ՀՀ տարածքում գտնվող հուշարձանները: Ըստ ՀՀ օրենքի, այդ կառույցների կողմից պահպանվում են միայն այն հուշարձանները, որոնք գտնվում են ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության պետական ցուցակում: Այսինքն, եթե որևէ արձան չի մտնում այդ ցուցակի մեջ, ապա այն չի կոչվում հուշարձան և չի վերահսկվում նրանց կողմից:
---