Հայաստանի 24 հոգանոց պատվիրակությունը Օլիմպիադայի բացմանը շքերթի դուրս կգա 9-րդըՄի քանի ժամ ևս ու աշխարհը վերջապես ականատես կլինի Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը, իրադարձություն, որին սրտատրոփ սպասում է Երկիր մոլորակի բնակչության մեծ մասը: Հայաստանի պատվիրակությունն արդեն Լոնդոնում է, և PanARMENIAN.Net-ի թղթակիցը հեռախոսազրույց ունեցավ պատվիրակության անդամ Գագիկ Բոլշիկյանի հետ, որը պատմեց, թե իրենք ինչ աշխատանքներ են տարել Բրիտանիայի մայրաքաղաքում: 27 հուլիսի 2012 PanARMENIAN.Net - «Հայ մարզիկներից բոլորն արդեն Լոնդոնում են և շարունակում են իրենց նախապատրաստական աշխատանքներն արդեն այստեղ: Միայն չեն ժամանել ըմբշամարտի հավաքականները, պատճառն այն է, որ ըմբշամարտի մրցաշարը կայանալու է ավելի ուշ: Մրցման մեկնարկից առաջ մեր ըմբիշները կմիանան մեզ»,- նշեց Բոլշիկյանը: Ամառային 30-րդ Օլիմպիական խաղերի բացումը Հայաստանի ժամանակով կմեկարկի կեսգիշերին: Հայաստանի 24 հոգանոց պատվիրակությունը շքերթի դուրս կգա 9-րդը, Արգենտինայի ընտրանուց հետո: Որպես կանոն, առաջինն անցնելու է Հունաստանի պատվիրակությունը, որպես երկիր, որը ողջ աշխարհին նվիրել է Օլիմպիական խաղերը: Շքերթը կեզրափակի կազմակերպող երկրի` Մեծ Բրիտանիայի, պատվիրակությունը: «ՀՀ նախագահ Սերժ Սրգսյանն արդեն ժամանել է Լոնդոն և ներկա կգտնվի խաղերի բացմանը: Նա մեր մարզիկների հետ դեռ չի հանդիպել, սակայն հանդիպում նախատեսվում է: Արդեն այստեղ է նաև ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելացնեմ նաև, որ հուլիսի 29-ին կլինի հայկական օր, և այս միջոցառման ժամանակ կներկայացնենք հայկական մշակույթը»,- ավելացրերց Բոլշիկյանը: Հայաստանը ամառային խաղերում կներկայացնեն 25 մարզիկներ: Հայաստանի դրոշակակիրը լինելու է Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը: Խաղերի բացման պատիվը տրվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-րդին Լոնդոնյան խաղերին մասնակցելու են ավելի քան 10 հազար մարզիկներ աշխարհի 205 երկրներից, կխաղարկվի մեդալների 302 հավաքածու: Բացման արարողության վրա, որը կրելու է «Հրաշքների կղզի» անվանումը, ծախսվել է 42 միլիոն դոլլար: Ինֆորմացիա է տարածվել, որ արարողության գլխավոր գործող անձիք լինելու են գրականության հերոսներ: Շոուն սկսվելու է Օլիմպիական ստադիոնի կենտրոնում, որտեղ վեր է հառնելու «Հարրի Փոթեր» գրքի հերոս կախարդ Վոլդեմորտի 12-մետրանոց կերպարը: Մարզական արենայում հանդիսականները կտեսնեն նաև Ալիսային` «Հրաշքների աշխարհից», Կրուելլո դե Վիլլին «101 դալմաթիներից»: Խաղերի բացման պատիվը տրվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ 2-րդին: Բացման արարողությանը ներկա կգտնվի 15 հազար մարդ, որոնց թվում լինելու են բազմաթիվ հայտնի հյուրեր: Արարողության վերջին ակորդը կտա Փոլ Մաքքարթնին: Իսկ ահա Օլիմպիական կրակը ստադիոնում կվառվի «Muse» խմբի «Survival» երգի ներքո: Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News Ամենաընթերցվողը բաժնում Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում Բաժնի այլ նյութերը Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |